Архив рубрики: ճանաչիր քեզ

Հայ անուններ, որոնք արժանի են մեծարման

Վերջերս նշվում էր Երախտագիտության միջազգային օրը: Կցանկանայի, որ մեզ մոտ ձևավորվեր մարդկանց կենդանության տարիներին երախտիքի խոսքեր ասելու և մեծարելու կուլտուրա: Ներկայացնում եմ հայ մեծերի, որոնց իրավ կարելի համարել կենդանի լեգենդներ: Մարդիկ, որոնց նկարները պիտի տեղադրեմ, առանձնահատուկ ներկայացման կարիք չունեն: Նրանց բոլորն են ճանաչում, հուսով եմ՝ նաև սիրում 🙂

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

TabR8AReMemZ8xgb4cSQitkJCz

ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

10515051

ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

0

ԱՐԹՈՒՐ ՄԵՍՉՅԱՆ

arthur-meschian

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Sos_Sargsyan-2

ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆ

TQYwvTbGkhFzWbHynt66ktrO6b

 

ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆ

1jigarxanyan-1

ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ

big_Azat_Gasparyan

ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

top_top_Ara

ԱՐԹՈՒՐ ՈՒԹՄԱԶՅԱՆ

1332927290_1436347_ts1332927547

ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏՉՅԱՆ

Albert_mkrtchyan200

Երեք սերունդների պայքար՝ «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմում

Այս ֆիլմը դեռ ամռանն եմ դիտել, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Ֆիլմի դիտմանը ներկա էր ռեժիսորը, եթե չեմ սխալվում՝ նաև պրոդյուսերը: Հինալի ֆիլմ էր, դահլիճում արտասվողներ կային նույնիսկ: Բայց ի զարմանս ինձ՝ այն միանշանակ չընդունվեց. արժան

ացավ նաև շատ կոշտ քննադատության:Քննարկվեցին մի քանի դրվագներ ու արտահայտություններ, մասնավորապես այն դրվագը, երբ Կարապետը դուրս է գալիս տանից, բակում հանդիպում է թրքուհուն և նրան ասում, որ տուն գնա, իսկ հետո էլ ինքն իրեն հարց է տալիս. «այս աղջկա հանցանքը ո՞րն է»… Ըստ քննադատողների՝ ֆիլմում չպետք է արդարեցվեր թրքուհին, քանի որ յուրաքանչյուր թուրք մեղավոր է կատարվածի համար, քանի դեռ թուրքական պետության կողմից չի ընդունվել ցեղասպանության փաստը: Շատ խիստ ընդունվեց նաև այն հանգամանքը, որ Կարապետի որդին նրան ծերանոց էր տարել: Ըստ քննադատների դա չի համապատասխանում հայի կերպարին, և որ հայը երբեք հորը ծերանոց չէր տանի… կարծում եմ քննադատողները ապրում են բացարձակապես իդեալականացված աշխարհում, որը միշտ չէ, որ քայլում է ներկա աշխարհին համընթաց: Իսկ այն , որ ժամանակակից հայը ունի նաև նման տեսակ, անհերքելի է: Ցավոք այսօր մեր երկրում կան ծերանոցներ, իսկ եթե կան՝ նշանակում է կան նաև ծնողին լքող զավակներ:
Ֆիլմում արծածվում է շատ ակտուալ խնդիր՝ 3 սերունդների հակամարտությունը, իսկ արդյունքում հաղթում է արյան կանչը: Դիտեք, չեք փոշմանի 🙂

Շումերերն լեզվի հայկական գաղտնիքներ. շումերերն, թե՞ հայերեն

Քանի որ հերթական սեմինարն էլ անցավ առանց լրագրողների, ստիպված եմ կրկին անգամ ինքս գոնե ինչ-որ չափով լուսաբանել հերթական հանդիպումը: Սեմինարի գլխավոր ասելիքը հետևյալն էր. «միայն հայերենի միջոցով է հնարավոր հասկանալ շումերական գրերը, և հակառակը»: Ներկայացվեցին բազմաթիվ փաստարկներ, որոնք ապացուցում են շումերերեն և հայերեն լեզուների ակնհայտ կապի մասին… ի դեպ, թուրքերը նույնպես ինչ-որ փաստարկենր են ներկայացնում, թե իբր շումերերնը կապ ունի հենց թուրքերենի հետ: Բայց սեմինարի բանախոսը՝ Արմեն Դավթյանը ապացուցեց, թե որքան անիրական են թուրքերի բերած փաստարկները.. նրանք հենվում են ընդամենը մի բառի հետ ունեցած նմանության վրա, մինչդեռ նույնիսկ այդ բառը պետք է կարդալ ուրիշ կերպ..

Ձեզ եմ ներկայացնում իմ «խզբզոցը», որը հասցրել եմ անել նոթատետրում՝ հենց սեմինարի ընթացքում: Կրկին անգամ կներեք ոչ պրոֆեսիոնալ մոտեցման համար:

Եվրոպական մայր լեզուն սկսել է տրոհվել 10000 տարի առաջ, իսկ հայոց լեզուն մոտավորապես 8000 տարեկան է, այսինքն շումերերնից հին է մոտ 4000 տարի:

Հայտնի է, որ շումերները հարավային միջագետք են իջել հյուսիսային միջագետքից՝ այսինքն հայերի տարածման շրջաններից:

Աքադները արևմտասեմական ցեղեր էին, պատկանում էին սեմական լեզվաընտանիքին, նրանց անունը առաջացել է Աքադ քաղաքի անունից: Աքադները շումերների հետ հաղորդակցվելու և տնտեսություն վարելու համար ստեղծեցին աքադա-շումերական բառարաններ, որոնք սկսել են ուսումնասիրել վերջին 20 տարիների ընթացքում միայն: Շումերերնի հետ համեմատած՝ աքադերենը աղքատ էր ձայնավորների և բաղաձայնների քանակով: Բնականաբար որոշ շումերական բառեր երբ տրանսկրիպցիայի են ենթարկվում աքադերենով, աղավաղվում են (ինչպես օրինակ հիմա լինում է, երբ հայերեն բառը գրում ենք լատինատառով): Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հենց հայերենն է ցոսյց տալիս, թե շումերերեն բառը ինչպես կարդալ: Հայերեն բառերի 85-90 %-ի ծագումնաբանությունը անհայտ է, բայց այդ բառերի ծագումը կարող ենք հասկանալ շումերերենով: Օրինակ՝

«շոր» բառը շումերերն նշանակում է «կտրել»: Այստեղից էլ առաջանում է հայերեն «կտոր» բառը:

Նույն «շոր» բառից ծագում է նաև «կաթնաշոռ» բառը, այսինքն՝  կտրված  կաթ:

Դիտարկենք շումերեն և հայերեն լեզուներում մարմնի տարբեր մասերի անվանումները.

«ձեռք» — շումերերն «մատն», «կոշ», «տիգ»

«բազուկ» բառը և շումերերնում, և հայերենում ունի նաև «ուժ» արտահայտող իմաստ:

«թև» — շումերերն «կուռ», «կոշ»

«մեջք»- շումերերն «բեջ» (գրաբար հայերենում նույն բառն է , պարզապես «դ»-ով):

Աքադերեն տրանսկրիպցիաներում շումերերեն «ջ»-ն գրվում է «դ»-ով: Սա կա նաև հայերենում:

«շալակ»- շումեր. «շելեկ»

«վիզ»-  շումերերն «շլինգ», «ուլն»

«Ուլն» բառից առաջացել է հայերեն «ուլունք» բառը (վզնոց)

Կա նաև «կուլ տալ» արտահայտությունը, որը կապ ունի վզի հետ:

Շումերերնում «արմ» անվանում են թևի ծալվելու հատվածին (հայ.՝ «արմունկ» բառն է)

«դեմք»- շումեր. «նմուշ»

«ոտքի տակ» (ներբան)-  շումեր. «կին», «կնի»:

Կնիքը ինչպես գիտենք, իրենից ներկայացնում է հետք:

Շումերերն «կնիք» անվանում էին փայտե գլանակին, որի վրա փորագրված էր: Երբ այն գլորում էին թաց կավի վրա, այն հետք  էր թողնում (վերջին «ք»-ն հայերենի հոգնակի թիվն է): Այսինքն «կնի» բառը ծագել է ոտքի տակի հետքից:

«ոտքի կոճ»- շումեր- «կոռ», «վեգ»

«ծունկ»- շումեր. «ծուն», «ծունգ»

«ուս»- շումեր. «կռնակ»

«հետույք»- շումեր. «ոռ» : Շումերենում «ոռ» առարկաների դեպքում նշանակում է հատակ, կենդանիների դեպքում՝ հետույք: Ի դեպ, այդ բառը մարդկանց համար չի օգտագործվել (այն ժամանակներում մարդիկ արդեն ունեին ամոթի զգացում 🙂 )

«թոք»- շումեր. սակատ (հայերենում «սակատ» անվանում են կողքային մասի ներքին օրգաններին)

«ստուգ»- շումեր. «կերակրափող»: Բառը ծագում է «անցք» բառից: «ստուգն» շումերերնում նշանակում է կիրճ, խորխորատ, մեզ մոտ ստացել է «կերակրափող» իմաստը:

«ազատ» — շումեր. նշանակում է «գլուխ»:: Այս բառից հայերենում ծագում են բոլոր իշխանություն (գլուխ) արտահայտող բառերը: »ազատ» բառը կա շատ ժողովուրդների մոտ: Հարց  է ծագում. ո՞վ է ումից վերցրել: բանն այն է , որ այդ բառը միայն հայերենում է պահպանվել սկզբնական՝ «գլուխ» իմաստով (հենց շումերերենով էլ բացատրվում է հետևյալ տողերի իմաստը. «երբ դու որսի գնաս ազատն ի վեր դեպի Մասիս…» , այսինքն՝ «գագաթն ի վեր՝ դեպի Մասիս):

«ազատ» անվանում են նայև զոխավոր բույսերին: Օրինակ՝ «գլուխ սոխ»:

«որովայն»- շումերերն «որով», «պարկ»

«արյուն»- շում. «արուն», «արին» (լինելով սեմական լեզու՝ աքադերենը աղավաղում է ձայնավորները, հոլովվում են բաղաձայնները)

Երկու տարբեր ազգերի միջև չի լինում այնպես, որ մարմնի մասերի անվանումները՝ մատներից մինչև կռնակ համընկնեն:

Հիմա դիտարկենք մի քանի այլ բառեր.

այգի, բոստան — շումեր.  «կան»: Հայտնի է, որ խաղողի նոր տնկված այգին 4 տարի բերք չի տալիս: Մինչ բերք տալը խաղողի շիվերի արանքում մշակում են  այլ մշակաբույսեր: 4-րդ տարին կոչում են «կան», այսինքն, երբ այն և այգի է, և բոստան:

«կան» բառին գումարվում է «չի» և ստացվում՝ «կանաչի»:

բուսականություն- շումերերեն  «կանաչի»

«սև»- շում. «սեա»

կարմիր- շումեր. «սոս»: Աճառյանի բառարանում բերվում է նախադասություն, որում թվարկված են բոլոր գույները, բացի կարմիրից.. կարմիրի փոխարեն գրված է «սոս»):

Հայ Աստվածը  ունի 36 անուն, բայց ամենահինը գրվում է «ԷՆԿԻ»: «էն» նշանակում է տեր, «կի»՝ երկինք: Առասպելը ցույց է տալիս, որ այն կապված է ջրի, ծովի հետ:

«կե» սեպանշանը ունի ևս մեկ իմաստ, նշանակում է «կենդանի»: Այսինքն հայ Աստծո անունը թարգմանվում է «տեր կենդանի»

հավատ- շում. «ներալ»: Հայերենում կա նախադասություն, որտեղ նշվում է. «նրանք ներալում են, որ օգնական ուժեր կգան..»

խուսափել , փախչել- շում. «կառնոյ»: Կա հայերեն նախադասություն. «նա զվարթությամբ մտնում էր կռվի դաշտ, և չէր կառնոյ մահվան»:

«Նեռ» (անտիքրիստ) բառը բառարաններում մեկնվում է Ներոն կայսեր անունից:

իսկ շումերերնում «նեռ» նշանակում է հակառակորդ: Սեմական «սատանա» բառը նույնպես նշանակում է հակառակորդ: Այսինքն՝ այդ տերմինը՝ «նեռ» եղել է նաև նախաքրիստոնեական շրջանում:

Շումերերենը ցույց է տալիս մի օրինաչափություն, որ հայերենում «ն»-ն կարող  է ընկնել: Օրինակ՝

նայել- հայել

շնող- շող

Եթե հայերենում  «նեռ» բառի «ն»-ն հանենք, կստացվի «հեռ»- որը նշանակում է հակամարտություն, թշնամիներ: Այսինքն՝ հայերեն «հեռ» և շումերերն «նեռ» բառը նույն բառն է, որին հետագայում տրվել է կրոնական իմաստ:

կարգ, համար- շում. «նամ»:  Սրանից է ծագել նաև անգլերեն «նամբեր» բառը: Հայերենում գոյություն ունի «համբեր» բառ, որը նույնպես նշանակում է կարգ:

«հավասար»- շումեր. «սար» («հավու»-ն քերականական  մասնիկ է):

մարտ, կռիվ- շումեր. «մա»:

Ի դեպ, «կռիվ» բառը շումերերնում նույնն է, ինչ հայերենում՝ «կռիվ»:

հավ- շում. «հու»  («ու»-ն պետք է կարդալ «աու»: այսինքն՝ «հաու»)

ձուկ- շում. «վիշ» (անգլերեն »ֆիշ» բառը ծագել է այստեղից):

«վիշավ» շումերերնում նշանակում է ծով, եթե մինչ այդ դրված է ձուկ նշանը՝ ծովի ձուկ: Հայերենում «վիշավ» նշանակում է կետ, ձուկ:

Կան նաև բազմաթիվ այլ բառեր, որոնք ակնհայտորեն համընկնում են շումերերն նույն բառերի հետ:

Ինձ մտահոգում է այն, որ հայ գիտնականը այսպիսի ուսումնասիրություն է անում, այսպիսի համաշխարհային մասշտաբի թեզ է մշակում . ապացուցում, իսկ մեր հանրապետությունը անտարբեր է մնում: Նախորդ սեմինարներից հետ մշտապես բարձրացրել եմ հարց, թե ինչու՞ լրագրողներ չեն գալիս նման սեմինարների: Լրագրողներից մեկը մի օր ընդդիմացավ ինձ , ասելով, թե եթե կազմակերպվում է նման միջոցառում, պիտի նախապես տեղյակ պահվի: Ես արդեն մեկ տարի է , մասնակցում եմ այդ սեմինարներին, և ամեն անգամ մոտ 10 օր առաջ հայտարարվել է սեմինարի թեման և անցկացման վայրը, արդեն մեկ տարի է գնում եմ, և մինչ օրս ոչ մի սեմինարի լրագրողների չեմ հանդիպել: Հարց է ծագում, ո՞րն է լրագրողի պարտականությունը. լուսաբանել այն ամենը, ինչ կատարվում է մեր երկրում: Ի ինչպե՞ս գնահատել այն լրագրողի աշխատանքը, եթե մեկ տարի շարունակ իր երկրի մայրաքաղաքում անց են կացվում միջոցառումներ, նախապես հրապարակվում են դրանց անցկացման մասին, իսկ նա նույնիսկ տեղյակ չէ.. Արդյո՞ք միայն սպանություն, կռիվ, այլասերություն լուսաբանելով են համարվում «լավ լրագրող»: Իմ վերջին հարցադրումից հետո՝ «ու՞ր էիք լրագրողներ», մի քանի լրագրողներ արձագանքեցին գրառմանս, ինչ-որ կորդինատներ խնդրեցին, հետաքրքրվեցին թե երբ և որտեղ են անկացվում սեմինարները, բայց այդպես էլ չեկան… Այս պարագայում էլ չդժգոհեք, թե դուք տեղյակ չեք սեմինարների անցկացման մասին:

Հանուն արդարության պիտի նշեմ, որ ես այնուամենայնիվ յութուբում գտա մի հաղորդում, որը անդրադարձել է այս թեմային: Տեղադրում եմ ամբողջույթամբ.. դեռ ես էլ չեմ դիտել: Միասին դիտենք 🙂

Արարատյան լեռների գաղտնիքները


Երբեմնի հզոր ու անպարտելի թվացող Ասորեստանի վերջին տիրակալն էր Աշուրբանապալը, ով թագավորել է մ.թ.ա.681-669 թթ: Այո՛, ընդամենը 12 տարի, սակայն դա էլ բավական էր, որ նրա անունը հավերժ հիշվի: Սակայն ոչ այն պատճառով, որ մեծ կայսրության տիրակալն էր, կամ էլ որ նրան հաջողվեց, գրավելով Եգիպտոսը, իր երկիրը դարձնել հզորագույնը տարածքում, այլ…
Երկուս ու կես հազար տարի անց, 19-րդ դարի կեսերին անգլիացի փաստաբան Լեյարդը վերջապես իրականացնում է իր վաղեմի երազանքը եվ մեկնում է Միջագետք՝ արկածներ փնտրելու: Ճիշտ է ասված՝ ով փնտրի, նա կգտնի:
Անգլիացի փաստաբանին ու նրան միացած իրաքցի հնեագետ Ռասսամին ճակատագիրը ժպտում է՝ նրանք հայտնաբերում են ոչ միայն Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, այլև այդ երկրի տիրակալ Աշուրբանապալի հարուստ գրադարանը՝ ավելի քան 30 հազար գիրք՝ կավե սալիկների վրա դաջված տեքստերով:

Բազմաթիվ կրոնական, ծիսական, բժշկական, տնտեսական ու այլ կարգի տեքստերի հետ մեկտեղ հայտնաբերվում և վերծանվում է նաև «ԷՆՈՒՄԱ ԷԼԻՇ» սկզբնաբառերով հայտնի կամ էլ «Արարաման մասին» վերնագիրը կրող յոթ սալիկների սեպագիր տեքստը՝ աշխարհարարման մասին մարդկությանը մինչ այժմ հայտնի գրավոր վկայություններից ամենաամբողջականը:

Էնումա էլիշ լա նաբու շամամու
ԵՐԲ ԵՐԿԻՆՔԸ ԴԵՌ ԵՐԿԻՆՔ ՉԷՐ ԿՈՉՎՈԻՄ,

Շապլիշ ամմաթում շումա լա զակրաթ
ԻՍԿ ՆԵՐՔԵՎԸ ԴԵՌ ԱՆՈԻՆ ԻՍԿ ՉՈԻՆԵՐ,

ԱԲԶՈՒ մա ռեշտու զարուշուն
ԱՌԱՋՆԱԾԻՆ ԱՊՍՈԻՆ, ԱՐԱՐԻՉՆ ԱՄԵՆԻ

ՄՈՒՄՄՈՒ ՏԻԱՄԱՏ մուալլիդաաթ գիմրիշուուն…
ԵՎ ՏԻԱՄԱՏ ՆԱԽԱՄԱՅՐԸ ԿԵՆՍԱՏՈՒ, ՈՐ ԾՆԵՑ ԲՈԼՈՐԻՆ,
ԻՐԵՆՑ ՋՐԵՐԸ ԻՐԱՐ ԽԱՌՆԵՑԻՆ…
Այսպես Ապսուն ու Տիամատը ծնունդ են տալիս առաջին Աստվածներին, այդ թվում՝ նաև Հայային: Որոշ ժամանակ անց երիտասարդ Աստվածների «բուռն, հախուռն և աղմկոտ» պահվածքը սկսում է անհանգստացնել Ապսուին եվ վերջինս որոշում է սպանել իր զավակներին: Նախամայր Տիամատը հանդես է գալիս առարկությամբ՝ «Ինչպե՞ս, սպանել սեփական որդուն» — հարցնում է նա: Ապսուի վտանգավոր մտադրության մասին իմանում են նաև երիտասրդ աստվածները, և Հայան ստիպված է լինում «քնեցնել Ապսուին ու տիրանալ նրա Հզորությանն ու Կոչումին»:
Սկզբնական շրջանում Տիամատը ոչինչ չի ձեռնարկում, սակայն հետագայում, ենթարկվելով Ապսուի որոշ կողմնակիցների սադրանքներին, որոշում է վրեժ լուծել: Տիամատի հետ մենամարտի է դուրս գալիս Հայայի ավագ որդի Մարդուկը, ում հաջողվում է «կիսել Տիրամոր մարմինը»՝ ստեղծել երկինքը եվ երկիրը:

Արարելով և կարգավորելով տիեզերական համակարգը, սահմանազատելով աստվածների տեղն ու դիրքը, Մարդուկը
ՏԻԱՄԱՏԻ ԳԼՈՒԽԸ ԴՐԵՑ, ԼԵՌ ԴԻԶԵՑ ՎՐԱՆ,
ԲԱՑԵՑ ԸՆԴԵՐՔԸ ԵՎ ԾՆՈՒՆԴ ՏՎԵՑ ՋՐԵ ՇԻԹԵՐԻՆ,
ՄԻ ԱԿՆԻՑ ՆՐԱ ԵՓՐԱՏԸ ԲԽԵՑ,
ԻՍԿ ԱԿՆԸ ՄՅՈՒՍ ՏԻԳՐԻՍԻ ԱԿՈՒՆՔԸ ԴԱՐՁԱՎ…

Ընթերցելով այս տողերը եկեք վերհիշենք, որ սա մարդկությանը մինչ այժմ հայտնի աշխարհարարման մասին ամենահին վկայություններից է, և խոսվում է Տիամատի՝ Աստվածների Մոր մասին: Եթե Տիամատի գլուխը Լեռ է դառնում, իսկ նրա աչքերից հոսող արցունքները դառնում են սրբագույն Եփրատի ու Տիգրիսի ակունքները, որոնք միշտ եղել են Արարատյան լեռներում, ապա մնում է միայն արձանագրել՝ Տիամատի Գլուխը Հայկական լեռնաշխարհում է՝ Հայաստանում:
Հարկ է իմանալ նաև, որ Տիամատը, որպես Ժամանակի Սկիզբ և Աշխարհարարման Կենտրոն, միշտ էլ պատկերացվել է որպես Մեծն Վիշապ և նրա շուրջն է ձևավորվել Տիեզերական ողջ Համակարգը: Բայց սա դեռ ամբողջը չէ: Աքքադերեն (այդ լեզվով է գրված քննարկվող նյութը) Մեծն Վիշապ և Նախամայր Տիամատի անունը գրվում է երկու սեպանշանով՝
= ՏԻ և = ԱՄԱՏ, որտեղ երկրորդ բառը ունի «Մայր, Կին, Աղախին» իմաստները:
Չխորանալով լեզվաբանական բազմաշերտ մեկնաբանությունների մեջ՝ ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել լոկ մեկ «պատմական անոմալիայի» վրա. սեպանշանը ունի ընթերցման հետևյալ ձևերը՝ «amat, amtu, gin5»: Այո՛,Կ/գ / ԻՆ: Ասեմ ավելին. « amat, amtu, gin5» սեպանշանը կարելի է ընթերցել նաև SALKUR, որտեղ SAL = «էգ, իգական, կին», ինչը դետերմինատիվ է և չի ընթերցվում, իսկ KUR սեպանշանն ունի «kin3, gin3» ընթերցումներ: Հետևաբար՝
= Ti — amat = Ti — kin3 = ՏԻ ԿԻՆ:
Արարչածին Հայոց Լեզուն լայն հնարավորություններ է ընձեռում մեզ բացահայտելու շատ ու շատ գաղտնիքներ, այդ թվում նաև Արարատյան Լեռների Գաղտնիքները:

Հեղինակ՝ Յուրի Սարգսյան

Այմարերեն լեզվի հայկական գաղտնիքները. Բոլիվիայում հայտնաբերված հայկական տառերի տրամաբանական շարունակությունը

Երեկ՝ օգոստոսի 4-ին Արամ Խաչատրյանի անվան տուն թանգարանի դահլիճում տեղի ունեցավ «Այմարերեն լեզվի հայկական գաղտնիքները» խորագրով սեմինար- քննարկում, բանախոս՝  բանասիրական գիտությունների թեկնածու Մերի Սարգսյան: Անչափ հետաքրքիր փաստեր ներկայացվեցին, որոնց համար բավականին համոզիչ ապացույցներ նույնպես ներկայացվեցին: Բայց քանի որ ես այդ ամենը լսում էի բանավոր, ուստի չեմ կարող նույնությամբ վերարտադրել լսածս ձեզ համար, դրա համար էլ պիտի «տնավարի» խոսեմ, կներեք 🙂

Հիշում եք չէ՞, ամիսներ առաջ Բոլիվիայում հայտնաբերվել էր կավե սափոր, որի վրա փորագրված էին հայկական տառեր: Ահա ուրեմն եկեք մտածենք. եթե կան տառերը, նշանակում է նրանք հասկացել են և լեզուն չէ՞: Մերի Սարգսյանը ուսումնասիրել է այմարա ցեղի լեզուն և գտել է բազում բառեր, որոնց արմատները ունեն հայկական ծագում: Բայց նախ իմանաք, թե ովքեր են այմարները: Այմարա ցեղը աշխարհի ամենահնագույն ցեղերից է, նրանց լեզուն մոտ 15000 տարեկան է, նրանց բնօրրանը տարածվում է ժամանակակից Չիլիի, Բոլիվիայի և Պերուի սահմանների հատման շրջանում ՝ Տիտիկակա լճի շրջակայքում:  Այմարների հնագույն հիշատակություններում նշվում է, որ իրենց մոտ են եկել սպիտակամորթ, բարձրահասակ, մորուքավոր, կապույտ աչքերով մարդիկ, ովքեր իրենց սովորեցրել են մելիորացիայի (հողաբարելավվման) շատ միջոցներ: Մի ուշագրավ փաստ նույնպես. Haya— այմարերեն նշանաուկում  է նախնի: Իսկ «այմարա» տերմինը վերծանվում է հետևյալ կերպ.

hayamara –aymara -haia (նախնի)+ mara (տարի, ժամանակ)

Տիտիկական համարվում է նրանց սուրբ լիճը. ըստ ավանդության նրանց աստվածները ջուր են խմել հենց այս լճից: Թարգմանաբար նշանակում է «մոր կաթ»:

Բազմաթիվ բառեր ներկայացվեցին, որոնք ունեին նույն արմատը, ինչ հայերենում: Ցավոք հիշում եմ մի քանիսն ընդամենը, փորձեմ ներկայացնել.

siri- սեր

pisi-կատու

lallawa-հիանալի

uma-կամար

puraka- փոր

armjana-մոռանալ

Jura-ջուր

այմարերենում բոլոր մոռացում, կարոտ արտահայտվող բառերի արմատը «arm»-ն է:

մմ, փորձում եմ էլի բառեր հիշել, չի ստացվում: Սեմինարին ներկա էր նաև Տեր Կոմիտասը, որը հենց այմարերենի հետ ունեցած կապով փորձեց մեկնաբանել  «Կումայրի, Գյումրի» բառի բացատրությունն ու ծագումը ,որը մինչ օրս անհայտ է: Ըստ այդ մեկնաբանության՝ Կումայրի բառը նշանակում է արևի կամար, այսինքն՝ ծիածան.. Իսկ հետո ասացին, որ այմարերեն «կամար» (ումա)  բառը Աճառյանի բառարանում նշվում է «վահանի կոր մասը»:

Եվ հետո, քննարկման ժամանակ նշվեց, որ հնագույն ժամանակներում  մեր Գլխավոր մոգերից մեկի աղջկան անվանում էին Հավու Մարա :

Երբ այմարաների բնօրրանի նկարներն էինք դիտում, նախ մի լեռ ցուցադրվեց, որը իր ձևով կրկնում էր Արարատին, տեղացինեը դա անվանում էին գլխավոր լեռ, իսկ հետո ցուցադրվեց մի ժայռ, որի վրա առկա էր ճիշտ և ճիշտ մեր «Մհերի դուռ» կոչվող դռան նման մի դուռ )))))

Ցավում եմ, որ հիշածս բառերը մի քանիսն են, բայց նաև ցավում եմ, որ դուք, երիտասարդներ ջան, շատ պասիվ եք նման սեմինարների ընթացքում: Դահլիճում երևի թե ամենաերիտասարդը ես էի, մնացածը տարեց մարդիկ.. Ախր նման սեմինարներին հենց ձեր ներկայությունն է անհրաժեշտ, հենց դուք պետք է լինեք էս մարդկանց սկսած գործի շարունակողը: Հենց դուք պիտի աշխարհին ցույց տաք, թե ով ենք մենք: Հաջորդ սեմինարը օգոստոսի 9-ին է՝ աբովյան 5/5 հասցեում, ժամը 17:00-ին: Հուսով եմ այս անգամ կգաք և ինքներդ կլսեք, ոչ թե կսպասեք իմ հիշել- չհիշելուն :ճճճճ

Հայաստանը ինչպես հարկն է չի գովազդվում, իսկ դա տանում է նրան, որ մեր հաշվին իրենց գովազդում են մեր հարևան երկրները

Արդեն խոսել եմ, թե որքան կարևոր ճյուղ կարող է լինել տուրիզմը ՀՀ տնտեսության ոչ արտադրական ոլորտի համար, եթե դրա զարգացման ուղղությամբ տարվեն ոչ այնքան բարդ կիրառելի միջոցառումներ: Մասնավորապես  նշել էի, որ Հայաստանը տուրիստական հետաքրքրության առումով գրեթե չի գովազդվում: Հաճախ նույնիսկ մենք՝ հայերս, մեր իսկ հեռուստաընկերություններով չենք տեսնում մեր՝ հայերիս մասին պատմող հաղորդումներ: Մեծ զարմանքով և ոգևորությամբ դիտեցի ռուսական ալիքներից մեկի պատրաստած փոքրիկ հոլովակը, որը պատմում էր հայկական արագիլների մասին: Զարմանալի է, նման հոլովակի հազիվ թե ականատես լինես մեր հեռուստաընկերություններից մեկի եթերում: Կասենք՝ դե արագիլ է էլի , ինչ կա պատմելու, ամբողջ օրը աչքներիս առաջ: Բայց պարզվում է, որ եթե մեզ համար օրինակ արագիլը իրենից այնքան էլ մեծ հետաքրքրություն չի ներկայացնում, ապա դա կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել ենթադրենք ճապոնացիների համար: Ուստի պետք է պատմել, գովազդել հայկական արագիլը, որպեսզի ճապոնացին գովազդը տեսնի, գա հասնի մեր Սուրենավան գյուղ և զմայլվի մեր արագիլներով:

Գիտեմ, որ հիմա մտածում եք ի՞նչ արագիլի հեքիաթներ եմ պատմում :ճ Չէ, դա իրականում նախաբան էր..  Հա, արդեն ասացի՝  Հայաստանը ինչպես հարկն է չի գովազդվում, իսկ դա տանում է նրան, որ մեր հաշվին իրենց գովազդում են մեր հարևան երկրները: Հիմա պատմեմ թե ինչպես. գոյություն ունի մի շատ հետաքրքիր և իմ կողմից շատ սիրված հեռուստաալիք՝  travel tv: Այս հեռուստաալիքով մշտապես ցուցադրվում են տարբեր երկրներ, պատմվում է զանազան ժողովուրդների սովորույթների, ավանդույթների, մինչև իսկ խոհանոցի մասին: Ահա երբ մի օր հերթական անգամ դիտում էի  travel tv, սկսվեց հաղորդում մեր արևմտյան հարևանի՝ Թուրքիայի մասին: Դե իհարկե.. սկսեցին ներկայացնել Արևմտյան Հայաստանը՝ որպես Թուրքական մշակույթի մեծ թանգարան, և բնականաբար, ոչ մի խոսք հայերի ու Հայաստանի մասին: Հաղորդավարուհին Ախթամար կղզու գեղատեսիլ բնությունից հմայված՝ սկսեց պատմել, որ այդ կղզին՝ Ագդամարը, թուրքական զարգացած քաղաքակրթության և մշակույթի ամենահնագույն վկաներից մեկն է, հետո սկսեց նույն հիացմունքով խոսել հայկական քաղաքներից, դարձյալ ոչ մի խոսք հայերի մասին: Հաղորդավարուհին ենթադրում եմ իսպանուհի էր: Մեղադրե՞լ նրան պատմական փաստերը խեղաթյուրելու մեջ. չեմ համարձակվում: Մարդը իր գործն է անում, տեքստը գրել են, տվել են, մարդն էլ գովազդում է այն երկիրը, որն իրեն վճարել է: Դե այդ երկիրը գիտակցում է երևի, որքան կարևոր է իր համար տուրիզմի խթանումը..

Հաջորդ օրը ռեպորտաժ է Վրաստանի մասին: Խոսվում է վրացական աննկարագրելի հյուրասիրության և խոհանոցի մասին ու սկսում ներկայացնել վրացական գինեգործությունը. նշվում է, որ Վրաստանը համարվում է գինեգործության հայրենիքը.. Ու ամենևին էլ կարևոր չի, գիտի՞ հաղորդավարուհին, որ հենց Հայաստանն է հավակնում համարվելու գինեգործության հայրենիք (տես՝ այստեղ), որ հենց այստեղ են հայտնաբերվել աշխարհի ամենահին գինու կարասները.. Մարդը իր գործն է անում, վճարել է երկիրը՝ ներկայացնում է Վրաստանը, ինչու՞ պիտի նշի, որ խաղողագործության հայրենիք կոչվելուն հավասարապես հավակնում են և Վրաստանը, և Հայաստանը (վերջին ուսումնասիրություններից հետո՝ գլխավորապես Հայաստանը):

Որոշ ժամանակ անց՝ հաղորդում է Ադրբեջանի մասին: Դե կարծում եմ բոլորդ եք տեղյակ, թե ուր է հասնում ազերիների ֆանտազիան. մինչև այնտեղ, որ ադրբեջանցիները աշխարհի ամենահնագույն ազգերից  են, իսկ Ադրբեջանն էլ քաղաքակրթության հնագույն բնօրրաններից մեկը: Երկար-բարակ միֆերից հետո սկսում է ներկայացվել ադրբեջանական մշակույթը, և.. ցուցադրվում են հայկական կարպետներ՝ զանազան հայկական զարդանախշերով.. Մեղադրե՞լ հաղորդավարուհուն.. դարձյալ չեմ համարձակվում: Միգուցե նա չգիտի՞, որ գոյություն ունի մի երկիր, Հայաստան անունով, որի ունեցած -չունեցածն էլ ներկայացնում են իր հարևանները, որովհետև այդ ամենի լիիրավ տերը՝ Հայաստանը, ինքն այնքան էլ չի գնահատում իր ունեցած-չունեցածը, հաճախ ինքն էլ չգիտի ինչի տեր է, որովհետև նույնիսկ իր՝ հայի համար չի ցուցադրվում իր մշակույթը, իր հարստությունը..  Չէ՞ որ նա ունի Քարահունջ (ամենահին աստղադիտարանը), Էջմիածնի Մայր տաճար (առաջին քրիստոնեական եկեղեցին. 301թ), Գառնու հեթանոսական տաճարը (միակ պահպանվածը), ունի Խոր Վիրապ, Հաղարծին, Գոշավանք, Ամբերդ.. Գովազդել է պետք:

Դրոշներ, որոնք նման են ՀՀ դրոշին

Ողջույն: Սա ՀՀ դրոշն է, մեր երկրի պետական խորհրդանիշերից մեկը՝

Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է` վերեւից ներքեւ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով: Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատեւման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության եւ ազատության համար: Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո: Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը եւ աշխատասիրությունը: Դրոշի  լայնության եւ երկարության չափերի հարաբերությունն է` 1:2-ի: Սույն մասով նախատեսված` Հայաստանի Հանրապետության դրոշի լայնության եւ երկարության հարաբերության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաեւ փոքր կամ մեծ չափի դրոշ:

Պարզվում է, որ աշխարհում կան մի քանի այլ երկրներ, որոնց դրոշը արտաքնապես շատ նման է մեր դրոշին 🙂 օրինակ՝

Ռումինիա

Կոլումբիա

Մավրիկի

Չադ