Կաշառակեր ուսուցիչներ և տնօրեններ, ձեզ եմ դիմում, բավ է խազեք մանկավարժի համբավը


Առաջին անգամն է , որ գրառումս սկսում եմ հենց վերնագիրը գրելով, քանզի տվյալ դեպքում երևի թե վերնագիրս պիտի պատմի ավելին, քան ամբողջ գրառումս: Վերնագիրը գրելուց հետո երկար մտածում էի, ինչպե՞ս սկսել, ի՞նչ գրել: Այնքան հարցեր կան չպարզաբանված, այնքան հարցեր կան տրվելիք, բայց արդյո՞ք բոլոր հարցերը մի ընդհանուր հարցի չեն տանելու՝  Ինչու՞: Ինչու՞ է այսօր մանկավարժը դադարել լինել հեղինակություն, ինչու՞ է այսօր հասարակությունը զզվանքով և հիասթափությամբ խոսում մանկավարժի և դպրոցի մասին: Կարող ենք նույն հարցին զանազան մեկնաբանություններ տալ, տարբեր կերպ բացատրել դրությունը, բայց կա գլխավորը, որը ստվեր է գցում մանկավարժի համբավին.. կաշառակերություն: Կոպիտ է հնչում, շա՜տ կոպիտ: Ամեն անգամ գլուխս կախում եմ, ներսումս ինչ-որ դող է ալիքվում, այլայլվում եմ, երբ խոսվում է դպրոցներում առկա դրամահավաքությունից, չէ՞ որ ես էլ եմ այդ դպրոցի մի մասնիկը, հետևաբար՝ ես էլ մեղքի իմ բաժինն ունեմ տիրող իրավիճակում: Այսօր ևս մեկ անգամ առիթ ունեցա կախել գլուխս, ընկերներիցս մեկը խոսում էր այն դպրոցում տիրող վիճակից, որում սովորում են իր երեխաները. դարձյալ դրամահավաքություն՝ տնօրենի կողմից: Չհարցնեք, թե որ դպրոցի մասին է խոսքը, անկեղծ եմ ասում, չգիտեմ, չեմ էլ հարցրել, որովհետև էական չէ, թե որ դպրոցն է, էականը երևույթն է՝ ոչ մանկավարժական, տգեղ երևույթը: Ծնողները վախենում են բողոքել, որովհետև այդ տնօրենը ինչ-որ պաշտոնյայի ընկերոջ կինն է: Եվ նմանատիպ դեպքերը, ցավոք, դեռ շատ են: Խորհուրդ էր հարցնում, ի՞նչ անել: Ամենադժվար հարցերից մեկը, որ երբևէ տրվել էր ինձ..

Ինչու՞ ես այդքան նյութապաշտ դարձել, ուսուցիչ: Մի՞թե քո բարի համբավը, աշակերտի հարգանքն ու սերը ավելին չարժեն, քան այն հերթական սպասքի պարագան, որը այդպես բավականությամբ տեղադրում ես բնակարանիդ մի անկյունում: Մի՞թե քեզ համար աշակերտիդ մի ժպիտը ավելի պակաս արժե: Մի՞թե քեզ համար պիտի տոնիդ առթիվ տրվող մեկ փունջ մանուշակը, որը տրվել է սիրով, ավելին չարժենա, քան այդ ամբողջ տարատեսակ «նվերների»  հավաքածուն, որ դիզել ես տարիների ընթացքում: Արդյո՞ք բավ չէ վիճելի դարձնես  հայ մանկավարժի նվիրումն ու հմբավը: Բա՜վ է:

Բայց հիմա, հանուն արդարության, եկեք մյուս կողմն էլ քննարկենք: Շատ հաճախ ծնողները ուսուցչին մեղադրում են դրամահավաքության մեջ, չգիտակցելով, որ այդ ամենը ուսուցիչը միգուցե իր կամքով չէ, որ անում է: Ամենատարածված երևույթը քննարկենք. դրամահավաքություն՝ թեմատիկ տետրերի համար: Այս պատիժն ուսուցիչները ստացան մեր կրթական՝ այսպես կոչված բարեփոխումների արդյունքում: Երեխային պարտադրվում է յուրաքանչյուր առարկայից գնել թեմատիկ տետրեր, որոնց գինը տատանվում է 350-400 դրամի սահմաններում (եթե սխալվում եմ , ուղղեք): նախկինում ծնողը նույնիսկ դժվարությամբ էր կարողանում կցել-կցմցել և վճարել գրքերի գումարը, հիմա էլ ինչ-որ տետրեր: Տետրեր, որոնց բովանդակությունը երբեմն անհասկանալի է նույնիսկ ուսուցչին, տետրեր, որոնց բովանդակությունը շատ հաճախ չի համապատասխանում դասագրում տրված նյութին: բայց թե ուսուցիչը, թե ծնողը կամա-ակամա պիտի ընդունեն այդ տետրերը. առաջինները դրանց վրա հենվելով գնահատական պիտի նշանակեն, երեխայի գիտելիք ստուգեն, ծնողը ՝ դրա համար գումար պիտի վճարի: Պիտի վճարի մեծ դժվարությամբ, դժկամությամբ՝ մեղադրելով ուսուցչին դրամահավաքության համար:

Գիտեմ, որ մեր երկրում դեռ կան շատ խնդիրներ, գիտեմ, որ դրանց լուծման համար անհրաժեշտ է ժամանակ, անհրաժեշտ է յուրաքանչյուրիս ներդրումը, լուման՝ հզոր պետություն կառուցելու համար: Բայց իհարկե, նաև գիտեմ, դուք կասեք, որ այս հարցում ամենամեծ դերը խաղում է կառավարությունը: Ճիշտ եք: Կառավարությունը շատ խիստ հսկողություն է սահմանել դպրոցներում դրամահավաքության վերացման համար, թերևս նման դեպքերը անհամեմատ կտճատվել են մեր դպրոցներում: Հույս ունենանք, որ մի օր այդ երևույթը առհասարակ խորթ կլինի մեզ համար, որ էլ ոչ մի մանկավարժ ստիպված չի լինի գումար պահանջել աշակերտից, որ կգա մի օր, և մեր երեխաները էլ գումար չեն վճարի դասագրքերի համար: Իսկ մինչ այդ՝ հիմա արձակուրդներ են, հարմար ժամանակաշրջան իրավիճակը ինչ-որ կերպ փոխելու, մեղմելու ծնողի հոգսը: Եթե երեխաներին հրամցնում ենք տետրեր, արդար չի՞ լինի, որ գոնե անվճար հրամցնենք.. Հավատում եմ, չեմ վհատվում 🙂

Կաշառակեր ուսուցիչներ և տնօրեններ, ձեզ եմ դիմում, բավ է խազեք մանկավարժի համբավը: 6 комментариев

  1. ՇԱՏ ՃԻՇՏ Է ԱՍՎԱԾ,ԱՅՈ ՑԱՎՈՏ ԽՆԴԻՐ Է, ԴԵ ՏԵՏՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ ԾՆՈՂՆ ԱՅԴՔԱՆ ՉԻ ԴԺԳՈՀԻ, ԻՆՉՔԱՆ ԱՍԵՆՔ ՄԱՐՏԻ 8, ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻՑ, ԿԱՄ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ՈՒ ՏՆՕՐԵՆԻ ՀԱՄԱՐ ՃՈԽ ՆՎԵՐ ԱՌՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻՑ: ՈՒՍՈՒՑՉԻ ԳՈՐԾՆ ԱՆՉԱՓԵԼ Է, ԵՍ ԿԱՍԵԻ ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ, ԿԱՐԵԼԻ Է ԾԱՂԻԿՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ ԵՐԲԵՄՆ ՀԱՃԵԼԻՆ ՄԱՏՈՒՑԵԼ ՆՐԱՆՑ, ԲԱՅՑ ՏԱՆԿԱՐԺԵՔ ՆՎԵՐՆԵՐՆ ՈՒ ՈՍԿՅԱ ԻՐԵՐԸ,<> ՎԱԶԱՆԵՐՆ ՈՒ ԾԱՂԿԱՄԱՆՆԵՐՆ ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԲԱՆԵՐ ԵՆ:

  2. կոնկրետ դպրոցներ և անուններ նշե’ք,թե չէ տարածվում է բոլորի վրա:Իսկ ինչու չեք գրում այն նվիրյալների մասին ,որոնք ոչ միայն իրենց գրպանը որևէ բան չեն դնում ,այլև գրպանից են հանում…թե ծանոթ չէ ուսուցչի նման կերպարը:Ինչ վերաբերում է տետրերին ,համամիտ եմ :Տարվա մեջ մեկ անգամ էլ թող մեկ ծաղիկ էլ նվիրվի.ինչ է,ուսուցիչը մի լավ բանի արժանի չէ:՞Այս վերջերս մի քիչ շատ չե՞ն ընդհանրական քննադատությունները:

Оставьте комментарий