Архив рубрики: ջղային բլոգ )))

Սովորեք պարտությունը այնպես արժանավայել ընդունել, ինչպես որ ցնծում եք հաղթանակների համար

Ասել եմ չէ՞ մի անգամ, ազգովի բնավորության գիծ ունենք. ինչի մասին խոսվում է տվյալ պահին, բոլորով դառնում ենք այդ ոլորտի ամենահզոր մասնագետները. Ահա էս տրամաբանությամբ էլ երեկ երեկոյան ազգովի դարձանք ծանրամարտիկ ու մարզիչ: Ու սկսվե՜ց քարկոծումը, ոմանք նույնիսկ չսպասեցին հրում վարժությանը, չսատարեցին մարզիկին մինչև վերջ, իրենք ավելի լուրջ գործ ունեին, Ֆեյսբուքում պիտի գրեին. «թու՜, խայտառակ եղանք, վա՜յ, հիմա ալիևը մեզ վրա ո՜նց է ծիծաղելու.. ընդհանրապես ո՜նց ենք մարդամեջ դուրս գալու էս խայտառակությունից հետո»: Ու սկսվե՜ց համատարած պանիկան. մեկը բա Առաքելն ա մեղավոր, մեկը թե չէ՜, Առաքելի հայրնա մեղավոր, էն մեկը թե ընդհանրապես լուծարե’լ օլիմպիական կոմիտեն: Էկեք մի բան հասկանանք հայություն ջան. ճիշտ է, հաղթանակը բաղձալի է, հաղթանակի համար ցնծում են և մեծարում մարզիկին, հաղաթանկը բոլորը վերագրում են որպես ազգի հաղթանակ և այդ հաղթանակից ամեն մեկը իր համար վերցնում է մի պատառ ու սկսում հպարտանալ այդ պատառիկով…. իսկ պարտությու՞նը: Երբ պարտվում է, բոլորս ձեռքներս լվանում ենք, չունենք հաղթանակի պատառիկ, նշանակում է պարտությունը մերը չէ,  նշանակում է պետք է զարկ տրվի հայրենական «մունաթիզմի» զարգացմանը: Այո, պարտությունը ծանր է, պարտությունը ոչ ոք ժպիտով չի՜ ընդունում, բայց սպորտում պարտությունը խայտառակություն չէ, հասկացեք: Պարտությունից հետո պետք է քննադատել, անհրաժեշտ է քննարկել, գտնել պատճառները, վերլուծել դրնաք, հաջորդ անգամ չկրկնել նույն սխալները.. Պարտությունը չի ենթադրում խայտառակություն աշխարհով մեկ, պարտությունը չի ենթադրում մոռացում նույն այդ մարզիկի՝ մինչ այդ ունեցած հաջողությունները. երբ նա Անթալիայում չեմպիոն էր դառնում, ոչ մեկդ չասեց հիմա մեր նախագահը պիտի ծիծաղի ազերիների վրա, բայց երբ մենք ենք պարտվում՝ չգիտես ինչու պիտի ալիևը ծիծաղի մեզ վրա.. Չի կարելի, հասկանու՞մ եք, չի կարելի…

երբ մալարիան իր թույնն է տարածում..

Ախր ինչի պիտի մի մոծակը ազգիս կատաղության պատճառ դառնա: Ընդամենը մի՜ մոծա՜կ ու էսքան չվերականգնվող նեռվային կլետկաներ: Բա մեզ պետք է՞ր մի մոծակին բվեճի տեղ դնել: ԷԷ ժողովուրդ, շատ նեռվայինացանք, բա դրա ուզածն էլ էս ա, դա է իր վառված սրտի հովանին :

Ասում ա արթու՜ն կացեք, ես դեռ էլի եմ սենց երգեր երգելու: Հիմա ինչ, արթուն կենանք, թե՞ իրեն քնեցնենք..

Զզվելի է, երբ հայը հայրենասերներին դիմում է երրորդ դեմքով

Արդեն զզվելի է դառնում: Զըզ-վե-լի: Մարդը՝ հայ մարդը, հայրենասիրության մասին խոսում է երրորդ դեմքով, հայրենասերներին դիմում է երրորդ դեմքով, բնականաբար՝  նա իրեն չի ներառում հայրենասեր մարդկանց շարքերը: Հետևաբար՝ ինձ մոտ հարց է առաջանում. եթե դու (չհայրենասերդ) ինքդ չես սիրում երկիրդ, ազգդ, ի՞նչ իրավունքով ես ինչ-որ պահանջներ դնում երկրիդ առաջ, ի՞նչ հարցեր ես հղում. բա ու՞ր եք հայրենասերներ, ինչի՞ էս չեք անում, էն չեք անում (որդնած խնձորների մասին գրառումս հիշեցի).. մենք անում ենք այն, ինչ կարողանում ենք: Կարո՞ղ ես՝ ավելին արա, չե՞ս անում՝ ի՞նչ ճառեր ես կարդում:

Վերջերս ազգայնականներից այրվածների ինչ-որ վառվածա-խանձվածա հոտ է տարածվում ամենուր: Էդ հոտից ավելի զզվելի հոտ կա՞: Կա՞ ավելի զզվելի երևույթ, քան այն, որ դու դուրս ես գալիս քո երկրի ազգայնականի դեմ: Գոնե գիտե՞ս քեզ հետ միասին մեկ էլ ով է դուրս գալիս նրա դեմ.. Նա (թշնամին) քեզանից՝ չհայրենասերիցդ ավնիվ է, գիտե՞ս: Նա իր երկրի, իր ազգի շահերն է պաշտպանում, իսկ դու՞: Դու ու՞մ շահերն ես առաջ տանում՝ սեփական ազգդ մեծարողի դեմ դուրս գալով (երբ պատասխան կունենաս՝ արձագանքիր):

Զզվելի է, զըզ-վե-լի, երբ հայը հայրենասերին դիմում է երրորդ դեմքով.. Ստացվում է նա հայրենասեր չէ՞  (լինու՞մ է նման բան, չի տեղավորվում գլխումս, որքան էլ կրկնեմ «երրորդ դեմքով», միևնույնն է, չի տեղավորվում): Իսկ որտեղից է սկսվում հայրենիքը. քո տնից: Եթե դու չհայրենասեր ես, ի՞նչ է ստացվում. դու ընտանիքիդ էլ չես սիրու՞մ: ախր դու քեզ էլ չես սիրում..

Հոդվածներս «թռցնելուց» գոնե տեղյակ պահեք

Սույն նյութը, որը հիմա կներկայացնեմ, գրել էի մի քանի շաբաթ առաջ, հենց ուղղակի , ֆեյսբուքիս պատին էի տեղադրել, նույնիսկ այլ  ինտերնետային կայքից էի օգտվել՝ առանց պաշտպանելու կամ վարկաբեկելու 2 կողմերից որևէ մեկին: Ճիշտ է, հետո բլոգ նյուզը տարավ իր մոտ:  Կարդացեք.

Միհրան Վարդանյանը աստղաֆիզիկոս է, Օքսֆորդի համալսարանի դոկտոր: Ծնվել է 1985թ. Երեւանում, սովորել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում, այնուհետեւ ընդունվել է Օքսֆորդ: Միհրանը զբաղվում է տիեզերքից ստացված տվյալների մեկնաբանությամբ, ինչպես նաեւ ապագա ռադիո եւ օպտիկական աստղադիտակների տվյալների մոդելավորմամբ եւ կանխատեսումներով: Նրա աշխատանքի հիմնական ուղղվածությունն է մութ մատերիայի եւ մութ էներգիայի էության բացահայտումը:
Միհրանի ստեղծած iCosmos նախագիծը, որն իրենից Կոսմոլոգիակյան հաշվիչ (Cosmology Calculator) է ներկայացնում, շահել է Օքսֆորդի համալսարանի OxTalent 2012 IT Innovation մրցանակը: 
2007թ. Միհրանը հիմնադրել է Օքսֆորդին Հայկական միություն եւ երկու տարի շարունակ նախագահել այն: Միությանը կից նա հիմնել է հայկական գրադարան: Միությունը զբաղվում է հայկական մշակույթի տարածմամբ, հանդիպումներ է կազմակերպում տարբեր բնագավառների հայտնի հայերի հետ: Կենտրոնը հաջողությամբ գործում է մինչեւ այսօր:
2010թ. սեպտեմբերին Միհրանը գիտարշավ կազմակերպեց դեպի Քարահունջ, որը մեծ ուշադրության արժանացավ Հայաստանի հասարակության եւ լրատվամիջոցների կողմից: «Օքսֆորդի համալսարանն ունի այսպես կոչված Գիտարշավների Խորհուրդ (Expedition Council), որը հնարավորություն է ընձեռում ուսանողներին գիտարշավներ կազմակերպել տարբեր երկրներ: Ես հանդես եկա դեպի Քարահունջ գիտարշավ կազմակերպելու նախաձեռնությամբ եւ ստացա համալսարանի համաձայնությունը: Դիմեցինք նաեւ հանրահայտ Թագավորական աշխարհագրական ընկերությանը (Royal Geographical Society) եւ նրանց անունը օգտագործելու թույլտվություն ստացանք: Գիտարշավը մասամբ ֆինանսավորվել է այս երկու կազմակերպությունների եւ մասամբ էլ մեր` հենց արշավախմբի անդամների կողմից:

Արշավախումբն ուներ երկու գլխավոր նպատակ՝ գրավել միջազգային գիտական հանրության ուշադրությունը Քարահունջի նկատմամբ եւ նախապատրաստական աշխատանքներ կատարել հետագայում լազերային սկանավորման եւ եռաչափ մոդել կառուցելու համար: Գիտարշավից հետո նյութեր տրամադրեցինք ամերիկյան History Channel-ին, որն իր սերիալներից մեկում անդրադառնում է Քարահունջին, ինչը մեծ գովազդ էր թե մեր երկրի, թե հուշարձանի համար». պատմում է Միհրանը: 
Սակայն կարելի կլիներ հպարտանալ և ողջունել հայ երիտասարդին, որը Օքսֆորդի համալսարանի կողմից ստացել է մրցանակ, եթե չլիներ մի հանգամանք, որը ստվեր է գցում նրա ամբողջ գործունեության վրա: Վաչագան Վահրադյանը նրան մեղադրում է գրագողության մեջ և մեկնաբանում.Միհրան Վարդանյանը աստղաֆիզիկոս է, Օքսֆորդի համալսարանի դոկտոր: Ծնվել է 1985թ. Երեւանում, սովորել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում, այնուհետեւ ընդունվել է Օքսֆորդ: Միհրանը զբաղվում է տիեզերքից ստացված տվյալների մեկնաբանությամբ, ինչպես նաեւ ապագա ռադիո եւ օպտիկական աստղադիտակների տվյալների մոդելավորմամբ եւ կանխատեսումներով: Նրա աշխատանքի հիմնական ուղղվածությունն է մութ մատերիայի եւ մութ էներգիայի էության բացահայտումը:
Միհրանի ստեղծած iCosmos նախագիծը, որն իրենից Կոսմոլոգիակյան հաշվիչ (Cosmology Calculator) է ներկայացնում, շահել է Օքսֆորդի համալսարանի OxTalent 2012 IT Innovation մրցանակը: 
2007թ. Միհրանը հիմնադրել է Օքսֆորդին Հայկական միություն եւ երկու տարի շարունակ նախագահել այն: Միությանը կից նա հիմնել է հայկական գրադարան: Միությունը զբաղվում է հայկական մշակույթի տարածմամբ, հանդիպումներ է կազմակերպում տարբեր բնագավառների հայտնի հայերի հետ: Կենտրոնը հաջողությամբ գործում է մինչեւ այսօր:
2010թ. սեպտեմբերին Միհրանը գիտարշավ կազմակերպեց դեպի Քարահունջ, որը մեծ ուշադրության արժանացավ Հայաստանի հասարակության եւ լրատվամիջոցների կողմից: «Օքսֆորդի համալսարանն ունի այսպես կոչված Գիտարշավների Խորհուրդ (Expedition Council), որը հնարավորություն է ընձեռում ուսանողներին գիտարշավներ կազմակերպել տարբեր երկրներ: Ես հանդես եկա դեպի Քարահունջ գիտարշավ կազմակերպելու նախաձեռնությամբ եւ ստացա համալսարանի համաձայնությունը: Դիմեցինք նաեւ հանրահայտ Թագավորական աշխարհագրական ընկերությանը (Royal Geographical Society) եւ նրանց անունը օգտագործելու թույլտվություն ստացանք: Գիտարշավը մասամբ ֆինանսավորվել է այս երկու կազմակերպությունների եւ մասամբ էլ մեր` հենց արշավախմբի անդամների կողմից:

Արշավախումբն ուներ երկու գլխավոր նպատակ՝ գրավել միջազգային գիտական հանրության ուշադրությունը Քարահունջի նկատմամբ եւ նախապատրաստական աշխատանքներ կատարել հետագայում լազերային սկանավորման եւ եռաչափ մոդել կառուցելու համար: Գիտարշավից հետո նյութեր տրամադրեցինք ամերիկյան History Channel-ին, որն իր սերիալներից մեկում անդրադառնում է Քարահունջին, ինչը մեծ գովազդ էր թե մեր երկրի, թե հուշարձանի համար». պատմում է Միհրանը: 
Սակայն կարելի կլիներ հպարտանալ և ողջունել հայ երիտասարդին, որը Օքսֆորդի համալսարանի կողմից ստացել է մրցանակ, եթե չլիներ մի հանգամանք, որը ստվեր է գցում նրա ամբողջ գործունեության վրա: Վաչագան Վահրադյանը նրան մեղադրում է գրագողության մեջ և մեկնաբանում. «Ընդհանրապես, գողի տեղը բանտն է… Բոլոր նրանց, ով այս սրիկայի գործունեությամբ հիանում է, ցանկանում եմ, որ նա մի օր էլ ձեզանից գողանա տարիների ձեր գիտական աշխատանքը…»: Պրն. Վահրադյանի կողմնակիցները հավելում են. « Հետաքրքիր է, իսկ էս ամբողջի կողքին ինչի՞ Միհրանը չի նշում, որ Քարահունջ հասկացության հետ ընդհանրապես ծանոթացել է Պարոն Վահրադյանի միջոցով , որի հետազոտություններն էլ ըստ էության յուրացրել է և ներկայացնում է , որպես իր հեղինակած նյութեր, որ իր թեզի ղեկավարը պրն Վահրադյանն էր, ընդ որում իր Թեզը ամենևին էլ Ասղոֆիզիկա չէր, այլ Նեյրոնային ցանցեր: Ինչի՞ չի նշում, որ ինքը Գորիսում է ծանոթացել էդ ամեն ինչի հետ, որ մնացել է Գորիսում, մեր տանը: Որ մեր միջոցով է իմացել շատ ու շատ բաներ, որոնք հետո իր հեղինակային իրավունքի անվան տակ է ներկայացնում: մարդկանց Աչքին մկասսայական թոզ փչելով, ու՞ր պիտի ինքն իրենից փախչի: Հայերը լավ խոսք ունեն, Սուտը ու… քառասունք չունեն: Էնպես, որ… հերիքա հանրության ուղեղի լվացմամբ զբաղվեք…. »:
Իսկապես որ խճճված պատմություն է, ու՞մ հավատալ.. Վաչագան Վահրադյանին աջակցողները պատրասել և համացանցում տարածել են մի ֆիլմ՝ «Կեղծիք և ճշմատրություն» անվամբ, որը երևի թե պատմում և ապացուցում է մի շարք փաստեր՝ կապված գրագողության փաստի հետ: Ինձ չհաջողվեց համացանցում դիտել ֆիլմը, որովհետև ասում են, որ Միհրանի թիմը շատ ինտենսիվ է աշխատում. ֆիլմը համացանցում հայտնվում է թե չէ, անմիջապես ջնջվում է.. Ինձ մոտ հարց է ծագում. եթե Միհրանն իրոք իր վաստակով և գլխավորապես իր շնորհքով է հասել այդ բարձրունքին, ապա ինչու՞ է ջնջում ֆիլմը: Չէ՞ որ ճշմարիտը ոչնչից չպետք է վախենա..: Պրն. Վահրադյանի կողմնակիցները հավելում են. « Հետաքրքիր է, իսկ էս ամբողջի կողքին ինչի՞ Միհրանը չի նշում, որ Քարահունջ հասկացության հետ ընդհանրապես ծանոթացել է Պարոն Վահրադյանի միջոցով , որի հետազոտություններն էլ ըստ էության յուրացրել է և ներկայացնում է , որպես իր հեղինակած նյութեր, որ իր թեզի ղեկավարը պրն Վահրադյանն էր, ընդ որում իր Թեզը ամենևին էլ Ասղոֆիզիկա չէր, այլ Նեյրոնային ցանցեր: Ինչի՞ չի նշում, որ ինքը Գորիսում է ծանոթացել էդ ամեն ինչի հետ, որ մնացել է Գորիսում, մեր տանը: Որ մեր միջոցով է իմացել շատ ու շատ բաներ, որոնք հետո իր հեղինակային իրավունքի անվան տակ է ներկայացնում: մարդկանց Աչքին մկասսայական թոզ փչելով, ու՞ր պիտի ինքն իրենից փախչի: Հայերը լավ խոսք ունեն, Սուտը ու… քառասունք չունեն: Էնպես, որ… հերիքա հանրության ուղեղի լվացմամբ զբաղվեք…. »:
Իսկապես որ խճճված պատմություն է, ու՞մ հավատալ.. Վաչագան Վահրադյանին աջակցողները պատրասել և համացանցում տարածել են մի ֆիլմ՝ «Կեղծիք և ճշմատրություն» անվամբ, որը երևի թե պատմում և ապացուցում է մի շարք փաստեր՝ կապված գրագողության փաստի հետ: Ինձ չհաջողվեց համացանցում դիտել ֆիլմը, որովհետև ասում են, որ Միհրանի թիմը շատ ինտենսիվ է աշխատում. ֆիլմը համացանցում հայտնվում է թե չէ, անմիջապես ջնջվում է.. Ինձ մոտ հարց է ծագում. եթե Միհրանն իրոք իր վաստակով և գլխավորապես իր շնորհքով է հասել այդ բարձրունքին, ապա ինչու՞ է ջնջում ֆիլմը: Չէ՞ որ ճշմարիտը ոչնչից չպետք է վախենա..

Հետո էլի մեկնաբանություններ կարդացի, որտեղ Վահրադյանը իր զայրույթն էր հայտնում: Մի քանի օր առաջ էլ մի գրառում կարդացի, որտեղ հիմա էլ բլոգերն էր բարձրաձայնում ՝ իր նյութը առանց զգուշացման «տանելու» համար: Մտածեցի, դե լավ հա, հիմա տարել- տարել են, բան չկա.. բայց հիմա հասկանում եմ, ինչու էր Վահրադյանը ասում.  «Ընդհանրապես, գողի տեղը բանտն է… Բոլոր նրանց, ով այս սրիկայի գործունեությամբ հիանում է, ցանկանում եմ, որ նա մի օր էլ ձեզանից գողանա տարիների ձեր գիտական աշխատանքը…»: Հասկանում եմ, թե  ինչու էր այդքան զայրացած բլոգերը:

Հիմա բացատրեմ, թե ինչի էի էս ամենը պատմում: Ասում են պիտի քո մաշկի վրա զգաս ինչ բան է գրագողությունը, որ դիմացինին հասկանաս (այսօր հասկացա, երբ տեսա հոդվածս :ճ) Դե հա, ճիշտ է, իմ դեպքում գող անվանելը մի քիչ կոպիտ է, բայց շատ-շատ զզվելի զգացում է, երբ քո սեփական հոդվածը , առանց որևէ կետ -ստորակետ փոխելու տանում և ներկայացնում են սեփական անվան տակ: Առաջին դեպքը չէ, բազմիցս եմ նկատել ոնց են իմ գրելաոճը, իմ արտահայտությունները, մտքերը «թռցնում», նույնիսկ տառ-տառ գողանալու դեպքեր են եղել. ենթադրենք ես ֆեյսբուքում մի 2 տող եմ գրել (նենց հավեցի համար), հետո մի 10 օր անց ինչ-որ բլոգգեր դա փեստ ա արել իր բլոգում :ճ Ժպտացել անցել եմ)))

Ու գիտեք, էլ չեմ էլ խոսելու գրագողության մասին, ուղղակի մի բան հասկացեք, բոլոր նրանք, ովքեր ինձանից տանում են, ինձ շա՜տ հաճելի կլինի, որ դուք տանելուց առաջ գոնե հարցնեք՝ կարելի՞ է: Հավատացեք, որ երբեք չեմ ասի չէ, չի կարելի: Պարզապես ինձ մի քիչ «լավ կզգամ», կմտածեմ, որ գրառումս ինչ-որ մեկին օգտակար եղավ.. իսկ էսպես….. Մի խոսքով, զգուշացրեք, նոր տարեք, տարրական կուլտուրա է: Պրծ, էլ չեմ անդրադառնալու էս երևույթին: Զզվելի զգացում է:

Ինչպես ինձ նյարդայնացնել համացանցում :ճ

Ողջույն, եթե դու ցանկանում ես ինձ նյարդայնացնել սոց.ցանցերում, կարող ես զրույցդ սկսել այսպես.

1. Բարև, կարելի՞ է ծանոթանալ:

Թվում է շատ ընդունված, նորմալ տարբերակ երկխոսություն սկսելու համար: Բայց ինձ նման «աննորմալի» համար դա նորմալ չէ :ճճճ Ասե՞մ ինչու, որովհետև ես երբեք չեմ պատասխանի. «այո՜, կարելի է, արի ծանոթանանք»: Ես խոժոռծ հայացքով կասեմ Չէ, չի’ կարելի:  Իսկ եթե դու գործի դնես խորամանկությունդ ու փորձես ինձ «խաբելով» ներգրավվել ինչ-որ հետաքրքիր երկխոսության մեջ, ես միգուցե «ակամա» սկսեմ քեզ հետ ծանոթանալ:

2. Քաշդ ու հասակդ կասե՞ս:

Մմմմ, նյարդայնացնող է: Թվում է ինչ-որ ամուսնական բյուրո է,  տվյալներ է գրանցում :ճճճ

3. Մի 2 խոսք հաջողությամբ փոխանակելուց հետո՝  մեկ էլ.. Համարդ կտա՞ս: Ինչի՜, ախր ինչի՞ :

Կամ ավելի կատաստրոֆիկ տարբերակ. արի հանդիպենք: Հարց եմ տալիս՝ ինչու՞: պատասխան՝ դե դուրս եկել ես: Այ երիտասարդ (պառավականով) ախր 2 բառ ենք փոխանակել, ե՞րբ հասցրեցի :ճ

4. Ուզու՞մ ես ինձ կատաղեցնել, ասա «սիրունս», «մռութս», ու էս շարքի մուսի-պուսի արտահայտություններ: Հատկապես վերջի «ս»-երը հունից հանողա չէ՞ :ճճճճ

5. Երբ 2 վայրկյան ուշանում է հաղորդագրությունս, հարց տուր. «իսկ դու մենակ ինձ հետ ես ԳՐՎՈՒՄ, թե՞ էլի տղաներ կան»: Հարգելիս, եթե նույնիսկ կան, ես պարտավոր չեմ քեզ հաշվետվություն ներկայացնել:

6. մի 10 րոպե է ինչ «ծանոթ ենք», իսկ դու սկսիր խիստ անձնական հարցեր տալ , համոզված եղիր, նպատակիդ կհասնես, եթե նպատակդ ինձ նյարդայնացնելն է :ճճ

լավ, դեռևս այսքանը, հետո կշարունակեմ :ճճճճ

Հանկարծ չփորձես նշված մեթոդներով ինձ նյարդայնացնել, դրանք   նույնիսկ չեն էլ նյարդայնացնում  արդեն :ճճճ

Հ.գ. դե ես մասնավորապես ինձ նյարդայնացնող կետեր եմ նշել, բայց կարծում եմ ինձ նման էլի մի քանի «աննորմալներ» կգտնվեն, որ ինձ պես կնյարդայնանան ))