Յուրա Մովսիսյանին և Օզիլին համեմատելը ամենամեծ անհեթեթությունն է


Ողջույն ընթերցող: Նախքան բուն գրառմանս  անցնելը մի բան եմ ուզում տեղեկացնել. ես Օզիլի երկրպագուն չեմ ու երբեք էլ չեմ եղել: Ես Հայաստանի Ազգային Հավաքականի, մեր բոլոր հայկական թիմերի, հետո նոր Ռեալ Մադրիդ ակումբի երկրպագուն եմ:

Հիմա մի թեմայի շուրջ պիտի զրուցենք (ինչու չէ, նաև բանավիճենք), բայց խնդրում եմ մի փոքր կմտածեք,  նոր կպատասխանեք: Էս թեման երկար ժամանակ էր խմորվում, քննարկվում, շահարկվում, բայց հարկ չէի համարում անդրադառնալ: Քանի որ ինչպես տեսնում եմ, գնալով ավելի լուրջ նրբերանգ է ստանում, այսօր մի փոքր ակնարկ կանեմ սրա մասին:  Համարում եմ առնվազն անհեթեթ  էն մարդկանց մտքերը, ովքեր էս տեսակ «վեհ» բառեր են գոռգոռում. «այ սուտի հայրենասերներ, տո դուք ի՞նչ հայրենասերներ, թուրքի լամուկին ե՞ք պաշտում: Տո որ դուք թասիբ ունենայիք, էլ ռեալ բալետ չէիք անի: Արա մեր Յուրային թողել, Օզիլին ե՞ք սիրում: Դուք թուրք եք»: Ուրեմ էս անկապ մտքի նախատիպը հնչեց մի քանի ամիս առաջ՝ «Ազատ գոտում», երբ Բարսայի մի ֆանատ հայտարարեց, որ հայը չի կարող Ռեալ երկրպագել, որովհետև էնտեղ Օզիլնա խաղում: Դե էս տղայի ասածը որպես զավեշտալի դեպք ընդունեցինք ու մի քիչ ծիծաղեցինք: Բայց հո չգիտեի՞նք, որ Բարսայի ֆաները սա լուրջ էին ընդունելու, ու որ դա գնալով իրենց մոտ խորանալու էր: Քանի որ արդեն ձանձրացա «Օզիլ vs Յուրա» նկարներ պատիս վրա տեսնելուց ու անիմաստ մեկնաբանություններ կարդալուց՝  հիմա կարճ կպատասխանեմ, հետո խոստանում եմ ավելի կմանրամասնեմ: Հուսով եմ ոչ մեկդ իմ հայրենասիրությունը չի շահարկի  (խոսքը ինձ ճանաչողներին է վերաբերվում):

Ես, որպես Ռեալ Մադրիդ ակումբի և ընդհանրապես ֆուտբոլի երկրպագու, պարզապես չեմ կարող չգնահատել Օզիլի խաղը, ի՞նչ, ազգի դավաճա՞ն եմ: Ժամանակին Բարսելոնայում խաղում էր թուրքիայի հավաքականի դարպասապահ Ռուշտուն: Հիմա ի՞նչ, դնենք հայտարարենք, որ բարսայի երկրպագուներով ազգի դավաճան ե՞ք: Ու սկսենք նրանից, որ Ռուշտուն խաղում էր թուրքիայի հավաքականում, իսկ Օզիլը՝ Գերմանիայի, Ռուշտուն թուրք է, օզիլը՝ քուրդ (էդպես են ասում, անձամբ չեմ էլ հետաքրքրվել), որը իրեն ամբողջությամբ գերմանացի է համարում: Բայց իհարկե , ես նման բան չեմ անի: Հիմա էն մի «մեղադրականին» պատասխանեմ, այն է՝ պաշտում եք թուրքի լամուկին: Չէ՜ հարգելիներս, ես երկրպագում եմ թիմին, այլ ոչ անհատական ֆուտբոլիստների: Եվ եթե նույնիսկ երկրպագում եմ ինչ-որ ֆուտբոլիստի, դա չի նշանակում, որ պաշտում եմ իր անձը, պարզապես ինձ դուր է գալիս նրա խաղաոճը: Ընդամենը: Իսկ օզիլին համեմատելը Յուրայի հետ՝ ամենամեծ անհեթեթությունն է:
Հիմա խոսեմ որպես Ազգային հավաքակաին երկրպագու: Հազար անգամ ասել եմ, էլի եմ կրկնում, առաջնահերթը բոլորիս համար էլ մեր հավաքականն է, բոլոր աստղերից ավելի սիրելի մեզ համար մեր հավաքականի ֆուտբոլիստներն են, թեկուզ եթե նույնիսկ իրենց պրոֆեսիոնալիզմով ու խաղաոճով զիջում են Մեսսիին կամ Ռոնալդուին: Եթե ես գնահատում եմ վերջիններիս խաղը, դա չի նշանակում, որ չեմ գնահատում Յուրայի խաղը, էնպես որ կրկնվում եմ՝ ձեր գոռգոռոցները անիմաստ են:
Հիմա անցնեմ մյուս կողմին: Էն Յուրայի նկարը տարածողները համացանցից պեղում-գտնում են ինչ-որ մեկնաբանություններ (որոնց հեղինակները հիմնականում ֆեյկեր են, բնականաբար՝ նրանց ազգությունը կասկածելի), որում ասվում է «Օզիլը կյանք ա», «Օզիլը Յուրայից լավ ա խաղում» ու էս տիպի մի քանի այլ հիմարություններ: Ովքե՞ր են էս էրեխեքը: Ընդամենը ֆանատիզմի զոհեր: Կարևոր չի, թե ում համար են «գժվում» էս պարագայում՝ Օզիլի , թե՞ Մեսսիի, ֆանատիզմի զոհը զոհ է))) Ես ընդամենը նման դեռահասներին խորհուրդ կտամ մի փոքր գլխով մտածել, արժի՞ արդյոք գժվել Մեսսիի, Ռոնալդուի կամ Օզիլի համար:

Ու վերջում հարգելիներս, հայրենասիրությունը դրանով չի որոշվում: Ոչ մեկդ օզիլի նկարին կարմիր խաչ նկարելով ավելի հայրենասեր չեք դառնում, քան ես: Հերիք է, մտածեք մի փոքր՝  ինչ-որ բան անելուց առաջ:

Հ.Գ.  հայություն , չեք ձանձրացե՞լ Ռեալ- Բարսա հողի վրա ճակատամարտելուց: 2 թիմն էլ համաշխարհային գրանդներն են, 2 թիմի խաղով էլ կարելի է հիանալ, ի՞նչն եք շահարկում: Նրանք իրենց ներքին պատճառներն ունեն անհաշտ լինելու, որոնք մեզ բնավ չպետք է հետաքրքրեն:

Յուրա Մովսիսյանին և Օզիլին համեմատելը ամենամեծ անհեթեթությունն է: 5 комментариев

  1. Լիլիթ ջան մենք (բարսելոնայի Հայ երկրպագուներս, և անձամբ ես) երկրպագել ենք բարսային….իսկ ռուշտուն ընդհանուր 1 խաղակես չի խաղացել…ու ոչ մի Հայ երկրպագու ռուշտույի ցավով չի տառապել…ուրիշ նմանություն փնտրի…. կներես միջամտելու համար ինտեռնետով…; դե հասկանում ես հեռու եմ ՃՃՃՃՃՃՃ

    1. իմ սիրելի հորեղբայր ջան, իսկ ո՞վ է ասել, որ Ռեալի որևէ երկրպագու տառապել է Օզիլի ցավով, մենք էլ ենք երկրպագել Ռեալին, այլ ոչ՝ օզիլին: Ուղղակի դու տեղյալ չես ուր ա հասնում բարսայի ֆաների ֆանտազիան, արդեն էն աստիճանի ա հասնում, որ մարդիկ գոռում են ով Ռեալա երկրպագում, դավաճանա, որովհետև էնտեղ թուրքա խաղում (որը իրական թուրք չի, դրա հետ էլ իրեն գերմանացիա համարու), ես էլ ասում եմ նույն հաջողությամբ մենք կարանք ձեզ ասենք դավաճան եք: Մի խոսքով մնացածը գրվածա :ճճ

  2. inch real inch barca dashtic es koxm el fan ka reali baleshikner@ asum en vat baner barcai masin barcain el reali.ed sax himarutyuna krvel sirac timi hamar namanavand otar iranq pox en ashxatum dzer erkrpagelu vra isk duq irar mis krtsum.

Оставьте комментарий