Архив рубрики: շոու բիզնես

Օֆիցիալ շնորհակալություն Ֆելիքս Խաչատրյանին

Ողջույն ընթերցող: Նախքան բուն թեմային անցնելը, ուզում եմ  իմ գրառումներում վերջին անգամ նշել մի քանի փաստ.

  • ես որևէ մեկին քննադատելիս չեմ քննադատում նրա անձը
  • կասկածի տակ չեմ դնում նրա պրոֆեսիոնալիզմը, պարզապես նշում եմ այն տարրը, որը ինձ նրա աշխատանքում կամ որևէ արարքում դուր չի գալիս
  • երբեք չեմ շոշափում որևէ մեկի անձնական կյանքը
  • չեմ քննարկում նրա մարդկային հատկանիշները
  • ես պարապ չեմ, ունեմ աշխատանք, որը շատ սիրում եմ
  • ես նախանձ չեմ, մասնագիտական բնագավառս շատ հեռու է հեռուստատեսությունից, բնականաբար չեմ կարող նախանձել այս կամ այն հայտնիին նրա համար, որ ինքը «երևում» է եթերով, ես՝ ոչ
  • ինքնահաստատվելու խնդիր չունեմ. կա մարդկանց մի կատեգորիա, որը լսել է այդ բառը. «ինքնահաստատում» , և օգտագործում է այն ամեն առիթով, երբ խոսքը վերաբերվում է քննադատությանը: Էստեղ կարող է գործել «հետադարձ պատասխանի» օրենքը. նա ով ամենաշատն է խոսում ինքնահաստատումից, ամենաշատը հենց ինքը ունի դրա կարիքը
  • «ուրիշի վրա ցեխ նետելով» ռեյտինք հավաքելու կարիք չունեմ, այլապես քիմ քարդաշյան անունը ամենատարածվածը կլիներ իմ բլոգում. և ընդհանրապես, երբեք էլ ռեյտինգի չեմ ձգտել: Գրում եմ այն թեմայի մասին, որը ինձ տվյալ պահին հետաքրքրում է կամ մտահոգում՝ առանց հաշվի առնելու ռեյտինգ ունենալու է, թե ոչ)))

Հիմա անցնեմ այս գրառման բուն նպատակին, այն է՝ ասել շնորհակալություն Ֆելիքս Խաչատրյանին: Հիմա բացատրեմ թե ինչու 🙂 Սկսեմ սկզբից.

Ես ընդհանրապես համացանցում անում եմ երկու տեսակի գրառումներ՝ բլոգային, որոնք գրելուց առաջ բավականին մտածում եմ և քննարկում յուրաքանչյուր բառս, և ֆեյսբուքյան ստատուսներ՝ որոնք գլխավորապես պատմում են այդ պահի իմ տրամադրության, մտքերի մասին, և որոնք գրելիս չեմ մանրանում ամեն բառիս մեջ: Վերջիններս կարող են լինել ինչպես անձնական բնույթի, այնպես էլ՝ շոշափել հասարակական որևէ երևույթ:  երեկ էլ, երբ դիտում էի «Նոր Ալիք» մրցույթը, անընդհատ լարվում էի, որովհետև հայ մեկնաբանների անդադար երկխոսությունը չէր թողնում ոչինչ հասկանալ : Ահա այդ տրամադրությամբ՝ հենց համերգի ընթացքում, գրեցի հետևյալ ստատուսը, որը հայտնվեց Բլոգ Նյուզ կայքում և ի զարմանս ինձ՝ արժանացավ բուռն քննարկումների: Ի դեպ, գլխավորապես քննարկվում էր 2 հարց՝ Ֆելոյի անտաղանդ լինելը (որի հետ համամիտ չեմ) և իմ նախանձ ու պարապ լինելը (բռի և անտակտ մեկնաբանություններին չանդրադառնամ, չեմ զլանում կրկնել ևս մեկ անգամ. յուրաքանչյուրը մեկնաբանություն անելիս ցույց է տալիս իր կրթվածության և դաստիարակության աստիճանը): Ուզում եմ մարդիկ ճիշտ ընկալեն իմ այդ քննադատությունը, դա ուղղված էր ոչ թե Ֆելիքսի ընդհանուր գործունեությանը, այլ մասնավորապես տվյալ մրցույթում նրա մեկնաբանություններին.. բնականաբար լրիվ ավելորդ էին այդ գրառման տակ տեղ գտած անձնական և մասնագիտական վիրավորանքները՝ ուղղված Ֆելիքսին, նաև ինձ ուղարկված նամակները՝ գլխավորապես հետևյալ մեկնաբանությամբ. «ապրես, էդ Ֆելոյին տեղը դրեցիր»: Նախ ուզում եմ ասել, ես չեմ կարող Ֆելոյին տեղը դնել, ավելին՝ չեմ էլ ուզում, նպատակս ամենևին էլ դա չի եղել, նպատակս չի եղել նաև քննարկման դնել Ֆելիքսի պրոֆեսիոնալիզմը կամ հումորի աստիճանը:

Ինչպես հասկացա, ամենահանդուրժողը հենց Ֆելիքսն էր իրեն ուղղված քննադատության նկատմամբ, քանի որ այսօր   հաշվի էր առել այն (համենայն դեպս  չէր խանգարում):  Դրա համար.

Ուզում եմ օֆիցիալ շնորհակալություն հայտնել Ֆելիքսին՝ քննադատությունները (իմ դեպքում՝ խնդրանքը) հաշվի առնելու համար: Այն, որ դու հաշվի ես առնում  քննադատությունը (իմ դեպքում այն, որ քո մեկնաբանությունները խանգարում են լսել համերգի հաղորդավարներին), կարող է խոսել միայն քո հաղորդավարական պրոֆեսիոնալիզմի, այն է՝ մշտապես կատարելագործման ձգտելու մասին: Հուսով եմ չես կարծում, թե այդ քննադատությունով փորձ է արվել թերագնահատել քեզ, կամ՝ ռուս հաղորդավարներին գերադասել քեզանից: Ոչ: Ավելին՝ կցանկանայի, որ Սերդուչկայի կամ Պիրաժկովի փոխարեն հենց դու մի  օր վարեիր  այդպիսի միջազգային և հայտնի մրցույթ: Պարզապես խառնիճաղանճ մի բան է ստացվում , երբ ստիպված ենք լինում զուգահեռ լսել ռուս հաղորդավարներին և ձեր երկխոսությունը:

Հ.գ. շեղվելով թեմայից (օգտվելով առիթից)՝  ևս մեկ անգամ հիշեցնեմ.  չմոռանանք քվեարկել Սուրենի օգտին, նա դժվար թե մրցանակային տեղ զբաղեցնի (չնայած որ հիանալի հանդես եկավ), գոնե հանդիսատեսի համակրանքը շահի:

«Ես»-ն ինձ մեղադրում է չծուլանալու, բլոգային էջ վարելու և անձնական վիրավորանքներ հասցնելու համար

Երբեք չէի էլ կարող ենթադրել, որ սովորական ֆեյսբուքյան ստատուսս, որը գրվել էր ընդամենը մի քանի րոպեի ընթացքում (դա են ապացուցում  անփութորեն արված մի քանի տառասխալները), կարող է տարածվել համացանցով մեկ և այդպիսի աղմուկ բարձրացնել, ավելին՝  նույնիսկ դուրս գալ համացանցից և տարածվել որևէ ամսագրում:  Այսօր զարմանքս մեծ էր, երբ ընկերներիցս մեկն ասաց, որ «Մեր օրերի Սասունցի Դավիթը՝ Էռնեստ The Best» ֆեյսբուքյան գրառումս, որը տեղ էր գտել նաև բլոգնյուզում,  «պատիվ է ունեցել» տպագրվելու  «Ես» երիտասարդական ամսագրում և որակվել  որպես ոչ մարդկային, լրագրողական էթիկան խախտող գրառում.. Ստորև ձեզ եմ ներկայացնում «Ես»-ի մեղադրականը. «Այսօր ով չի ծուլանում, մի կայք է ստեղծում կամ բլոգ վարում: Համացանցի՝ անվերահսկելիությունը, որոշ կայքերի հիմնադիրների ներքին՝ գրաքննության, չափի զգացման բացակայությունը հանգեցնում է ժուռնալիստիկայի վարկաբեկմանը, թեև ամեն բլոգ վարող ժուռնալիստ չէ:Համացանցից առանձնացրել ենք 3 նյութ, որոնք միանգամից խախտում են լրագրողական մի քանի կանոն՝ մի կողմ դրած մարդկայինը:«Ես»-ին դեղին որակողները թող կարդան այս ամենը՝ հասկանալու և տարանջատելու համարձակ խոսքն ու փաստը սեփական կարծիքից և անձնական վիրավորանքներ հասցնելուց»:

Ես պատասխանատվություն եմ կրում միայն սեփական գրառումներիս համար , և բնականաբար, կխոսեմ միայն իմ գրառման մասին: Այո, ճիշտ է շեշտել հարգելի «Ես» ամսագիը. ցրանկացած բլոգային էջ վարող չէ, որ լրագրող է.. ինքս էլ լրագրող չեմ:  Բայց դա չի նշանակում , որ չեմ կարող արտահայտել իմ սեփական կարծիքը (ինչպես  նշել է ամսագիրը), վարել բլոգային էջ, որում կարող եմ գրել այն, ինչ սիրտս կցանկանա՝ եթե գրառումս որևէ անձնական բնույթի վիրավորանք չի կրում իր մեջ, կարող եմ իմ բլոգային էջում ներկայացնել անձնական և խիստ սուբյեկտիվ տեսակետ հասարակական նշանակություն ունեցող այս կամ այն երևույթի վերաբերյալ՝ նշելով դրա դրական կամ բացասական կողմերը: Կարծում եմ խոսքի ազատության իրավունքը և բլոգային էթիկան ինձ թույլ են տալիս վարվելու նման կերպ..

Ամսագիրն ինձ մեղադրում է անձնական վիրավորանքներ հասցնելու մեջ՝ չնշելով այն տողը, որում ես անձամբ վիրավորում եմ որևէ մեկին: Ինքս չեմ ճանաչում Էռնեստին, բնականաբար նրա հետ անձնական բնույթի խնդիր ունենալ չեմ կարող, ուստի չեմ էլ կարող նրան անձնական բնույթի վիրավորանք հասցնել: Գրվածքում խոսել եմ ոչ թե Էռնեստի անձի, այլ այն երևույթի մասին, որը նրա շպարվելը որակում  է որպես «համարձակ քայլ» և անվանում գլամուռ: ԻՄ ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԿԱՐԾԻՔՈՎ՝  չի կարող վերջինս, ինչպես նաև միջնամատ ցույց տալն ու միզելը համարվել համարձակ քայլ: կարծում եմ՝  էական է տարբերությունը անձնական վիրավորանքի և ԵՐևՈՒՅԹԻ նկատմամբ ունեցած իմ սուբյեկտիվ դիքորոշման միջև :

Ամսագիրը մեղադրում է նաև բլոգնյուզին՝ լրագրողական էթիկան խախտելու համար, ակնարկելով, որ նրանք իրենց կայքում տարածում են նմանատիպ 3 «գոհարներ»: Մեղադրում է և հենց նույն պահին ինքն է իր էջում տարածում նշված 3 հոդվածներն էլ՝ առանց խմբագրման և կրճատումների՝ փաստորեն ինքն էլ հանդիսանալով դրանց տարածողներից մեկը 🙂

ի պաշտպանություն և ընդդեմ Նունե Եսայանի

Լավ գիտակցելով հարցի նրբությունն ու կարևորությունը,  տաք գլխով եզրակացություններ չանելու մտավախությամբ՝ որոշեցի չշտապել խոսել այս թեմայով, այլ սպասել մի փոքր, վերլուծել, թե ի վերջո ի՞նչ է ասել Նունե Եսայանը, որն այդպես ագրեսիվ ընդունեց հայության մի զգալի մասը (այդ թվում և ես): Նորություն չէ, որ սիրում ենք ամեն բան մի փոքր չափազանցնել, ձևափոխել մեզ համար հարմար ուղղությամբ՝ գրվածքին էլ ավելի սկանդալային նրբերանգ տալու նկատառումներով: Ահա այսպիսի մի փորձի էլ ականատես եղա երեկ՝ կարդալով հետևյալ տողերը. «Այո, սահմանը քաղաքական նկատառումներով փակ է, բայց մեր սրտերն են բաց: Հայերը Ցեղասպանությունից մնացած մեծ սպիներ ունեն, սակայն դա մեզ չի խանգարում նայել ապագային:» Իհարկե, ցանկացած հայ կզայրանա (առնվազն)՝ կարդալով նման տողեր, ցանկացածն էլ հարց կտա. «ի՞նչ լիազորություններով ես խոսում բոլորիս անունից հարգելի Նունե, չէ՞ որ եթե քո սիրտը բաց է թուրքի առաջ, ապա կան քեզ պես շատ ու շատ հայեր, որոնք չեն կարող սիրտը բաց անել իրենց պապերին կոտորողի առաջ»: Այս հարցը կտային շատերը, տվեցի և ես.. ԲԱՅՑ.. կա մի բայց, որը մեղմում է առաջին պահի պոռթկումը: Եկեք վերցնենք ոչ թե այն հատվածը, որը մեզ հրամցրել էին, այլ Նունեի միտքն ամբողջությամբ: Եվ այսպես,  Նունե Եսայանն ասել է.  «երաժշտությունը սահմաններ չի ճանաչում. Քաղաքական սահմանները փակ են, այո՛, բայց մեր սրտերը բաց են»: Այսինքն՝ նա շեշտում է, որ խոսքը վերաբերվում է թուրքական երաժշտությանը: Հիմա կասեք ի՞նչ տարբերություն: Տարբերությունը նրանում է, որ Նունե Եսայանը սուտ չի խոսել.. Առարկու՞մ եք: Առաջարկում եմ մեկ օր շրջել Երևանի փողոցներով, նստել երթուղային կամ լսել, թե ինչ երաժշտություն է հնչում ավտոմեքենաների բաց պատուհաններից.. ինքներդ էլ կհամոզվեք, որ մեր սրտերն իրոք բաց են թուրքական երաժշտության առաջ.. Հիմա չեմ վիճարկում, ճանաչում է երաժշտությունը սահմաններ, թե՞ ոչ (եթե դա վերաբերվում է թուրքական երաժշտությանը), հիմա ասում եմ այն, ինչ կա իրականում: Ձեզանից քանի՞սը չեն պարել թուրքական մեղեդիների տակ, քանի՞սը մի լավ քեֆ չեն արել «Սև-սև աչերի», Թաթուլի, Բղդոյի և մնացած կիսաթուրքական, կիսառաբիզ  կիսաերգերի հնչյունների ներքո .. դե, երևի մի քանիը: Ինչևէ, սա թողնենք..

Անցնենք հաջորդ մեղադրանքին, որն առաջադրվում էր Նունե Եսայանին՝ զանազան մեկնաբանություններում: Մոտավորապես այսպիսին էր մեղադրնքը. «Ո՞նց կարող էիր գնալ և երգել մեր պապերի ոսկորների վրա՝  թուրքի համար»: Սա ասողը երևի մոռանում է, որ այսօր Ստամբուլում ապրում է բազմահազար բնակիչ ունեցող հայ համայնք, և որ  համերգին հենց այդ համայնքն էր լինելու հիմնական հանդիսատեսը..  երևի չգիտի, որ ժամանակին Հրանտ Դինքի մեծ ցանկությունն է եղել տեսնել Նունեին Ստամբուլում: Ինչևէ, սա էլ թողնենք:

Նունե Եսայանը նաև խոսել է հնարավոր համատեղ համերգի մասին, որը կարող էր կայանալ իր և մի թուրք երգչուհու մասնակցությամբ, բայց ըստ Նունեի, նա մերժել է առաջարկը, քանի որ , մեջբերում եմ նրա խոսքերը. «Իհարկե, ես կցանկանայի մասնակցել նման համերգի, բայց ինչո՞ւ հրեական համայնքը պետք է միջնորդ հանդիսանա երկու հարևան երկրների` Հայաստանի և Թուրքիայի միջև: Դա ինձ համար անընդունելի էր: Ես կարծում եմ, որ մենք միջնորդների կարիք չունենք»:  

Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ անընդունելի է համատեղ համերգը մինչև այն պահը, քանի դեռ մենք ունենք ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման խնդիր, ուստի Նունեի այն պատճառաբանությունը, թե ինքը չի մասնակցի նման համերգի զուտ այն պատճառով, որ որպես միջնորդ է հանդիսանում հրեական համայնքը, համարում եմ անընդունելի: Անընդունելի եմ համարում նաև այն միտքը, թե մենք պիտի նայենք առաջ՝ դեպի ապագան՝ հարաբերությունները բարելավվելով թուրքիայի հետ: Մինչ առաջ նայելը՝ մենք դեռևս ետևում չլուծված խնդիր ունենք, որը մեզ անշուշտ խանգարում է նայել ապագային.. Առանց անցյալի ապագա չի լինում:

Հ.Գ. Ինքս չեմ հանդիսանում Նունե Եսայանի երկրպագուն և անձնական որևէ կապ չունեմ նրա հետ, բայց  առաջարկում եմ  նրան քարկոծելուց, առավել ևս անվայելուչ արտահայտություններ թույլ տալուց առաջ՝մի պահ կանգ առնել և վերլուծել: Իսկ մինչ վերլուծում եք, վայելեք նրա կատարումը. 🙂

http://www.youtube.com/watch?v=1RI76nGztXE

Քննադատություն. առաջացման պատճառները և հետևանքները

Ողջույն բլոգոման հանրություն 🙂 Վերջին շրջանում առիթ եմ ունեցել առնչվել մի երևույթի հետ, երբ մեր հասարակության մի փոքրիկ հատվածը, հիմնականում երիտասարդ օրիորդները, ատամները սրած ու գազանավարի են ընդունում հասարակական նշանակություն ունեցող, հայտնի մարդկանց ուղղված որևէ քննադատություն: Ուստի հարկ եմ համարում այսօր խոսել հենց քննադատությունից, նրա առաջացման պատճառներից, նպատակներից և դրանից բխող հետևանքներից: Նախ ասեմ, որ ըստ իս ամեն պախարակող գրվածք չէ, որ կարելի է քննադատություն համարել. քննադատողը պետք է մանրամասնորեն պարզաբանի, թե ինչու՞ է քննադատում տվյալ մարդուն կամ երևույթը, թե ի՞նչ բացասական ազդեցություն կարող է ունենալ այն ընդանուր հասարակության կայուն, օրինաչափ զարգացման գործընթացում: Եկեք դիտարկենք սոցիոլոգիայում շատ հայտնի մի տեսություն՝ Կուլիի «հայելային Ես-ի» տեսությունը: Ըստ Կուլիի հասարակությունը անձի համար հանդիսանում է հայելի, որն իր մեջ արտացոլում է հասարակության վերաբերմունքը նրա այս կան այն արարքին: Կուլին գտնում էր, որ մարդու սոցիալական «ես»-ը ձևավորվում է միջանձնային ինտեռակցիաների շնորհիվ, շփման պրոցեսում, երբ տեսնում է, թե հասարակությունն ինչպե՞ս է արձագանքում, ինչպե՞ս է վերաբերվում իր արարքներին: Նա հասարակության աչքով փորձում է գնահատել իր արարքները, և այդ գործընթացում էլ ձևավորվում է նրա եսը.
1. ինչպես են մարդիկ մեր կարծիքով ընկալում մեզ (ակնկալիքները)
2. ինչպես են մարդիկ արձագանքում նրան, ինչ տեսնում են
3. ինչպես ենք մենք արձագանքում ուրիշների տված ռեակցիային (հետևությունները):

Հաճախ այնպես է պատահում, որ տվյալ անհատի սպասելիքները և հասարակության վերաբերմունքը իրար չեն համընկնում: Այս դեպքում ստեղծվում է կոնֆլիկտային իրավիճակ: Հասարակությունը սկսում է քննադատաբար մոտենալ այս կամ այն երևույթին: Այն երևույթները, որոնք քննադատվում են, որպես կանոն հակասում են տվյալ հասարակության ներսում ընդունված մշակույթին (սովորույթներին, ավանդույթներին, օրենքներին, նորմերին և այլն): Այսպիսի իրադրության շատ հաճախ ենք հանդիպում նաև մեր երկրում: Հիմնականում քննադատության են արժանանում հասարակական գործիչները, որոնք ներկայանում են հասարակության լայն շերտերին՝ քաղաքական գործիչներ, դերասաններ, «շոու բիզնեսի» ներկայացուցիչներ և այլն: Քննադատությունը միանշանակ չի ընդունվում բոլորի կողմից. խելացիները փորձում են այդ քննադատությունից հետևություններ անել, դասեր քաղել, հիմարները սկսում են իրենց պատառոտել ու վիրավորել քննադատողին, համարելով, որ այդ մեկը նախանձում է իրենց, էությամբ չար է կամ ուղղակի բան ու գործ չունի: Վերջին տեսակը (հիմարների) հատկապես շատ է մեր ժամանակակից շոու բիզնեսում (այսպես կոչված), որն իրեն համարելով ամենազոր՝ քննադատությունը լսելու, կամ գոնե քննադատի խոսքը հասկանալու փորձ կատարելու ունակություն չունի: Թերևս նման մարդիկ լիարժեք սոցիալականացման խնդիր ունեն: Պարզաբանում. սոցիալականացումը դա գործընթաց է, որի ընթացքում մարդը յուրացնելով տվյալ հասարակությունում ընդունված մշակույթը, կենսաբանական էակից վեր է ածվում սոցիալականացված անձնավորության: Հետևություն՝ ոմանք դեռ կենսաբանական մարդու ձևավորման փուլում են 🙂
Եթե որևէ մեկը իմ երկրում սկսում է պրոպագանդել ադրբեջանական արտադրանք (լինի դա երաժշտություն ,կինո թե մուրաբա), եթե մի հայ իրեն թույլ է տալիս ոչ հայեցի արարքներ, եթե մի հայուհի առհամարում է այն հասարակության ավանդույթներն ու սովորույթները, որում նա ապրում է, նշանակում է նա դեռ սոցիալականացման կարիք ունի, նա դեռ չի ադապտացվել տվյալ հասարակության մշակույթին: Ուստի հարգելի այսպես կոչված «աստղեր», մի հիվանդագին վերաբերվեք քննադատություններին, այլ փորձեք հետևություններ անել, քանզի դուք հանդիսանում եք աճող սերնդի վրա ազդող շատ մեծ ուժ, դուք հասարակության ճաշակ եք ձևավորում: Օրինակելի եղեք:

Սեքսուալ ենթատեքստ կրող տեսահոլովակներին վերջ չկա, քանի դեռ կա Կամո Բլոգ, Ռիփփի, Քիմ Քարդաշյան

   Վերջերս մի տարօրինակ տենդենց եմ նկատել. մինչ մենք փեշներս վերև արած վազում ենք դեպի Եվրոպա, այդ նույն պահին Եվրոպան դանդաղ, բայց հստակ քայլերով մեզ ընդառաջ է գալիս՝ ընդունելով մեր իսկ արժեքները: Դրանում ևս մեկ անգամ համոզվեցի, երբ կարդացի Մեծ Բրիտանիայի վարժապետի հետևյալ մտահոգությունը. «Մեծ Բրիտանիայի վարչապետն իր ելույթներից մեկում հայտարարել է, թե ձգտելու է հասնել այն բանին, որ արգելք դրվի այն տեսահոլովակների վրա, որոնք կրում են սեքսուալ ենթատեքստ:

Դեյվիդ Քեմերոնը կարծում է, որ էրոտիկ կերպարները, զգեստները, կիսամերկ մարմինները վատ են ազդում երիտասարդության վրա:
Այդպիսի հոլովակների շարքում են հայտվել Լեդի Գագայի, Ռիհաննայի, Քեթի Փերիի տեսահոլովակները: »
Եվ մինչ Եվրոպան ջանում է մաքրել իր սերնդին անբարոյականությունից, այդ նույն պահին քաղաքակրթության ծագման երկիր Հայաստանը ոչ մի ռեսուրս չի խնայում գովազդելու համար այդ կիսամերկ մարմինները ու անբարոյական պահվածքը.. Եվ այդպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ ռիփփի, կամո բլոգ, քիմ քարդաշյան է քարոզվում (ցանկը շարունակելի է):

Համարձակության դեգրադացիա. երբ ապականվում են արժեքները

Ազգերը երբեք թշնամու սրով չեն վերանում, ազգերը կորում են ներքին պառակտությունների արդյունքում: Այն ազգը, որը չունի ազգային գաղափարախոսություն, վաղ թե ուշ պիտի ենթարկվի ինքնաոչնչացման.. Հայ ազգի կերպարը, կարծում եմ, ամենավառ կերպով արտացոլված է «Սասնա ծռեր» դյուցազներգության մեջ: Այնտեղ Դավիթը, Մհերը, Ձենով Օհանը ներկայացնում են հայ տղամարդու ամբողջական կերպար: Նրանցում է արտացոլվում մի ամբողջ ժողովրդի ուժն ու հզորությունը: Ու պատահական չէ, որ ամեն պատեհ- անպատեհ առիթի շոշափվում էր Դավթի անունը: Դա հատուկ մշակված ծրագիր է. խեղաթյուրել նոր սերնդի պատկերացումները հայի կերպարի վերաբերյալ..էլի Դալլեսի կործանարար ծրագիրը հիշեցի..

 

Վերջերս մի ներկայացում դիտեցի՝ «Սասունցի Դավիթ»: Ճիշտն ասած ներկայացման ընթացքում մոտս էնպիսի տպավորություն էր, որ վերջին զանգի չհաջողված փորձ եմ նայում.. Այդ աստիճան անլուրջ ու այդ աստիճան ցինիկաբար մոտենալ նման լուրջ թեմայի՞: Ախր ո՞նց կարող է հայ կինը՝ Ձենով Օհանի կինը, հենց իրեն՝ Ձենով Օհանին ասել՝ «հողերս կոտիտ».. Ախր ծիծաղելի է, չի կարելի, որ Օհանի պես հզոր մեկի՞ն .. Չգիտեմ, կարող է ես թատրոնից ու արվեստից ընդհանրապես բան չե՞մ հասկանում, հնարավոր է, բայց խոսում եմ որպես շարքային հանդիսատես.. Երբ սկսվեց ներկայացումը, անհամբեր սպասում էի, թե ե՞րբ է Դավիթը հայտնվելու բեմում.. հիասթափությունս մեծ էր: Չգիտեմ ի՞նչ էին մտածել այդ պատանուն Դավթի դերում ընտրելով.. դե սկզբում ինձ հուսադրում էի, որ սա դեռ պատանի Դավիթն է, որ հեսա կմեծանա, կդառնա հզոր Սասունցի Դավիթ: բայց ներկայացումն արդեն ավարտվում էր, իսկ Դավիթը դեռ «պուճուր» էր ու լղար: Ես՝ իսկական Դավիթ տեսնելու հավատս կորցրած և հուսահատված՝ արդեն րոպեներն էի հաշվում, թե ե՞րբ է վերջանալու էդ խեղկատակությունը, ներկայացում, որում գրական հայերեն խոսք չափազանց դժվար էր գտնել, երբ հանկարծ դահլիճում գտնվող արական սեռի մոտ խուճապ նկատեցի, մի ընկերը կողքիններին ասում էր. «տղերք-տղերք, հեսա, ստեղա, գալիս են, գալիս են».. ու գալիս են Մսրա Մելիքի շուրջը պորտապար պարող արաբական գեղեցկուհիները.. Միայն այդ պահին հասկացա, թե ինչու՞ էին եկել ներկայացման դիմացի նստարանների ամբողջ շարքը: Համարում եմ դավաճանություն, երբ ազգային արժեքների նկատմամբ նման անլուրջ մոտեցում է ցուցաբերվում:
Իսկ այսօր դժբախտություն ունեցա ևս մի խեղաթյուրում լսելու.. Հանրային հեռուստատեսության եթերում «Ազատ գոտին» է, թեման՝ Գլամուռ, հյուրը՝ դե իհարկե, իհարկե Էռնեստ: Բա ինքնա մեր քաղաքի «գլամուռ» դեմքը, բա առանց իրա էլ ի՞նչ գլամուռ: Լավ, ինչևէ սա մի կողմ: Ավելի սարսափելի էր նրան ներկայացնելուց տրված ածականը. «համարձակ»: Ես չեմ հասկանում, իրո՞ք այսօր ներկվելը համարվում է ՀԱՄԱՐՁԱԿ ՔԱՅԼ: Եթե այո, ապա նա հերոս է, պիտի շքանշանով պարգևատրվի: Գիտե՞ք, ես չգիտեմ ոնց է գիտականորեն կոչվում շպարված տղան (էլ չեմ ասում հայ տղան): Գիտեմ, որ հնում կային ցեղեր, որտեղ մարդիկ դեմքները ներկում էին, կարծեմ թե որոշներն էլ դա անում էին գազաններին, չար ոգիներին վախեցնելու համար :ճ օրինակ՝ աբորիգենները, ամերիկայի հնդկացիները, ապաչիները :ճճ և այլն 🙂 իսկ մեր օրերում ի՞նչ նպատակով է տղան ներկվում: Տարբեր մոտեցումներ կան.
1, մի մասի պատկերացումներում նրանք կազմում են փոքրամասնություն (հասկանալի է)
2, ըստ Ազատ գոտու՝ նրանք շատ համարձակ են ու գլամուռ:

Իսկ ո՞րն է համարձակ կոչվելու չափանիշը: Մի՞թե Էռնեստի համար մատիտ քսելն է համարձակ քայլ, Ռիփփիի համար միջնամատը ցույց տալը, իսկ Ջուսի համար՝ տեսահոլովակում միզելը (կներեք, ինքն է էդպես ասում..): Թերևս վերջինս նշվածներից ամենաանկեղծն է գտնվել, ձայնասկավառակը թողարկել է զուգարանի թղթի տեսքով. երևի գիտակցել է, որ դրանից ավելիի արժեք չունի:

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=PcRQ03bjKuM