Ապրիլմեկյան հայկական եթերը`իր ողջ բովանդակությամբ

Ապրիլմեկյան հայկական եթերը. Համառոտ ակնարկ

Ասում են մարդուն ծիծաղեցնելն ավելի դժվար է, քան՝ լացեցնելը: Մեր օրերում՝ դա անելն առավել դժվար է: Չնայած այն հանգամանքին, որ ասացվածքը չի կորցրել իր ակտուալությունը, այնուամենայնիվ փոխվել են «հումորային» համարվելու չափանիշները: Որպեսզի խոսքս լինի առավել հասկանալի, սկսեմ սկզբից Ինչպես գիտենք, ապրիլի մեկը համարվում է ծիծաղի և հումորի օր: Առհասարակ տոն օրերին հեռուստատեսությունը, կարծում եմ, պետք է լինի առավել տոնական, օրվա թեմատիկային համապատասխան, օրվա տրամադրությանը՝ համահունչ:Ինձ չի կարելի համարել ակտիվ հեռուստադիտող. հռուստացույց դիտում եմ հազվադեպ, հիմնականում տոն օրերին՝ հուսալով, որ գոնե այդ օրերին հնարավորություն կլինի դիտելու գեթ մեկ հետաքրքիր ու բովանդակալից հաղորդում: Այսօր նույնպես բացառություն չէր: Ես, մի լավ ծիծաղելու տրամադրվածությամբ, միացնում եմ հեռուստացույցը: Եթերում 32 ատամն է.. մի ամբողջ դահլիճ հռհռում է այն բանի վրա, որ ինքը չգիտի, թե ինչ բան է ռադիոակտիվ ճառագայթման ինտենսիվությունը և օդի հարաբերական խոնավությունը: Չէ, ճիշտ հասկացեք, այն, որ մարդ ինչ-որ բան չգիտի, դրանում ոչ ամոթալի, ոչ էլ ծիծաղելի բան կա, բայց երբ մարդը ծիծաղում է սեփական չիմացության վրա, դա է ինձ մոտ ծիծաղ առաջացնում, որն ավելի շուտ քմծիծաղ է: Մյուս ալիքներում ավելի հետաքրքիր մի բան գտնելու ակընկալիքներով՝ վահանակը վերցնում եմ ձեռքիս: Ու ի դժբախտություն ինձ՝ հենց այդ պահին խոշոր պլանում էն լոտոյի «աստղն» է իր նյարդեր սղոցող ձայնով ասում. «աչքդ լոււււյս, պառազիիիիդ».. Ցանկություն չունենալով պարզել, թե ո՞վ էր պառազիդը, արագ անցնում եմ հաջորդ ալիքին: Ահա.. կարծես թե հիմա կվայելեմ կիրթ հումոր. Չէ՞ որ օպերայի բեմն է, դե գոնե օպերայի բեմում մի փոքր այլ մշակույթ պիտի լինի չէ՞: Բեմում մեր բավականին հայտնի անուն ու պատկառելի տարիք ունեցող հումորիստներից մեկն է: Լսում եմ հետևյալ տողերը. «արա սենց դռաժենի տվեց, նայեցի կնոջս ՝ իրան էլ դռաժենի տվեց, հանեց նշանի մատանին, շպրտեց ու ասեց. «արա ուրեմ դու նախկին կյանքում դինոզավռ ես եղել ու ինձ չես ասե՞լ».. ու սենց մանթո էտ օրվանից ես սկսեցի հավատալ գուշակներին»: Սա ասում ու կանգնում է.. դահլիճը լուռ է: Մի քանի վայրկյան էլ է դադար պահում, էլի արդյունք չկա: Ու հասկանալով, որ առանց հուշելու լսարանը չի ծիծաղի, աչքերը չռած հայացքով նայում է դահլիճին. Իբր էս էր հումորը, վերջացավ, հիմա պիտի ծիծաղեք: Խեղճ դահլիճը իր պարտականությունն է համարում ծիծաղել և ծափահարել: Սա էլ իր գործը բավականին բարձ գնահատելով՝ հեռաում է դահլիճից…
Արդեն որքան ժամանակ է, գովազդվում է Հայկական հումորի մրցանակաբաշխությունը, որը չգիտես ինչու կոչվում է Armynian comedy awards: Ներկայացնում են Եվգենի Պետրոսյանին, որին ոչ վաղ անցյալում հենց մենք՝ հայերս, անվանում էինք «շուռ տված հայ»: Ռուսական ժողովրդական արտիստ , հայազգի հումորիստ Եվգենի Պետրոսյանին ներկայացնում են որպես հպարտություն հայ ազգի համար, և ակնարկվում, որ մենք հպարտ ենք նման հայրենակից ունենալով: Ես իհարկե հարգում եմ նրան՝ որպես ռուսական հումորի ամենավառ ու ճանաչված դեմքերից մեկի, բայց ինձ մոտ մի հարց է ծագում. Մե՞նք ենք ավելի շուռ տված, թե՞ Պետրոսյանը, որին ժամանակին ինքներս էինք էդպիսին անվանում..
Մրցանակաբաշխության վերջում մրցանակ է ստանում «Նոր Հայեր» խումբը: Ինչքան էինք սիրում էս տղաներին, ինչ լավն էին բոլորը, ինչ բարձր մակարդակի հումոր էին ներկայացնում: Չկար ԱՊՀ տարածքում ապրող մի հայ, որը չհպարտանար նրանցով: Իսկ հիմա՞: Ախր Մենչը չի փոխվել, նույն Մենչն է: Բայց ի՞նչ կապ ունի Նոր հայերում մատուցած նրա հումորը ներկայումս նրա կողմից մատուցվող «Երևանցիներ» նախագծի հետ. Թերևս այս ասպեկտում Մենչը նույնը չի.. Որովհետև նոր հայերի մենչը իր ծրագրում չէր խոսի այն մասին, թե ինչպես իրեն պիտի պահի «իսկական իրեն հարգող քյարթուն», մենչի թեթև ձեռքով հիմա երեխաների մոտ «գյալաբոկ» արտահայտությունը հումորի հետ չէր ասոցացվի: Նշանակում է՝ փոխվել են հումորի չափանիշները, հաճախ նաև՝ որակը: 
Ահա և մեր հումորային եթերը՝ իր ողջ բովանդակությամբ:

«Ձնծաղիկ հավաքելու» արարողությունը :)

Արդեն իսկ ձևավորված ավանդույթին հավատարիմ, այսօր՝ փետրվարի 29-ին, ձմռան վերջին օրը, մեծ ոգևորությամբ և շաաաատ ձնծաղիկներ հավաքելու ակնկալիքներով՝ ճամփա ընկանք դեպի Զանգակատուն՝՝Պարույր Սևակի հայրենիք, հյուրընկալվելու մեծն պոետին: Չնայած կանխավ չէինք զգուշացրել մեր այցի մասին, բայց Սևակի թանգարանի տնօրեն պարոն Գրիգորյանը անհամբերությամբ մեզ էր սպասում հենց Սևակի այգում. արդեն 14-րդ տարին էր, որ գնում էինք, նա համոզված էր, որ այս տարին էլ բացառություն չէր լինելու: Հանդիպմանը հաջորդող ոգևորության մի քանի րոպեանոց ալիքի ու գրկախանումների «տարափից» հետո պր. Գրիգորյանը, տիկնոջ հետ միասին մեզ ուղեկցեց նախ թանգարան: Էնտեղ ոչինչ չէր փոխվել, միայն նստարաններ էին ավելացրել, ասացին, որ ուսանողների համար դասախոսություններ են կարդում: Հետո իջանք այգի՝ խնձորենիների տակ՝ դեպի լույս մարդու շիրմաքար: Էնտեղ պիտի հնչեր Սևակյան ասմունք, ծաղիկներ պիտի դրվեին շիրմաքարին, մոմեր վառվեին և Երուսաղեմից բերված խունկը պիտի ծխար..

Հետո երգեցինք «Գինի լից»-ը՝ արդեն Սևակի թախտին նստած՝ փոքրիկ սեղանիկի մոտ))

Աննկարագրելի զգացում է, չեմ կարող նկարագրել, թե ինչ եմ զգում ամեն անգամ, երբ Սևակի բնակարանում սուրճ եմ եփում 🙂 Այս տարի որոշեցինք հենց Սևակի ավտոտնակում իրականացնել ճաշկերույթի արարողությունը: Արարողություն, որովհետև դա էլ է արդեն ձևավորված տրադիցիայի մի մասնիկը դարձել:Հենց այն ավտոտնակում, որից մի առավորտ Սևակը դժբախտություն ունեցավ մեքենան առանց վնասելու դուրս հանել. Սևակը այնքան էլ արհեստավարժ վարորդ չէր և միայն առաջ էր կարողանում գնալ, հետ քշելը չէր ստացվում: Այդ առավոտ նա պայման էր դրել իր առաջ. եթե կարողանար մեքենան առանց վնասելու դուրս բերել ավտոտնակից, ինքն էր ընտանիքին Թիֆլիս հասցնելու: Եվ.. ստացվեց: Շատ զրուցեցինք պարոն Գրիգիրյանի հետ, պատմեց բազմաթիվ դրվագներ Սևակի կյանքից :ճճճ մենք իհարկե դրանք բոլորն արդեն անգիր գիտենք և հաճախ նույնիսկ լրացնում էինք իրեն, բայց ամեն անգամ խնդրում ենք, որ նորից պատմի: Պատմեց Անդրանիկի և Սևակի մասին,  Անդրանիկի նվերի մասին 🙂 Վերջում, ստանալով մեր ավարը՝ Սևակի այգու խնձորների մի մեծ տուփ, արդեն գոհունակությամբ բռնեցինք հետդարձի ճանապարհը:

Այ, քիչ էր մնում մոռանայի: արդեն 2 տարի է, մեզ չի հաջողվում ձնծաղիկներ հավաքել, որովհետև Սևակի այգում ձյունը իմ ծնկներին էր հասնում{#emotions_dlg.cool} Չնայած դրան, միևնույնն է մեր ուխտագնացության անվանումը մնում է անփոփոխ. «Ձնծաղիկ հավաքելու ենք գնում» : 

Լիլիթ Աբգարյանի բլոգը