Архив рубрики: հայուհու խոսք

Հրեաների «հանդուրժողականության» և հայոց ցեղասպանության մասին

Տարիներ առաջ, երբ դեռ տեղյակ չէի պատմական շատ ու շատ անցքերից, որոշեցի մի հրեական խմբում քննարկման թեմա առաջարկել. «ինչու՞ Իսրայելը չի ճանաչում հայոց ցեղասպանությունը»: Ինձ միշտ հետաքրքրում էր այդ հարցը, գտնում էի, որ հրեաները՝ որպես ցեղասպանություն ապրած ժողովուրդ, ամենաառաջինը պիտի հասկանան մեզ ու հարգեն մեր ցավը: թեման առաջարկելուց վայրկյաններ էին անցել, երբ խմբի ադմինն ինձ նամակ գրեց, որում հարցնում էր ազգությունս: Երբ հարցրեցի, թե ինչու՞ է հարցնում ազգությունս, պատասխանեց. «որովհետև մեր խմբում թույլատրվում է թեմաներ առաջարկել միայն հրեաներին: Այլազգիները իրավունք չունեն քննարկման համար թեմաներ առաջարկելու» (սա էլ հրեական «մարդասիրության» ու «հանդուրժողականության» ամենավառ դրսևորումը): Բավականին լուրջ խումբ էր, 2-300 հազար անդամ ուներ և ի զարմանս ինձ՝ առաջարկածս թեման միանգամից համատարած խուճապ առաջացրեց: Որպեսզի թեման չջնջվի, ստիպված էի ստել ադմինին: Ասացի, տատիկիս մայրը հրեուհի է եղել, ով սակայն ամուսնացել է հայի հետ, ու չնայած դրան՝ ես ինձ զտարություն հայ եմ համարում ու երբեք էլ հրեաների հետ որևէ կապ չեմ ունեցել: Սա լսելուց հետո ադմինն անցավ գործի… Նրան պետք էր մի թել, որից բռնվելով՝ կկարողանար շեղել մարդկանց իմ առաջարկած թեմայից: Նախ նա խմբում հրապարակայնորեն գրեց, որ ես հրեա եմ, որովհետև տատս հրեա է եղել: Ու մոտավորապես 100 հրեաներ սկսեցին ինձ համոզել, որ հրեականությունը փոխանցվում է մայրական գծով, որ ես ինքս էլ չգիտեմ իմ հրեա լինելու մասին, ու որ այսուհետ պիտի սկսեմ ինձ հրեա համարել : Չնայած իմ բոլոր առարկություններին, նրանք շարունակում էին ինձ «համոզել», մինչև այն պահը, երբ ամբողջությամբ քննարկամն բուն թեման մոռացության մատնեցին:
Մի պահ շեղում բուն թեմայից էստեղ պարզ զգացվում է հայերի ու հրեաների բնավորության մի շա՜տ մեծ տարբերություն. եթե հայերը մի չնչին բանի համար կարող են իրենց հարևան հային «սարքել» ոչ հայ  (ասենք նրա համար, որ սա կարող է սիրել ենթադրենք թուրքական երաժշտություն), ապա հրեաները ընդհակառակը՝ պատրաստ են քեզանից հրեա սարքել նույնիսկ այն դեպքում, եթե դու ինքդ չես ընդունում քո հրեա լինելու փաստը: Շարունակենք թեման.
Հասել էինք էնտեղ, որ էս հրեաները փորձում էին ինձ համոզել, որ հրեա եմ: Հետո չգիտեմ որտեղից հայտնվեցին մի քանի տասնյակ ազերիներ ու թուրքեր, ու սկսեցին ակնհայտորեն կռիվ հրահրել հայերի հետ: Խմբի ադմինը մի քանի անգամ զգուշացրեց, որ ոչ հարգալից , վիրավորական թեմաները ջնջվում են խմբից… Դե երևի նրան էլ դա էր պետք: Ի վերջո հրեաներն ու ադրբեջանցիները հասան իրենց նպատակին. թեման ջնջվեց, պատճառաբանությունը՝ հայհոյանքներ կային մեկնաբանություններում:

Հիմա բացատրեմ , թե ինչի էի էս ամենը ձեզ պատմում: Այսօր նշվում է հոլոքոստի զոհերի հիշատակի օրը… կարող եք ինձ ֆաշիստ անվանել, կարող եք ազգայնամոլ կամ էլ չգիտեմ ինչ բառով կոչել, բայց ես չեմ ընդունի նրանց հոլոքոստը, չեմ հարգի նրանց զոհերի հիշատակը մինչև այն պահը, քանի դեռ իրենք էլ չեն հարգել մեր վիշտը: Իսկ ստորև առաջարկում եմ կարդալ հետևյալ նյութը, շատ արժեքավոր տեղեկություններ կան հրեաների և հայոց ցեղասպանության մասին.
…………………………………………………………………………………………………………………………………………………………………

Արևմտյան հայտնի հետազոտող, Անգլիայի պատմություն» և բազմաթիվ այլուսումնասիրությունների հեղինակ Ջասպեր Ռիդլին իր «Ազատ որմնադիրները (ֆրիմասոնները).աշխարհի ամենահզոր գաղտնի կազմակերպության պատմություն» (Նյու Յորք, 2001) մեծածավալաշխատության մեջ (էջ 216-218) հայտնում է Թալեաթի՝ Թուրքիայի «Մեծ Արևելք» օթյակի(երկրի գլխավոր օթյակի) Մեծ Վարպետը, այսինքն՝ ղեկավարը լինելու մասին, ինչը նշանակում է,որ նա 33- րդ աստիճանի մասոն է եղել: Թալեաթը նշված օթյակի Մեծ վարպետ է դարձել 1909 թ.: «Երիտթուրքերից շատերը մասոններ էին, բայց ո՛չ նրանց առաջադեմ հայացքները Թուրքիայիարդիականացման մասին, ոչ էլ մասոնական սկզբունքները չկանխեցին Հայաստանումցեղասպանության ծրագրին նրանց աջակցությունը»,- իր հիշյալ աշխատության մեջ գրել էՋասպեր Ռիդլին:

Անդրադառնալով Թալեաթ բեյին, որը հետագայում ստացել է Մեհմեդ Թալեաթ փաշա անունը,նշենք, որ նա երկրի երիտթուրք գլխավոր ղեկավարներից է եղել, ունեցել է հրեական ու գնչուականծագում: Հեռագրակապի՝ ամիսը 3 լիրա աշխատավարձով այս ծառայողը հետագայում դարձել էՕսմանյան կայսրության ներքին գործերի նախարար, 1917-1918 թթ.` Մեծ վեզիր (վարչապետ):Հայոց մեծ եղեռնի հիմնական ծրագրողներից և իրականացնողներից այս մեկը հայտնի է նաևորպես Սալոնիկի «Վերթիաս» օթյակի անդամ («Դեոնմե» հրեաները, նրանց ծագումը և դերըհայկական ցեղասպանության մեջ», «Զարթոնք» օրաթերթ, 16.04.1986 թ., թիվ 155):

Ի դեպ, պատմությունից հայտնի է, որ երիտթուրքերի, այսինքն՝«Իթթիհադ վե Թերաքքը» («Միություն և առաջադիմություն») կուսակցության (հայտնի է նաև որպես կոմիտե) անդամներիգործածած «Ազատություն, հավասարություն և եղբայրություն» բառերը նաև ֆրանսիականմասոնության նշանախոսքերն են, որոնք Ֆրանսիական Մեծ հեղափոխության հաղթանակից հետովերածվել են Ֆրանսիայի Հանրապետության պաշտոնական նշանախոսքի: Դրանք այսօր էլզարդարում են Ֆրանսիայի խորհրդանիշները:

Սփյուռքահայ հայտնի հրապարակախոս, փաստաբան և հասարակական գործիչ ԳասպարՏերտերյանն իր «Սիոնիզմի և պանթուրքիզմի առնչութիւնները և անոնց սպառնալիքներըՀայաստանի լինելութեան» աշխատության (Բեյրութ, 1990 թ.) մեջ Հայոց ցեղասպանությանոճրագործների` երիտթուրքերի շարժման («Միություն և առաջադիմություն» կուսակցության)պարագլուխներ Էնվեր և Թալեաթ փաշաների, Ջավիդ բեյի և Ջեմալ փաշայի առնչությամբ նշել է,որ նրանցից առաջին երեքը հրեա-սիոնիստներ էին:

Մասնագետներին, մասամբ նաև լայն հանրությանը հայտնի է Մեծ Բրիտանիայի արտաքինգործերի նախարար սըր Չ. Հարդինգին:

Ստամբուլում Մեծ Բրիտանիայի դեսպան սըր Դ. Լոութըրի ուղարկած 29.05.1910 թ.նամակ-զեկուցագիրը (Մեծ Բրիտանիայի Ֆորեյն օֆիսի դիվան, Լոութըրի թղթեր, թիվ F.0.800/193 A փաստաթուղթն առաջին անգամ լույս է տեսել Լոնդոնում հրատարակվող «Միջինարևելյանուսումնասիրություններ» (Journal of Middle Eastem Studies) ամսագրի 1971թ. թիվ 1-ում՝ իբրևհավելված նույն համարում հրապարակված Է. Կեդուրիեի «Երիտթուրքերը, մասոնները ևհրեաները» հոդվածի): Դրանում նշված է, որ սալոնիկյան (երիտթուրքական) շարժման աղբյուրըհրեաներն են: Մեծ Բրիտանիայի արտգործնախարարին ուղարկած իր նամակ-զեկուցագրում սըր Դ.Լոութըրը Թալեաթին և Ջավիդ բեյին ներկայացրել է որպես «Իթթիհադ վե Թերաքքը» կոմիտեիգաղտնի ուժերի պաշտոնական ներկայացուցիչներ և «Ֆրանկմասոնության գագաթնակետերըԹուրքիայում»:

Պատմությունից հայտնի է, որ Ջավիդ բեյը երիտթուրքերի պարագլուխներից էր, գործունմասնակցություն է ունեցել Հայոց մեծ եղեռնի ծրագրմանը և իրականացմանը, իսկ հետագայումհատկապես ֆինանսապես աջակցել Մուստաֆա Քեմալի շարժմանը: «Այն բանից հետո, երբԹալեաթ բեյը ներքին գործերի նախարար դարձավ մոտ մեկ տարի առաջ, պատասխանատուպաշտոնների սկսեցին նշանակվել միայն մասոններ կամ կոմիտեի հետ կապված մարդիկ, իսկ,ամենից հաճախ, այս երկու որակները իրենց մեջ համատեղող դեմքեր,- գրել է Ստամբուլում ՄեծԲրիտանիայի դեսպանը:- Այսպիսով մասոնական կոմիտեի ցանցը տարածվեց ողջկայսրությունով»:

Վերը նշված և այլ փաստերի հիման վրա սըր Դ. Լոութըրը եզրակացրել է, որ «Թուրքիայիքողածածկված կառավարությունը «Մեծ Արևելքն» է՝ Մեծ Վարպետ Թալեաթ բեյիգլխավորությամբ»: Իր նամակ-զեկուցագրում դեսպանն ուշագրավ տեղեկություններ է հաղորդելնաև Սաիդ Հալիմի մասին՝ նշելով, որ նա ֆինանսապես աջակցել է «Միություն ևառաջադիմություն» կոմիտեին և անձամբ մասնակցել նրա աշխատանքներին: Ս. Հալիմը 1913-1916 թթ. եղել է Օսմանյան կայսրության Մեծ վեզիրը (վարչապետը), Մեծ եղեռնը ծրագրողներիցէր: Սըր Դ. Լոութըրը նշում է նաև, որ «երիտթուրքերը կապ հաստատեցին միայն օսմանցի ևարտասահմանցի հրեաների հետ: Նրանց օտարումը մյուս ժողովուրդներից ակնհայտ դարձավ»,իսկ քիչ հետո հավելում է. «Երևում է, որ հրեան, իր տնտեսական բարձր գիտակցությամբ, թուրքինծուղակը գցեց»:

Նույն փաստաթղթում դեսպանը հայտնում է նաև իրեն հասած այն տեղեկությունը, թե Սալոնիկիկոմիտեի ազդեցիկ գործիչներից մեկը՝ դոկտոր Նազըմը, հրեական ծագում ունի: Համենայն դեպս,անժխտելի փաստ է, որ դոկտոր Նազըմը Մեծ եղեռնի հիմնական ծրագրողներից ևիրագործողներից մեկն է եղել, ղեկավարել է այդ ահավոր ոճրագործությունն իրագործելու կոչված«Թեշքիլաթը մախսուսե» («Հատուկ կազմավորումներ») կառույցը:

Նկատի ունենալով երիտթուրքերին` բրիտանացի դիվանագետը գրել է. «Մայրաքաղաքն ուխորհրդարանը նրանք իրենց ձեռքում պահում են ռազմական օրենքով: Հայերին հանգստացրինԱդանայի կոտորածով, հույներին ստիպեցին լռել ահաբեկչության միջոցով, բուլղարականքաղաքական կյանքին վերջ դրեցին՝ նրանց ծառայություններն ու ընկերությունները փակելով: Այդբոլորն արվեց «անսանձ» քրիստոնյաների դեմ: Հիմա թուրքական բանակը հանգստացնում էըմբոստ ալբանացի մահմեդականներին, և, ըստ երևույթին, նույնը սպասում է նաև քրդերին ուարաբներին: Քանի որ թուրք տարրը չի փայլում իմացական և գործարար որակներով, բնազդընրանց ստիպում է ցույց տալ իրենց գերակայությունը ռազմական ուժով: Սակայն այս ամենըկախված է եվրոպացի, հիմնականում հրեա ֆինանսավորողներից, որոնք նրանց հատկացնում ենբանակը պահելու համար անհրաժեշտ գումարները, ինչը դեմ է տնտեսական զարգացմանփաստացի իրադրությանը»:

«Սիոնիստների հետ երիտթուրքերի հակահայկական համագործակցության մասին գրում էԹեհրանի համալսարանի պատմության պրոֆեսոր Իսմայիլ Ռահինը,- իր «Երիտթուրքերըպատմության դատաստանի առաջ» երկհատորյակի առաջին գրքում (Եր., 1982) անդրադառնալովերիտթուրքերի և սիոնիստների կապերին (էջ 228- 249)` տեղեկացրել է հայ ականավորպատմաբան և քաղաքագետ Ջոն Կիրակոսյանը:- Հայերի կոտորածի մեղավորներ ճանաչելովերիտթուրքերին և գերմանացիներին, թուրքական նացիոնալիզմն ու պանթուրքիզմը` պարսիկպատմաբանն ընթերցողի ուշադրությունն է հրավիրում օսմանյան կայսրության ազդեցիկ հրեադեմքերի բացասական դերի վրա: Նա հիշատակում է մի ֆրանսիացու «Le Dernier bal» («Վերջինբալը») գրքի 1-36 և 46-86 էջերը, որտեղ փաստեր և ապացույցներ են արձանագրված միջազգայինսիոնիզմի հակահայկական գործողությունների մասին: Մասնավորապես հիշատակվում է 1914-իհունիսի 23-ին Ստամբուլի Նուբի Օսման ակումբում կայացած Իթթիհադ կուսակցությանակտիվիստների և սիոնիստների համատեղ գաղտնի ժողովը: Նրան մասնակցել էր մոտ 700 մարդ,այդ թվում` Թալեաթը, Բաղրին, Սեդը, Ֆեքրին, Խիավին և ուրիշներ: Հրեաներից աչքի ընկնող դերէին խաղացել Սամուել էֆենդին, Աբրահամ էֆենդին և ուրիշներ»:

Գաղտնի ժողովում, որին մասնակցել են նաև մի շարք պանիսլամիստներ, հայերին մեղադրել ենռուսասիրության մեջ, որոշել բոյկոտ հայտարարել ինչպես հայերին, այնպես էլ հույներին: Ի դեպ,ժողովում գլխավոր ճառախոսը Թալեաթն է եղել: Եղեռնից վերապրածների ժառանգներս գիտենք,թե Սատանայի զավակների այդ բոյկոտն ինչպես իրականացվեց և ինչ նշանակեց:

«Մի քանի տարի առաջ սալոնիկցի հրեա մասոն Էմմանուել Կարասոն, որը հիմա Օսմանյանմեջլիսում քաղաքի պատգամավորն է, Սալոնիկում հիմնեց իտալական ֆրանկմասոնության հետկապված «Մակեդոնիա Ռիզորտա» օթյակը,- նշված է դեսպանի հիշյալ զեկուցագրում:-Միանգամայն ակնհայտ էր, որ այս մարդը աշխատանք էր տանում երիտթուրքերի ռազմական ուքաղաքական գործիչներին մասոնությանը հաղորդակից դարձնելու համար, որպեսզի Թուրքիայինոր ղեկավարության շրջանում տարածվի Արևելքի հրեական գաղտնի գործունեությանազդեցությունը»:

Այնքան մեծ է եղել հրեա մասոնների դերն ու ազդեցությունը երիտթուրքական «Իթթիհադ վեթերաքքը» կազմակերպության ծննդի ու գործունեության մեջ, որ Կ. Պոլսի բրիտանականդեսպանության գլխավոր թարգման Հ.Ֆիտցմորիսը նրան անվանել է «Միություն ևառաջադիմություն» հրեական կոմիտե» (Ֆորեյն օֆիսի դիվան, Լոութըրի թղթեր, փաստաթուղթթիվ F.0.800/193 B): Սըր Դ. Լոութըրն իր հիշյալ նամակ-զեկուցագրում հավաստում է, որ«Միություն և առաջադիմություն» կազմակերպության ղեկավարներից շատերը ֆրանկմասոն են:Նշել է նաև, որ Էմմանուել Կարասոն մեծ դեր է ունեցել, մասնավորապես՝ հասել է նրան, որ իրձեռքն է անցկացրել այդ կազմակերպության Բալկանյան կոմիտեն: «Տեղացի և արտասահմանցիհրեաներն սկսեցին նոր վարչակարգին արդյունավետ օգնություն ցույց տալ,- նկատի ունենալովերիտթուրքերի հեղափոխությունից և սուլթան Աբդուլ Համիդ Բ-ի տապալումից հետո ձևավորվածվարչակարգը` գրել է Ստամբուլում Մեծ Բրիտանիայի դեսպանը:- Դա շարունակվեց այնքանժամանակ, քանի դեռ, ինչպես մի թուրք բացատրեց, ժողովուրդը չսկսեց խոսել, թե ամեն մի հրեայիկարելի է գաղտնի կոմիտեի լրտես համարել, և թե ամբողջ շարժումը ոչ այնքան թուրքական,որքան հրեական հեղափոխություն էր: Իտալիայի կառավարությունը որպես գլխավոր հյուպատոսՍալոնիկ ուղարկեց հրեա մասոն Պրիմո Լևիին, որը մինչ այդ արտաքին ներկայացուցչության փորձչուներ: Ամերիկայի դեսպան նշանակվեց Օսկար Շտրաուսը, որը Ջեյկըբ Շիֆֆի հետ ամերիկացիհրեաների վրա մեծ ներգործություն ունեցավ հրեաների Միջագետք արտագաղթի հարցում: Դասիոնականության զարգացած հոսանքներից էր, որը հանդես էր գալիս «ուրիշ հայրենիքի» ծրագրիդեմ»: 1909 թ. վերջերին, դեսպանի տեղեկացմամբ, «Սալոնիկի պատգամավոր, հաջողակ և խելոք դեոնմե հրեա ու մասոն Ջավիդ բեյը ֆինանսների նախարար նշանակվեց»: Դեոնմե են կոչվում արտաքուստ, ձևականորեն կրոնափոխ եղած (իսլամացած) այն բոլոր հրեաները, որոնք պատկանում են հրեա «մարգարե» Սեպթայի կրոնական ուղղությանը (սեպթայիզմ): Երիտթուրքերի հեղափոխությունից հետո երկրում 2 տարի ժամկետով ռազմական դրություն է հայտարարվել: Սըր Դ. Լոութըրի հավաստմամբ, «Ռազմական դատարանի շատ սպաներ ֆրանկմասոն էին»: Ցանկացած թերթի տպագրությունն արգելելու և խմբագրին կամ սեփականատիրոջը ռազմական դատարան կանչելու իրավասություն ունեցող մամուլի գրասենյակի ղեկավարի պաշտոնում, դարձյալ ըստ նույն նամակ-զեկուցագրի, «առաջ քաշվեց ևս մեկ դեոնմե հրեա մասոն Սալոնիկից»: Հիշյալ փաստաթղթում սըր Դ. Լոութըրը տեղեկացրել է նաև.«Կիսապաշտոնական օսմանյան հեռագրային ծառայությունը, որն արտահայտում էր Կոմիտեի կարծիքը օսմանների ներքին և արտաքին գործերի վերաբերյալ, գործողության մեջ դրվեց բաղդադցի մի հրեայի ղեկավարությամբ: Միևնույն ժամանակ, ոստիկանության հին նախարարության փոխարեն ստեղծվեց Հասարակական անվտանգության կազմակերպությունը՝ սալոնիկցի մի հրեայի ղեկավարությամբ, որը միաժամանակ հսկում էր թե՛ ոստիկանությունը և թե՛ ժանդարմերիային»: Առանձնապես կարևոր է Մեծ Բրիտանիայի դեսպանի հաղորդած այն տեղեկությունը նաև, որ բանակում «Իթթիհադ վե թերաքքը» կոմիտեի ազդեցությունը տարածելու համար սպաներին ընդունում էին մասոնության մեջ՝ նրանց «Ռենզե» օթյակի անդամ դարձնելով:

«Կոմիտեի՝ պատգամավորների և ծերակուտականների մեծամասնությունը մասոն է դարձել և ընդունվել «Սահմանադրություն» («Լա Կոնստիտուսիոն» կամ «Կանունի Էսասի») օթյակի մեջ,- իր հիշյալ զեկուցագրում գրել է դեսպանը:- Նրանցից առաջիններից էին ներքին գործերի նախարար Թալեաթ բեյը և ֆինանսների նախարար Ջավիդ բեյը: Ընդդիմության պատգամավորներից մի քանիսը, հատկապես արաբները, տեսնելով, որ մի կողմ են մնում քաղաքական գաղտնիքներից և վարչական ղեկից, նույնպես սկսեցին միանալ օթյակներին կամ նորերը ստեղծել, ինչպես, օրինակ, «Օսմանյան եղբայրություն» («Ուխուվվետի օսմանիե») և «Ազատության բարեկամներ»(«Մուհիբանի հյուրրիեթ»): Վերոհիշյալ օթյակներին որպես լրացում` 1909-1910 թթ. ստեղծվեցին հետևյալ օթյակները. «Արևելքի հավատարմություն», «Անկեղծ բարեկամներ», «Միություն և առաջադիմություն», «Բիզանցիո Ռիզորտո», «Լա Վերիտե» (ֆրանսերեն՝ ճշմարտություն.- ԱՀ.), «Լա Պատրի» (ֆրանսերեն՝ հայրենիք.- ԱՀ.), «Լա Ռընեսանս» (ֆրանսերեն՝ վերածնունդ.- ԱՀ.) և Եգիպտոսի ընդհատակյա քաղաքական հետաքննիչների համար բավական հայտնի «Լուսաբացը», որը «Մակեդոնիա Ռիզորտայի» մի բաժին է: Այս ամբողջ մասոնական ցանցը, սալոնիկյանի և մակեդոնականի նման, հրեաների ձեռքում է, որոնք կա՛մ անմիջականորեն են ղեկավարում բոլոր օթյակները, կա՛մ ուղղորդում են դրանց գործունեությունը»:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

աղբյուրը՝ https://www.facebook.com/groups/Carahunge/doc/197583746943408/

Share this:

Անցել են ամիսներ, սակայն Աճառյանի հուշատախտակը դեռևս զրկված է արձանագլխից

Ողջույն հայություն: Ամիսներ առաջ տեղեկացրել էի, որ անհայտացել է Հրաչյա Աճառյանի բրոնզաձույլ արձանագլուխը՝ հույս ունենալով, որ այն կարժանանա ինչպես հասարակ քաղաքացիների, այնպես էլ՝ պատկան մարմինների ուշադրությանը: Ցավոք, մինչ օրս ոչ մի արձագանք, իսկ հուշատախտակը շարունակում է դատարկ մնալ: Բանը նրանում է, որ այս արձանագլուխը կավից չէ, և մեր բողոքավոր ու արվեստից խիստ լավ հասկացող հասարակությունը այս անգամ բողոքելու տեղ չունի , չէ՞ որ բրոնզաձույլ արձանագլխի անհայտանալու համար որքան էլ մտածես՝ չես կարող որևէ պատճառ գտնել՝ քանդակագործին մեղադրելու համար: Իսկ ահա նստարաններին տեղադրված կավե արձանիկները շատ հարմար են, կարելի է և աղմուկ բարձրացնել, և քանդակագործին քարկոծել, և   արձանները ցածրարժեք համարելով՝  ցույց տալ, թե որքան ինտիլիգենտ ես դու:  Ահա ձեզ եմ ներկայացնում Աճառյանի ՝ դեռևս դատարկ հուշատախտակը՝ միաժամանակ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը: Հույս ունեմ, որ կարճ ժամանակահատվածում այս հուշատախտակը նույնպես կվերականգնվի:

Ի դեպ, ինչպես երևում է նկարում ( որը արված է հենց այսօր)՝ անմիջապես հուշատախտակի կողքին ֆիրմային խանութ է, որը համոզված եմ, հսկվում է տեսախցիկներով, այնպես որ, երևի թե դժվար չի լինի արձանագլուխը տեղադրելուց հետո կազմակերպել դրա հսկողությունը, ինչպես նաև խանութի տեսախցիկների արխիվները (եթե դրանք կան) զննելով՝ գտնել հանցանքը կատարողներին:

Հ. Դավթյան՝ «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը». համարել Սյունուն դավաճան, թե՞ ոչ

Գիրքը, որի մասին պիտի խոսեմ, կարծում եմ արժանի է ուշադրության և խորքային վերլուծյության: Քանզի շոշափում է շատ կարևոր թեմա՝ հայ ժողովրդի պատմության մի առանցքային շրջան: Չնայած որ գրքի վերջում մեջբերվում է Ժորժ Բատայի տողերը՝ «Ուզեցի ոչ այնքան միտքս արտահայտել, որքան օգնել քեզ՝ դուրս գալու անորոշությունից, ինչի մասին դու ինքդ ես մտածում», պիտի նշեմ, որ գիրքը ավելի շուտ անորոշ վիճակի բերեց, քան դուրս հանեց այդ վիճակից: Կփորձեմ վերլուծել գիրքը՝ առանց իմ սուբյեկտիվ տեսակետի քննարկման: Կցանկանայի, որ Հայ Առաքելական Եկեղեցին ինքը պարզաբաներ ամեն բան, եթե գիրքը կեղծիք է՝ ապացուցեր, փաստարկներ ներկայացներ և արգելեր գրքի հետագա վաճառքն ու տպագրությունը, եթե կեղծիք չէ՝ ապա հարկ է վերանայել մեր ամբողջ պատմագրությունը, վերագնահատել մի շարք համոզմունքներ և արժեքներ, ի վերջո որպես երկրի գլխավոր կրոնական կառույց՝ դուրս հանել ընթերցողին անորոշությունից:

Գիրքը բաղկացած է 424 էջից և 20 գլուխներից, որոնցում մանրամասնորեն շարադրված և վերլուծված է Վարդանանց պատերազմին նախորդող, նաև հաջորդող տարիները: Այն մասին, թե իրականում )ըստ հեղինակի) ի՞նչ նշանակություն ուներ Վարդանանց պատերազմը, ո՞րն էր եկեղեցու նպատակը, և ի վերջո ինչի՞ հանգեցրեց հանուն եկեղեցու նահատակվելու քարոզը: Հեղինակը եկեղեցուն մեղադրում է մի շարք հարցրում.

  1. Հայական քաղաքակրթությունը ոչնչացնելու, հայոց պետականության կործանմանը նպաստելու
  2. իր բնօրրանից հայ ժողովրդի արտագաղթ սկզբնավորելու
  3. հայոց այրուձիի վախճանի պատճառ դառնալու
  4. հայոց ազգային ոգին տկարեցնելու, կորստի մատնելու մեջ:

Բայց կարծում եմ, այս բոլորի հետ միասին, ուշագրավ է մի փաստ ևս. Հեղինակը եկեղեցական մատենագիրներին և պատմագիրներին մեղադրում է պատմությունը կեղծելու, ժամանակագրությունը խախտելու,  դարեր ի վեր հային կեղծ պատմություն հրամցնելու մեջ: Փորձեմ ըստ հեղինակի հիմնավորել նրա «մեղադրականները»՝ ուղղված եկեղեցուն՝ որքան հնարավոր է կարճ և հասկանալի շարադրելով : Կարծում եմ այն, որ եկեղեցին իրոք ոչնչացրել է մի ամբողջ շրջանի մշակույթ ու քաղաքակրթություն՝ ոչ նորություն է, ոչ գաղտնիք: Ուստի շատ կանգ  չեմ առնում 1-ին կետի վրա: Սկսեմ վերլուծել գրքի այն հատվածը, որը ներկայացնում է բուն վարդանանց պատերազմը և նրանում եկեղեցու դերը:

«Երեք ճակատամարտ կա, որոնց ոգով դաստիարակվել ենք: Այդ երեքն են՝ Հայկի և Բելի, Ավարայրի, Սարդարապատի: Հայոց զենքի փառաբանումից բացի՝ այս հզոր ընդվզումները փաստարկումներն են, համաձայն որոնց՝ ա) Բելին կործանելով՝ հայը հաստատեց ազատ ապրելու իր կամքը, բ) Վարդանանց նահատակությամբ ջատագովվեց հանուն հավատի զոհաբերվելու պատրաստակամությունը, գ) ճակատագրական պահին միասնականանալով, Սարդարապատում ապացուցեց կյանքի սեփական իրավունք ունենալը: Թեև թվարկման մեջ նույնպես մեր ազգային վիճակի վարընթաց զարգացումը նկատելի է , բայց հայրենասիրություն սերմանելու համար պատմական այս երեք մեծագույն իրադարձությունները միանգամայն բավարար, իսկ գնահատումներն անառարկելի են եղել: Ավելին, հիմա էլ կարող է իբրև սրբապղծություն համարվել ընդունվածին չհամընկնող կարծիք հայտնելը, բայց այդպիսով, միևնույնն է, չես կարող ունենալ այն հարցի պատասխանը, թե , այնուամենայնիվ ինչու և ինչպես մենք դարձանք բարոյական հաղթանակներով ոչ միայն բավարարվող, այլև ոգևորվող ժողովուրդ: Իսկ հարցը բխում է Վարդանանց պատերազմի մեկնաբանությունից, եկեղեցու կողմից նրան արժանացրած առանձնաշնորհից»: Այսպիսով՝ գրքի հենց սկզբնամասում հեղինակը ակնարկում է, որ այն, ինչի մասին ինքը խոսելու է, տարբերվում է ընդունված տեսակետից, և որ դրա համար միգուցե և իր արածը կարող է համարվել սրբապղծություն:  Սակայն հարկ է նշել, որ հեղինակը ամենևին էլ չի ստորացնում եկեղեցու դերը արդի հասարակության մեջ, այլ միայն նշում է, որ .«Հայն այլևս ոչ թե ծնվելու է եկեղեցու հոգևոր հոտը գոյացնելու համար, այլ եկեղեցին պիտի ծառայի ու սպասավորի հայ մարդուն: Սա է եկեղեցի-պետություն, եկեղեցի-ժողովուրդ հարաբերություններում շեշտադրության սկզբունքային տեղափոխությունը»: Այս տողրով հեղինակը հասկացնում է, որ իր ուզածը ոչ թե եկեղեցու կործանումն է, այլ ընդամենը նրա գործառույթների վերանայումը. «Գիտակցում ենք, որ ավերմունքը չափազանց մեծ կլինի, եթե մեր կյանքից կտրուկ բացառենք այս հաստատությունը: Այսօր ժողովուրդն այնպիսի փխրուն  ու ընկճված վիճակում է , որ նոր մի 301 թվական՝ և հայը վերջնականապես կհիասթափվի ինքն իրենից: Հետևաբար, ազգային նպատակներին հասնելու համար ավելի ճիշտ է սահուն անցում կատարել դեպի նոր որակ»: Ահա այս տողերում երևում է հեղինակի ասելիքը, այն է՝ ոչ թե փոխել կրոնը, այլ՝ վերաիմաստավորել այն (կոպիտ ասած՝ հեղինակը նշված տողերում ապահովագրում է իրեն :)): Գրքում ներկայացվում են պատմության այնպիսի ծալքեր, որոնք այնքան էլ լավ չեն լուսաբանվել մինչ օրս, լուսաբանվել են խիստ «լղոզված» կամ առհասարակ մոռացության են մատնվել: Ո՞րն է մեզ ծանոթ Վարդանանց պատերազմը: Հազկերտը հայերին կրոնափոխության առաջարկ արեց, եկեղեցին ու ժողովուրդը մերժեցին, Սյունին ընդունեց , դարձավ դավաճան, հետո ամբողջ հայ ազգը ոտքի ելավ , հանուն եկեղեցու համար  նահատակվելու  հերոս- մահու  պայքար մղեց և բարոյական հաղթանակ տարավ: Իսկ այս բարոյական ներկայացվող հաղթանակը ֆերտիշ ու օրինակ դարձավ մեր ամբողջ պատմության ընթացքում: Հիմա ներկայացնեմ, թե ինչպես է այս ամենը ներկայացնում և վերլուծում հեղինակը: Ներկայացնում եմ ըստ ժամանակագրության.

428 թվական: Հայաստանում թագավորական հարստության փոփոխությունն անհրաժեշտություն էր դարձել: Սակայն Հայոց Արշակունիների դինաստիայի բարձումից հետո նոր թագավորական տան հաստատումը հետաձգվեց: Երկիրը սկսեց կառավարվել փոխարքայի կարգավիճակ ունեցող մարզպանի միջոցով: Պարսից արքունիքը, դժգոհ լինելով Հայաստանյաց եկեղեցու վարած բյուզանդամետ քաղաքականությունից, կաթողիկոսական գահից հեռացրեց Սահակ Ա. Պարթևին: Եկեղեցին զրկվեց իր արտոնություններից, առաջին հերթին՝ մեծ դատավարության գործակալությունից և հարկահավաքության իրավունքից:

449թ. Սկիզբ- արքայից արքա Հազկերտ Բ-ի անունից Միհրներսեհ Մեծ Հազարապետը հատուկ նամակ է հղում Հայոց Մեծաց՝ կրոնափոխության առաջարկությամբ: Արտաշատում գումարվում է ժողով, որին մասնակցում են 17 եպիսկոպոս և 17 նախարար՝ Հայաստանի մարզպան Վասակ Սյունու և Հայոց կաթողիկոս Հովսեփ Ա. Հողոցմեցու գլխավորությամբ: Ժողովը մերժում է զրադաշտություն ընդունելու Հազկերտի առաջարկը:

Հարկ է շեշտել, որ կրոնափոխության առաջարկը Արտաշատում մերժեց Վասակ Սյունին, նա դեռ եկեղեցու հետ միասնական էր գործում և ամենևին էլ դավաճան չէր համարվում: 

449 թ. գարուն: Հայոց, վրաց և Աղվանից իշխանները կանչվում են Տիզբոն՝ պատասխանատվության: Մահապատժի սպառնալիքի ներքո նրանք դիմում են հավատուրացության : Հազկերտ Բ-ն մովպետան մովպետի գլխավորությամբ 700 մոգերի և հսկիչ զորախմբի ուղեկցությամբ նախարարներին արձակում է Հայաստան՝ մեկ տարվա ընթացքում զրադաշտությունը տարածելու հանձնարարությամբ.. Հետաքրքիր է, որ ուրացած նախարարները Հայաստան են վերադառնում մեկ հավաքական դեմքով: Նրանցից որևէ մեկին, որևէ կերպ պատմագիրները չեն առանձնացնում: Բոլորը մեկ ամբողություն էին՝ ուրացողներ:  նրանցից ոչ ոք չէր տուժել: Հազկերտը բոլորի պատիվներն ու գահերը վերականգնել էր, առաջ քաշել ու երևելի դարձրել «իր ամբողջ տիեզերական իշխանության մեջ», յուրաքանչյուրին անչափ առատությամբ ագարակներ ու ավաններ շնորհել արքունիքից: Միայն Վասակ Սյունին էր ծանր սրտով վերադառնում. նրա Բաբիկ և Ամիրներսեհ որդիներին Հազկերտը պատանդ պահեց տիզբոնում, որովհետև շատերին էր հնարավոր սիրաշահել, բայց եթե զսպել էր պետք, ապա միայն Վասակին՝ Սյունաց տանուտերին: Հազկերտն իր փոխարքային լավ էր ճանաչում…

Լուրը մեծ խռովություն է առաջացնում Հայաստանում: Եպիսկոպոսների ժողովը սրբազան պատերազմի կոչով դիմում է ժողովրդին:

449թ. սեպտեմբերի վերջ: Անգղում մոգերը փորձում են եկեղեցին ատրուշանի վերածել: Ժողովուրդը Ղևոնդ Երեցի գլխավորությամբ կոտորում է նրանց: Նմանօրինակ դեպքեր են տեղի ունենում նաև Զարեհավանում: Անգղի դեպքերից հետո ապստամբության կազմակերպիչն ու ղեկավարը Սյունին էր, ոգեշնչողը՝ եպիսկոպոսաց դասը: Այս շրջանում առանց Վասակի եկեղեցին չէր կարող ոչինչ անել : Վասակը երկրի օրինական բարձրագույն իշխանությունն էր , նրա կոչը մեծ կշիռ ուներ: Վասակը պարզապես ապստամբների հետ չէր, նա գլխավորում էր ապստամբությունը: Եվ որոշ նախարարների պես ընտանիքն ու հարստությունը չէր տեղափոխել բյուզանդական հատված, ապա նոր ուխտի մեջ մտել: Վասակն ապստամբել էր Հազկերտի դեմ՝ պատանդության մեջ 2 զավակ ունենալով: Նա անկեղծ էր իր բողոքի մեջ, նա մերժում էր Հազկերտյան քաղաքականությունը:

449թ. աշուն-450թ. ամառ: Շուրջ մեկ տարի հայոց աշխարհը միակամ էր, կազմակերպված և ուժեղ: Երկիրը մաքրվել էր պարսկական կայազորներից ու հոգևորականներից, զորքը մեկ գերագույն հրամանատարության տակ էր: Վարդան Մամիկոնյանը կրոնափոխությունից հետո ընտանիքով որոշում է հեռանալ Հայաստանից և հաստատվել Հայաստանի բյուզանդական հատվածում: Բայց Վասակ Սյունին նամակով նրան հորդորում է ետ վերադառնալ:

449թ. աշուն-450 թվականի ձմեռ: Սկսվում է ապստամբությունը: Հայոց զորաբանակի հրամանատար է նշանակվում Վարդան Մամիկոնյանը: Հայաստանն ու Աղվանքը ամբողջովին ապստամբների տիրապետության տակ են անցնում: Նույնիսկ ներխուժումներ են լինում բուն պարսկական տարածք:

450թ. սկիզբ: Պատվիրակություն է գնում Բյուզանդիա՝ օգնություն խնդրելու նպատակով, սակայն մերժվում է:

450թ գարուն: Ճորա մարզպան Սեպուհ Նիխորկանը պարտության է մատնում աղվամ ապստամբներին: Վերջիններս Հայրի հետ դաշնակից էին և օգնություն են խնդրում:

450թ ամառ : Բյուզանդիայից օգնության հույսը կտրելուց հետո եկեղեցու սուրբ ուխտը , ինքնուրույն գործողություններ կազմակերպելու նպատակով , Հայոց զորքը բաժանում է 3 գնդի: Առաջին գունդը մնում է ընդհանուր հրամանատարության ներքո՝ Վասակ Սյունու գլխավորությամբ երկրի ամբողջական պաշտպանությունն իրականացնելու, մյուս գունդը Ներշապուհ Ռեմբոսյանի հրամանատարությամբ ուղարկվում է «երկիրը պաշտպանելու ատրպատական աշխարհի սահմաններին մոտիկ», իսկ երրորդը տրվում է «Հայոց Վարդան զորավարի ձեռքը», որպեսզի նա մտնի Քարթլի: այնտեղից աղվանքի պարսից զորքին թիկունքից հարվածելու համար:  Խաղխաղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հայերը գլխաովին ջախջախում են թվով իրենց գերազանցող պարսկական զորաբանակին: Այնուհետև Վարդանը ոչնչացնում է Ճորա պահակի պարսկական կայազորը , ռազմական այդ կարևոր հենակետը հանձնում գործողությանը մասնակցած աղվաններին՝ աղվանից Վահան իշխանի պատասխանատվությամբ, փոխօգնության դաշինք կնքում հոների հետ և վերադառնում Հայաստան:

Տիզբոնը դժվարին վիճակի մեջ էր ընկել. նա չէր կարող 2 հավասարազոր ծանրության ճակատ ունենալ՝ քուշանական և հայկական: 

450թ ամառ: Միհրներսեհը շտապեց փայտակարան: Հազարապետն արդեն զգացել էր, որ վրիպել է՝ թերագնահատելով և’ հայոց ուժերը, և Վասակ Սյունուն: Նա պատրաստ էր պահանջների մեջ նահանջ կատարել և դրա համար էր հասել Հայաստանի սահման, սակայն դեռ փոխզիջման չափը պիտի ճշտվեր : Միհրներսեհը համոզվել էր արդեն, որ Հայաստանը նշանակովի կառավարիչներով խաղաղ պահելն անհնար է: Այն երկիրը չէ: Ի դեպ, ոչ մի տարբերություն՝ մարզպանը պարսիկ է լինում, թե՞ հայ: Նա նույնպես վերջնականապես հակվել էր այն մտքին, որ հարկավոր է վերականգնել Հայոց գահն իբրև ժառանգական պաշտոն, բնականաբար, կառավարչական այդ բացառիկ իրավունքը տալով սասանյանների գերակայությունը ընդունող նախարարական տան: Ընտրությւոնը ևս կատարված էր. այդ նախարարությունը Սյունյաց տունն էր: պատմության մեջ եզակի դեպքերից է, երբ հակամարտող կողմերի շահերը համընկնում են: Այսպիսով՝ հայոց գահի վերականգնումը, կարելի է ասել, եղած բան էր: Միայն թե Միհրներսեհը պիտի պահանջեր Վասակից՝ հաստատապես խաղաղեցնել երկիրը, իմի բերել հայ նախարարության գոնե մեծ մասին, մեղմել եկեղեցու կողմից կրոնական անհանդուրժողականության հրահրումը, ընդունել վասալական պարտականությունները և… ստանալ ժառանգական պաշտոնը՝ Հայոց թագավորական գահը: Եվ մեծն Միհրներսեհը Փայտակարան բանակցելու է հրավիրում Վասակ Սյունուն:

Գնալու համար Վասակը չի երկմտում: Վասակը հաղթել էր, նա չէր կասկածում, որ Միհրներսեհը նենգության կդիմի և Փայտակարանում կձերբակալի հայոց պատվիրակությանը:  Նրա հաղթանակը ամենից առաջ մտքի և քաղաքական ռազմավրության հաղթանակ էր:  Վասակի ինքնավստահությունը մեկ ուրիշ հիմք էլ ուներ. նա իրեն փոխարինող ապահովել էր և գիտեր, որ իր կորուստը ապստամբության ավարտ չի նշանակի: Սա եզակի դեպք է հայոց պատմության մեջ, որ երկրի առաջին դեմքը, իշխանը, կառավարիչը ամուր թիկունք է ունենում՝ կազմակերպված և պատասխան քայլի պատրաստ:  Վասակ Սյունու այս երթը որոշ չափով նմանվում էր Տրդատ Ա.-ի ուղևորությանը Հռոմ՝ Ներոն կայսրից Հայոց երկրի թագն ստանալու : Դա 65 թվականն էր, երբ Մեծ Հայքը համընդհանուր ճանաչման արժանացած պետություն դարձավ, իսկ հիմա, 450 -ին , Փայտակարանում պիտի տեղի ունենար մեծ հաշտությունը և մեծ համաձայնությունը՝ Մեծ Հայքի թագավորությունը վերականգնելու և հայոց թագավորական հարստության փոփոխությունը հաստատելու մասին: Պարզապես դրանց վավերացման ու համապատասխան հանդիսություններն էին հետաձգվելու մինչև խաղաղ ժամանակներ: Եզակի նպաստավոր պահերից մեկն էր Հայոց աշխարհի համար՝ ուժը, խելքը և բարեպատեհությունը մեկտեղված էին… Հանդիպումը կայացավ, բանակցությունները կարճ էին և գործնական: Հայտարարվեց ամենքին . ամեն կողմ, որ արքայից արքան ներում է շնորհում ապստամբներին, դավանանքի ազատություն է շնորհում հայերին, հարկերի թեթևացում է անում, Հայոց այրուձին պահելու ծախսն է հոգում և, ամենակարևորը, Արյաց արքան կամենում է վերականգնել Հայոց հինավուրց ու պատվավոր թագավորական գահը՝ Սասանյանների տերության կազմում: Պատերազմը ճեռանում էր, այլևս անիմաստ էր դառնում շարունակել, երկիրը տկարացնել: Հաղթությունն ընդհանուր էր, երկուստեք: Միհրներսեհը զորքը վերցրց . գնաց տերության արևելյան անհանգիստ կողմերը: Պարսից բանակը Հայաստան չմտավ…

Վասակ Սյունին հաղթանակած վերադարձավ Հայաստան, բայց եկեղեցու հայրերն ու նախարարաց դասի մի մասը չընդունեցին այդ հաղթությունը: Ինչու՞: Արդյոք հնարավո՞ր էր Փայտակարանում ավելին ձեռք բերել, և եթե այո, ապա ո՞րն էր այդ առավելը: Դեպքերի հետագա ընթացքը ցույց են տալիս,  որ Վասակյան դիվանագիտական նվաճումը մերժողների կամեցած «առավելը» քաղաքական չէր, երկրինը չէր՝ մասնավոր էր: Եկեղեցին դժգոհ էր, որ իր ոչ բոլոր իրավունքներն են վերականգնվել: Նրան հարկավոր էին նաև իր աշխարհիկ իշխանությունները , իսկ որ ազատ, առանց վախի ու հետապնդումների կարող էր ծիսակատարություն անցկացնել, և ցանկացողն էլ բացահայտորեն քրիստոնեություն դավանել՝ էական չէր: Եկեղեցին զայրագնորեն մերժեց Վասակ Սյունու հաղթանակը, որովհետև տեսավ, որ այն, ինչ իրեն տրվում էր այս պայմանավորվածությամբ, վերջնական է . երբեք ոչինչ չի ավելացվելու: Այսինքն՝ Սյունիների իշխանապետության հաստատումով վերջ են գտնելու Լուսավորչի ժառանգների նկրտումները:  Մեկուկես հարյուրամյակ այդ տոհմը պայքարում էր զրոյացնելու ամեն արած: Ուրեմն վերջ եկեղեցու սուրբ ուղտից հրաժարվողին, վե’րջ անօրենին: Այսուհետ թշնամին Վասակ Սյունին է… եվ քանի նա հեռվում է, եկեղեցին իր քայն է  անում.

450թ. աշուն: Արտաշատում գումարված ժողովում ուխտապահ նախարարներն ու եպիսկոպոսները , ի հակակշիռ Հայաստանի մարզպան Վասակ Սյունու, Հայոց տանուտեր ու սպարապետ են ընտրում Վարդան Մամիկոնյանին, և վերջինիս գլխավորությամբ  հակադիր մի կառավարություն կազմում:

Ահա, վերլուծեցի գրքի այն հատվածը, որտեղ հեղինակը ներկայացնում է, թե ինչպես ստացվեց, որ եկեղեցական պատմագրությունը  Վասակ Սյունուն ճանաչեց անօրեն ու դավաճան: Իսկ թե ինչ ընթացք ստագավ հետագա հակամարտությունը և բորբոքված քաղաքական պատերազմը՝ կմեկնաբանեմ հաջորդ գրառումներում:

Հ.գ. ենթադրում եմ առողջ և փաստերով հիմնավորված քննարկում- վերլուծյություն՝ առանց ավելորդ ամբիցիաների: Կրկնում եմ՝ ես միայն ներկայացնում եմ գիրքը, որը հաճախ կարող է չհամընկնել իմ սեփական տեսակետների հետ:

Հ.Հ.Գ. հանուն արդարության պիտի նշեմ, որ սույն գրառումս անելուց հետո միայն նկատեցի, որ նշված գրքին գրախոսական ամեն դեպքում եղել է՝ այստեղ

չի ուշացել նաև հեղինակի պատասխանը գրախոսին:

Ախ այդ անվերջ քննարկվող արձանները :)

Հայություն, ճիշտն ասած չեմ հասկանում ձեր՝ էս ատիճան վրդովմունքը արձանների հետ կապված: Պատճառաբանում եք, թե արձանների հետ մի երկու լակոտ անհարգալից են վարվում, կամ որ եթե պատվանդանով լիներ, նման բան տեղի չէր ունենա: Համաձայն եմ, միգուցե պատվանդանը ավելի կդժվարեցներ վանդալների՝ արձաններին հասնելու գործընթացը, բայց դժվար թե լիովին ազատեր մեզ դրանցից: Ի՞նչ է ստացվում. մենք չտեղադրելով մեր մեծերի արձանները՝ ձգտում ենք հարմարվե՞լ մի երկու լակոտի: Իսկ միգուցե հարկ է նրա՞նց հարմարեցնել քաղաքին: «Հարմարեցնելու» մի շարք մեխանիզմներ կան, պարզապես կիրառել է պետք: Թե չէ ի՞նչ է ստացվում. նույն տրամաբանությամբ մենք կարող ենք ասել, թե պետք չէ Սևակի գրքերը հրատարակել, որովհետև անպայման կգտնվի մի լակոտ, ով գրքում Սևակին բեղեր կնկարի, կպատռի գիրքը, կամ.. ավելի վատ: Մի խոսքով, իմ սուբյեկտիվ և ոչ ոքին ոչինչ չպարտադրող կարծիքով՝ նստարաններին արձաններ տեղադրելու գաղափարը շատ լավն է և նոր շունչ է քաղաքում: Անհրաժեշտ է ոչ թե դրանք որակել որպես անարգանք  մեր մեծերի նկատմամբ և  հեռացնելու կոչեր անել , այլ պարզապես պահանջել, որ. 

  • բարձրացվի դրանց որակը, այսպես որակված՝ «թքած կպցրած»  արձանները փոխարինվեն ավելի որակյալ և մետաղյա արձաններով (կամ որևէ ամուր նյութից)
  • ինչպես հարկն է, հրապարակայնորեն պատժվեն վանդալիզմ դրսևորողները
  •  բնակչության մեջ դաստիարակել հարգանք  քաղաքի, այն զարդարող արձանների նկատմամբ: Բնակչությունը ինչպես որ սովորեց չպոկել ծաղիկները, այլ միայն հիանալ դրանցով, այնպես էլ կսովորի կենդանական բնազդներ չդրսևորել արձանների նկատմամբ:

Երկու տարածված սխալ. Արարատյան դաշտավայր և Արցախ՝ առանց ազատագրված տարածքների

Ողջույն ընթերցող: Առաջարկում եմ այսօր մի քանի րոպեով քեզ աշակերտ զգալ և ուշադիր կարդալ այն «դասը» , որը կմատուցեմ 🙂 Ձեզ եմ ներկայացնում իմ մասնագիտական բնագավառում (աշխարհագրություն) տարածված 2 սխալներ, որոնք , կարծում եմ, ժամանակն է, որ իմանաս (եթե չգիտես) ու ճիշտ օգտագործես: Սկսեմ ամենացավոտ սխալից. դա Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սխալ քարտեզների տարածումն է, ահա դա՝

Ինչպես տեսնում ենք՝ ստեղծելով և տարածելով այսպիսի քարտեզ՝ մենք կամա թե ակամա թշնամուն ենք հանձնում մեր ազատագրված տարածքները և Արցախը արհեստականորեն վերածում ենք անկլավային պետության: Իսկ ամենասարսափելին այն է, որ կար ժամանակ, երբ այս տեսակի քարտեզներով էր նույնիսկ ցուցադրվում եղանակի տեսությունը, ավելին՝ հիշում եմ, նույնիսկ դպրոցական օրագրեր կային նման «քարտեզի» պատկերով: Որպես հակակշիռ՝ առաջարկում եմ սույն ճիշտ քարտեզը, որը նաև օգտագործվում է դպրոցում՝ ուսումնական գործընթացում.

Հույս ունեմ, որ մի գեղեցիկ օր այս քարտեզն էլ կվերանվանվի, և մենք կունենանք ոչ թե երկու առանձին պետությունների, այլ մեկ միասնական պետության՝ Հայաստանի Հանրապետության քարտեզ 🙂

Հաջորդ շատ տարածված սխալը, որը ի դեպ նույնպես շատ հաճախ հնչում է տարբեր հեռուստաալիքներով՝ եղանակի տեսությունը ներկայացնելիս, կամ ինչ-որ հաղորդման շրջանակներում, այն է, որ Արարատյան դաշտը անվանվում է դաշտավայր: Հասկանում եմ, որ միգուցե գտնվեն առարկողներ՝ ասելով, թե դա նեղ մասնագիտական թեմա է, և ոչ մասնագետը սխալվելու իրավունք ունի: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ ոչ մի բարձրագույն կրթություն ունեցող անձ (առավել ևս  հեռուստատեսությամբ ներկայացող) նման հարցերում սխալվելու իրավունք չունի: Աշակերտներիս շրջանում էլ, ամենատարածված սխալներից մեկն էր: Մի անգամ, երբ ուղղեցի հերթական աշակերտին՝ ասելով, որ Հայաստանի Հանրապետությունում  և ընդհանրապես Հայկական լեռնաշխարհում դաշտավայր լինել չի կարող, քանի որ դաշտավայրերը ունենում են ծովի մակարդակից 0-ից մինչև 200 մետր բարձրություն, իսկ մեր ամենացածր կետը Դեբեդ և Արաքս գետերի հովիտներն են՝ 370-375 մետր, նա ինձ փորձեց «ուղղել», ասելով, թե ինչպե՞ս, ախր հեռուստացույցով են ասում դաշտավայր, լսել եմ: Մեծ ջանք պահանջվեց ինձանից՝ երեխաներին բացատրելու համար, որ հեռուստացույցով ոչ միշտ է, որ ճշմարտությունն է հնչում: Ի վերջո երեխաները սովորեցին արտասանել ոչ թե դաշտավայր, այլ՝ դաշտ (իսկ արդեն իսկ ընդունված և քեզ «վարժեցրած» սխալը ուղղելը դժվար է մի փոքր): Անցան ամիսներ (ինչպես ֆիլմերում :ճ) և էքսկուրսիա կազմակերպեցինք դեպի Հայաստանի Պատմության թանգարան: երիտասարդ գիդը երեխաներին տարավ Հայկական լեռնաշխարհի քարտեզի մոտ և սկսեց բացատրել, որ սա մեր բնօրրանն է, և այլն, և այլն… իսկ հետո սկսեց ներկայացնել մակերևույթը, հասավ Արարատյան դաշտին, և.. «Երեխաներ, սա Արարատյան դաշտավայրն է»: Չեմ կարող նկարագրել աշակերտներիս դեմքի միմիկան, երբ անմիջապես շրջվելով՝ ինձ նայեցին: Երևի թե դա մի բան էր արտահայտում. նրանք երկմտանքի մեջ էին, «հավատալ» իրենց ուսուցչուհու խոսքին, թե՞ պատմության թանգարանում աշխատող այդ խիստ հագնված և ինքնավստահ գիդաշխատողին: Ես ստիպված էի փարատել աշակերտներիս կասկածները: խախտելով էթիկայի բոլոր կանոնները՝ ընդհատեցի աշխատակցուհուն և ուղղեցի սխալը: Ի պատասխան նա միայն մեղմ ժպտաց և պատասխանեց. «ես դա գիտեմ»: Հարց է ծագում, եթե գիտես, ինչու՞ ես սխալ ինֆորմացիա տարածում, չէ՞ որ դա ամրապնդվում է լսողի մոտ . հետագայում դժվարություններ է առաջացնում ճիշտ տարբերակը ընդունելիս:

Սրանք 2 շատ տարածված սխալներ են, որոնց օգտագործումը իմ այս գրառումից հետո, հույս ունեմ, որ գոնե չնչին չափով կկրճատվի:

Հ.գ. Հիշեք, Րաֆֆին ասում էր . «Առավոտ էր: Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը»:

Հայ աղջիկների, պարսիկ տղաների և «ձեռ ու ոտ» ընկած հայ տղաների մասին..

Ողջույն: Վերջերս նորաձև է դարձել քաղաքում ավելացող պարսիկների մասին զրուցելը: Ես էլ ետ չմնամ և փորձեմ վերլուծել այս երևույթի լավ և վատ կողմերը: Նախ սկսենք այն վայնասունից, որը բարձրացրել են հայ տղաները, կապված այն բանի հետ, որ որոշ հայ աղջիկներ սկսել են «սիլի-բիլի» անել որոշ պարսիկ տղաների հետ: Երևույթը վատ է, վտանգավոր, պայթունավտանգ և զըզ-վե-լի՜ վերջապես.. ԲԱՅՑ, հիմա փորձում եմ կյանքումս առաջին անգամ ինձ պատկերացնել ֆեմինիստական ամպուլայում (իրականում ֆեմինիզմ ասվածը չեմ ընդունում) և փորձել այս ամենը քննարկել ի օգուտ մեզ՝ իգական սեռի ներկայացուցիչների: Եվ այսպիսով, սիրելի հայ տղաներ, ինչու՞ եք դժգոհում: Խորթ է այո՞ հայուհուն տեսնել օտար տղամարդու կողքին.. իսկ հայուհու համար խորթ չէ՞ր դարեր  շարունակ հայ տղամարդուն տեսնել օտար կնոջ կողքին.. Հիշենք էպոսը: Դեռ էպոսում է ակնարկվում, թե որքան է օտարամոլ հայ տղամարդը: Հա-հա :ճ օտարամոլ ) Չփորձեք առարկել: Թե չէ կսկսեմ օրինակների շարանը հենց էպոսից. Մհեր, ով  լքեց կնոջը, հեռացավ օտար Մսր, ամուսնացավ  մուսուլման կնոջ հետ, նրան զավակ պարգևեց, որն էլ հետո ելավ սեփական ազգի դեմ.. Ահա և իրական վտանգը: Բայց գիտեմ, հիմա դուք կսկսեք առարկել, թե բա սա էպոս է, ի՞նչ հեքիաթներ ես պատմում: Անցնեմ իրական կյանք և ձեզ ներկայացնեմ ռուսաստանների, ուկրաինաների, բելոռուսիաների արկածները, որոնց «շնորհիվ» հիմա «Սպասիր ինձ» հաղորդումը ձեր աչքի գրողն է: Հն՞, հիշեցիք, թե՞ շարունակեմ.. Երևի կարիք չկա հա՞: Դրա համար մի գրքում  շատ տեղին տող է գրված «ինչու՞ ուրիշի աչքի փուշը տեսնում ես, իսկ քո աչքի գերանը չես տեսնում»: Միգուցե այսօրվանից սկսեք ձեզ հարց տալ, թե այդ ինչու՞ է էդպես լինում, ինչպ՞ս է լինում, որ հայ աղջիկը նախընտրում է պարսիկ տղային..

Անցնենք քննարկման ենթակա հաջորդ երևույթին: Ամենուր պարսկատյացության կոչեր են հնչում, թե բա ո՞վ են էդ կեղտոտ ցեղերը, հենց փողոցում պարսիկ եք տեսնում, մեքենան քշեք վրան: Նախ.

1. պարսիկը մեղավոր չի, որ քո երկրի աղջիկը ուզում է «սիլի-բիլի» անել իր հետ

2. բնականաբար, պարսիկին քավության նոխազ մի դարձրեք

3. պարսիկը կեղտոտ ազգ չի, արիացի է

4. բայց դա չի նշանակում, որ անձամբ խրախուսում եմ խառնամուսնությունները

5. պարսիկը մեր երկրում տուրիստ է, իսկ տուրիստի վրա մեքենա չեն քշում, էնպես են անում, որ էլի գա

6. քանզի տուրիզմի զարգացումը նպաստում է նաև տնտեսության զարգացմանը

7. ներկա դրությամբ Իրանը մեզ համար շատ կարևոր, ստրատեգիական նշանակություն ունեցող երկիր է, մեր 4 հարևաններից, ըստ իս, ամենաբարեկամականը

8. ուստի Իրանի նկատմամբ ագրեսիա հրահրելը ճիշտ չէ

Քննարկենք նաև այն, որ եկողների մի մասը ադրբեջանցիներ են: Վատ է, ես էլ չեմ ուզում, որ թշնամիս գա իմ երկիր.. Բայց մի հարց է ծագում. իսկ ինչպե՞ս է լինում, որ մեր ոխերիմ թշնամի թուրքը մեզ փշի-փշի է անում, որ գնանք և հանգստանանք Անթալիայում: Գիտե՞ք ինչու. գումար ենք տանում իր երկրին, իսկ տվյալ դեպքում թուրքի պետքն էլ չի դու հայ ես, թե ուզբեկ… Բայց դե , մենք ոչ թուրքի հոգեբանությունը ունենք, ոչ էլ քաղաքականությունը, բնականաբար չենք կարող ժպիտով ընդունել մեր երկիր ժամանող ադրբեջանցիներին: Իսկ ի՞նչ անենք: Մեքենաներով գրոհելը բացառում եմ, իսկ եթե դուք գրոհեք ոչ թե ազերու, այլ իրոք ազգությամբ պարսիկի վրա՞: տեսնում եք, դա լուծում չէ: Մտածել է պետք 🙂

Իսկ հիմա պարսիկներին մի պահ դնենք մի կողմ, և փորձենք քննարկել խառնամուսնությոնները՝ գլոբալ առումով: Ինքս դեմ եմ խառնամուսնություններին, և թող լոլոներ չկարդան, թե գենոֆոնդ է թարմանում և այլն.. Ճապոնիան աշխարհի ամենաչձուլված, միազգ պետություններից մեկն է, պակաս «թարմ» է՞ ճապոնացիների ուղեղը :ճ լավ, բացատրեմ, թե ինչու եմ դեմ խառնամուսնություններին: Որովհետև մենք տեղով էլ 10 միլիոն ենք (այնքան, որքան մի Ստամբուլ քաղաք), իսկ նման ամուսնությունները խիստ կասկածի տակ են առնում, որ հետագայում նրանց երեխաները կլինեն հայ: Ի դեպ, վտանգը ավելի մեծ է այն դեպքում, երբ ընտանիքի մայրն է լինում այլազգի, որովհետև երեխաներին դաստիարակողը մայրն է, նա է օրվա մեծ մասը անցկացնում երեխաների հետ, հենց նրա լեզուն է երեխան համարում «մայրենի», բնականաբար՝ այս դեպքում նվազում է հավանականությունը, որ տվյալ երեխան մեծանալով՝ իրեն կհամարի հայ: Իսկ սա կնշանակի, որ մենք կորցրեցինք ևս մեկ հայի..

Հ.գ. մի խոսքով, հայ տղաներ և աղջիկներ , եկեք զուր չփնովենք իրար, մի աղջկա վարքը չամբողջականացնենք բոլոր աղջիկների համար և վերնագրեր չտարածենք, թե «Հայ աղջիկները գինովցած «կայֆավատ» են լինում պարսիկների հետ. ի՞նչ միջոցներ են ձեռնարկում պետությունը, կառավարությունը, ոստիկանությունը»: Գոնե ավելացրեք «որոշ հայ աղջիկները»:

Հ.Հ.Գ. Բայց էս հարցում պետությանը մեղադրելը մի այլ կարգի զավեշտ է չէ՞ :ճ  Տեսեք ինչ է ստացվում. քանի որ հայ որոշ աղջիկներ նախընտրում են պարսիկների, մեղավոր են իշխանությունները, քանի որ իշխանություն, ապա՝ հարսնաքար, քանի որ պարսիկ, իշխանություն ու հարսնաքար՝ ապա գնացինք հարսնաքար ) ահա որոշ մարդկանց տրամաբանությունը ..

Ցանկացած նորություն մեծ իրարանցում է առաջացնում քաղաքում. լինի դա արձան, թե մի ժպտացող շարքային զինվորի նկար

Երբեք էլ չէի կարող պատկերացնել, որ ժպտացող զինվորների նկարները կարող են այսչափ մեծ իրարանցման  ու համատարած խառնաշփոթի պատճառ դառնալ: Գիտեմ, արդեն իսկ ծեծված թեմա է, արդեն իսկ ֆեյսբուքյան ցանկացած օգտատեր հասցրել է ստատուսներով կամ մեկնաբանություններով իր գնահատականը տալ այդ նկարներին և որակել դրանք: Եթե վերլուծենք ստացված արձագանքները՝ ավելի շատ զինվորները դրական , քան բացասական էմոցիաների պատճառ էին դարձել: Արդեն զարմանալի չէ, որ ցանկացած նորություն, ինչպիսին էլ դա լինի, մեծ իրարանցում է առաջացնում քաղաքում. լինի դա քաղաքի կենտրոնում կառուցված արձան, թե մի շարքային ժպտացող զինվորի նկար: Եկեք համեմատականներ տանենք այս երկուսի միջև: Անձամբ ինձ կասկադում տեղադրված «գեր տիկնոջ» արձանը առանձնապես դուր չեկավ: Ես դա չորակեցի անբարոյականություն կամ այլասերվածություն, պարզապես ինձ դուր չեկավ: Դուր չեկավ ոչ թե այն պատճառով , որ արձանում կինը գեր էր ու մերկ, հետն էլ ծխում էր (ինքնին քարոզ է),   այլ այն պատճառով, որ գռեհիկ էր և վուլգար: Կրկնում եմ, սա իմ անձնական կարծիքն էր: Եվ քանի որ իմ անձնական կարծիքն էր, չփորձեցի այն փաթաթել բոլորի վզին, չսկսեցի աղաղակել, որ եթե արձանն անձամբ ինձ դուր չի գալիս , պիտի վաղը գնալ և սկսել օրինակի համար խազեր քաշել արձանի վրա կամ ավելի վատ՝ պայթեցնել :ճ Միայն մեկնաբանեցի. «ես միայնակ չեմ այս երկրում, ինձ դու չի գալիս, հարևանիս միգուցե դուր գա» և վերջ, թեման համարեցի փակված: Արձանի շուրջ խոսակցությունների կրակը դեռ չէր դադարել մխալուց, երբ հայնվեց խոսակցությունների մի նոր օջախ. Ժպտացող զինվորների նկարները: Ոմանք սա որակեցին որպես շատ դրական նկարներ, մի մասը ընդհակառակը՝ բացասական, մի այլ մասը՝ «անվայելուչ» (ի դեպ, զինվորի նկարը անվայելուչ անվանողները մի զարմանալի զուգադիպությամբ կասկադում տեղադրված արձանը համարում են արվեստի գործ), մյուսները՝ արվեստի արտահայտման յուօրինակ ձև, իսկ ես՝ նկարներից ինձ ժպտացող զինվորների նկարները քաղաքում փակցնելը համարում եմ հետաքրքիր մտածված և կազմակերպված ակցիա, որոնց նայելով ինքս շատ դրական լիցքեր ստացա և առաջինը որ մտածեցի այն էր, որ որքան էլ դժվար լինի զինվորի առօրեան, որքան էլ ստոր գտնվի մեր թշնամին, միևնույնն է , հայ զինվորը շարունակելու է ժպտալով պաշտպանել իր սահմանները (կրկնում եմ՝ սա իմ անձնական տեսակետն էր): Հետո մեծ զայրույթով տեղեկացա, որ նկարները պատռել են, իսկ զայրույթս էլ ավելի մեծացավ, երբ հայտնվեցին նկարները պատռողների «պաշտպանները»: Եկեք դիտարկեն, թե ի՞նչ փաստարկներով էին պաշտպանում վերջիններս նկարները պատռողներին.

1.նկարում զինվորները սիրուն չեն- դե կներեք, որ էս անգամ նկարների տղաները ձեր ճաշակով չեն եղել, մյուս անգամ կնկարագրեք, թե ձեզ ի՞նչ կարգի զինվորներ են դուր գալիս, շիկահեր, թե սևահեր, լուսանկարչին կխնդրենք, նա հատուկ ձեզ համար նման ձինվորների կընտրի :ճճճ

2. ատամները ծուռ էին- ցավոք սրտի, ոչ բոլոր զինվորներն են, որ փայլում են ուղիղ և սպիտակափայլ ատամնաշարով 🙂

3. քաղաքապետարանի թույլատվությունը չկար- իսկ դուք ե՞ք քաղաքապետարանի հարցերը լուծում: Թող քաղաքապետարանը ինքը որոշեր թողնել այդ նկարները, թե՞ ոչ

4. ինձ դուր չէին գալիս- դա ձեր անձնական կարծիքն է, որը ձեզ իրավունք չի վերապահում գնալ և ոչնչացնել մեկ ուրիշի չարչարանքը

5. էդ զինվորներից մեկին հարցրե՞լ էր, որ իրենց նկարները փակցրել էր- հարգելիներս, միայն Շամշյանի նկարներում պատկերված մարդիկ են, որ տեղյակ չեն իրենց նկարելու մասին (կներեք ոչ տեղին համեմատության համար), բայց հերիք չի մահացած, արյունլվա մարդկանց նկարներով  պիառ է գնում, դրա հետ մեկտեղ էլ դեռ չեմ լսել, որ նկարում պատկերվածներից մեկի ընկերները կամ հարազատները իրենց զայրույթը կամ դժգոհությունը հայտնեն՝ իրենց ազգականներին առանց թույլատվության նկարելու և նկարները տարածելու համար: Ինչի՞ պիտի էդ դեպքում ժպտացող զինվորը զայրույթի պատճառ դառնար

Եվ , թերևս լսածս տարբերակներից ամենազավեշտալին հետևյալն էր.

6. նկարում պատկերված զինվորներից մեկի ընկերուհին , ով տեսել էր նկարները, զանգել էր տվյալ զինվորին և հայտնել, թե էս ի՞նչ նկարներ են, գեղեցիկ դուրս չես եկել, դուրս չես գալիս և այլն… Էս զինվորն էլ իբր թե զանգել էր իր ախպեր-ընկերությանը, թե շուտ գնացեք ու պոկեք էդ նկարները, ընկերուհուս դուրը չի գալիս :ճ Դե տղերքն էլ գնում են ու վերացնում ոչ միայն տվյալ զինվորի, այլ նաև մնացած բոլոր զինվորների նկարները («որը կպատահի» սկզբունքով գնացին, բոլորն էլ պատահեցին): իսկ թե ինչու՝ ոչ ոք չգիտի 🙂

Լուսանկարները՝ Անի Մարգարյան բլոգ