Архив рубрики: հայկական հեռուստաեթերը

Նորարարություն «Արմենիայի» եթերում. «16+», «18+», «0+»…Իսկ ո՞րն է իմաստը :)

Ինչ-որ նորարարություն եմ նկատել Արմենիայի եթերում: Որևէ մեկը գիտի , թե ինչի՞ է ամեն հաղորդումից առաջ շրջանակի մեջ վերցրած ինչ-որ թիվ գրվում ( օրինակ 16+, 12+ և այլն): Դե կարող եմ ենթադրել, որ եթե գրվում է «16+», նշանակում է դա կարող են դիտել 16 տարին լրացած անձիք: Բայց այս դեպքում էլ ինձ զարմացնում է հեռուստատեսության տրամաբանությունը: Օրինակ «Դժվար ապրուստ» հեռուստասերիալը սկսվելիս (էլի կպանք էս

սերիալին :դդ) ներքևում գրվում է «16+», դա նշանակում է, որ հեռուստատեսությունը ինքն էլ գիտակցում է, որ դա անչափահասների համար չէ: Հարց է ծագում , եթե գիտակցում է, ինչու՞ է սերիալը օրը մի քանի անգամ կրկնում այնպիսի ժամերի, երբ երեխաները նույնպես հեռուստացույց են դիտում: Իսկ երեխաների կողմից շատ սիրված մուլտֆիլմը՝ «Գտնված երազ» ցուցադրում է ուղիղ ժամը 00:00-ին և ներքևում գրում. «0+»: Տրամաբանությունը չեմ հասկանում, անկեղծ )) Բայց էս ամենից մի քանի հետևություն կարելի է անել.
1. Արմենիան հիանալի հասկանում է, որ այն, ինչ ինքը ցուցադրում է, վնասակար է անչափահասների համար, անթույլատրելի է
2. գիտակցելով էլ շարունակում է ցուցադրել
3. նա չի գիտակցում, թե որ հաղորդումը կամ ֆիլմը ժամը քանիսին կարելի է ցուցադրել:

Մեր հեռուստաընկերությունների բեմադրած «բանավեճերի» մասին

Ողջույն արդեն սերիալներից հոգնածների  դժգոհություններից էլ հոգնած հայ ժողովուրդ 🙂 Օրեր առաջ հրավերք էի ստացել մասնակցելու «Ազատ գոտի» հաղորդաշարին: Ինչ-ինչ պատճառներով չկարողացա մասնակցել հաղորդմանը, դրա համար էլ որոշեցի «տնային» պայմաններում կազմակերպել նմանատիպ մի բանավեճ՝ բայց տեղերը ամբողջությամբ փոխած: Այստեղ ես ոչ թե մեղադրողի, այլ պաշտպանվողի դերում եմ :ճ ես ու Հիքսոս Արթուրը որոշեցինք բեմականացում խաղալ :ճ դերային բանավեճ կազմակերպեցինք : Իբրև թե ես մեր խիստ «համարձակ և ազատ» երգչուհիներից մեկն եմ, ով եթե ճար ունենար , այն մի վարտիքն էլ չէր հագնի, որը տեսահոլովակներում հագնում է, իսկ Արթուրը պիտի փորձեր ինձ քննադատել: Իմ գործը պաշտպանվելն էր: Եվ այսպես, ներկայացնում եմ մեր դիալոգը՝ առանց ձևափոխման, միայն երգչուհու անունն եմ մաքրում, որպեսզի չկարծեք, թե մեր նպատակը առանձին մի երգչուհու քարկոծելն է եղել («քլունգ»- ֆու, ապուշ բառ :ճ): Աստղանիշի փոխարեն կարդացեք ցանկացած «համարձակ» («ազատ գոտու» չափանիշներով համարձակ) երգչուհու անուն, միևնույնն է, նրանք բոլորն էլ նույն երգն են երգում բանավեճերի ընթացքում: Ահա, տա տա դա դամմմ, սկսեցինք.
• Լիլիթ Աբգարյան
էկեք «Մենք ենք մեր սարերի» դատը անենք
իբր ես «,,,,»-ն եմ,
սկսեք ինձ քլնգել
ես էլ փորձում եմ պաշտպանվել

13 октября
Հիքսոս Արթուր
քեզ ինչ քլնգենք ?
աղջիկ ջան դու քեզ հայելու մեջ նայել էս աղջիկ ջան, մարդ էս, թե մարդանման կապիկ

13 октября
Հիքսոս Արթուր
դե հակադարձի …

13 октября
Լիլիթ Աբգարյան
այո, ես ինձ ամեն օր հայելում նայում եմ, ավելին, կարծում եմ, որ ես այս քաղաքում առաջինն եմ :ճ

13 октября
Հիքսոս Արթուր
վերջինների մեջ, միգուցեև առաջինը…
նույնիսկ աստված մարդուն իր կերպարանքով ստեղծեց, հիմա քեզ նայելով, ես ինչպես ընկալեմ աստծուն

13 октября
Լիլիթ Աբգարյան
աաաաա
սենց բանավեճ չի լինի
դու կոնկրետ թեմայով բանավիճի ի

13 октября
Հիքսոս Արթուր
դե թեման ասա,որ ես էլ թեմայով խոսեմ

13 октября
Լիլիթ Աբգարյան
ես ասում եմ, ինչ տեսահոլովակ ցանկանում եմ, նկարում եմ: 21-րդ դարում ենք, դա մարդկանց դուր է գալիս, ազատություն է: դա ինչ վնաս կարող է հասցնել

13 октября
Հիքսոս Արթուր
իմաստուններից մեկն ասել է,»Հռոմը կործանվես, որովհետև նրա երգիչներ ու ճարտասանները դադարեցին մարդկանց դաստիարակել ու անցան միայն նրանց զվարճացնելու գործին»…
իսկ ձեր մատուցած երգն ու վուլգար արտաքինը, ինչով կարող են դաստիարակել ներկա երիտասարդությանը ?

13 октября
Հիքսոս Արթուր
թե դուք էլ էք ուզում մեր երկիրը կործանել ?

13 октября
Հիքսոս Արթուր
???
լռությունը համաձայնության նշան է ?

13 октября
Լիլիթ Աբգարյան
իսկ ով ասաց, որ իմ տեսահոլովակը պիտի սերունդ դաստիարակի: ես նման մտադրություն չունեմ
ոչ :ճ

13 октября
Հիքսոս Արթուր
ապա ինչ է ուսուցանում քո ոճը, սպառում, մարտկային բանականությունը տրված է արարելու, ու զարգանալու համար, իսկ ձեր ներկայացրածը բերում է սպառողական մտածելակերպի արմատավորմանն ու բանականության դեգրադացմանը…
խաչ քաշելով մարդու հիմնական առաքելության վրա….

13 октября
Լիլիթ Աբգարյան
ես ոչ ոքի չեմ ստիպում դրանք նայել
թող չնայեն, ում դուր չի գալիս

13 октября
Հիքսոս Արթուր
հարցը դուր գալն ու չգալը չէ…
հարցը մարդուս ունեցած նպատակ ն է այս կյանքում, թե չէ աննպատակ իրենց գոյությունն են պահպանում ու վերարտադրում , նաև բազում անբանական կենդանի էակներ…
որն է քո գործնեության, այսպես կոչված արվեստի նպատակը ?

13 октября
Լիլիթ Աբգարյան
ես ինքս եմ որոշում գոյությունս նպատակով, թե աննպատակ պահպանել)
ապրում եմ ազատ երկրում
եթե օրենք չեմ խախտում, ապա ոչ ոք ինձ իրավունք չունի ինչ-որ խրատներ տալու

13 октября
Հիքսոս Արթուր
արարված ամեն մարդ, ինչպես նաև ցանկացած պետության մեջ բնակվող, բացի իրավունքներից, ունի նաև պարտականություններ…
և եթե դու իրավունք ունես թաքնված սեռական քարոզ տանես, քո հագ ու կապով ու վարքագծով, ես էլ իրավունք ունեմ, դրա դեմ պայքարելու…
քանի քո իրավունք կոչվածի իրականացումով, դու անցել ու ոտնահարում ես իմ գեղագիտական հաճույք ու հանգիստ ունենալու իրավունքները

13 октября
Հիքսոս Արթուր
գոյությանդ նպատակը չէ, արտահայտվոլ-երգելուդ նպատակն էի հարցնում

13 октября
Լիլիթ Աբգարյան
 եղբայր, դու կարող ես պարզապես չնայել ինձ, և վերջ
 ես իմ ուրույն ոճը ունեցող երգչուհի եմ
 որը շստերը հավանում են

13 октября
Մարի Գրիգորյան
իրանք էդքան դժվար խոսեն………..ճճճճճճճճճճճճ

13 октября

Լիլիթ Աբգարյան

գերագնահատում ե՞մ  «…»-ին  Մար :ճճճճ 

13 октября
Հիքսոս Արթուր
ես քեզ չեմ էլ նայում, ինձ ոչը չէ հետքրքիր… ես նպատակն եմ հարցնում, օրինակ երբ երգում են ազգային երգեր, նպատակ ունեն մմարդկանց հասցնելու, մեր հերոսական, փառապանձ էջերի, հերոսների կյանքի պատմությունը, ռոմանսում երգվում է գողտրիկ քաղաքային անկյունների, թաքուն սիրո և այլնի մասին, երգերում վեր է հանվում բարին ու գեղեցիկը, որպիսի մարդ, քաղաքացի դաստիարակվի…
իսկ ինչ նպատակ էս հետապնդում դուք, ձեր անհոդաբաշխ, պրիմիտիվ երգացանկով…ինչի է ծառայում, այն

13 октября
Լիլիթ Աբգարյան
ծառայում է մարդկանց լիցքաթավելուն
ազատ զգալուն
կխնդրեի ձեր անձնական կարծիքը իմ երգացանկի մասին չհայտնել: իմ նպատակը երիտասարդությանը ուրախ, ազատ, թեթև, ոչինչ չպարտավորեցնող երգեր տալն է:

13 октября
Հիքսոս Արթուր
 Լիլ, հմի էդ հաղորդումը երբ է ?

13 октября
Լիլիթ Աբգարյան
երկուշաբթի
13 октября
Լիլիթ Աբգարյան
Արթուր, բայց դու կոնկրետ չասեցից, դա ինչ վնաս ա տալիս անչափահասներին, բացի բարոյական կողմից

13 октября
Հիքսոս Արթուր
լավ, բանվորի վրա հարաքյաթ մի արի
Ահա մեր փոքրիկ «բանավեճը» :ճ
Եվ վերջում, մի անեկդոտ պատմեմ:  Կուժ քեզ ասեմ, կուլա դու լսիր սկզբունքով սա վերաբերվում է այն բոլոր հեռուստաընկերություններին, որոնք իբրև թե մտահոգված ներկա իրավիճակով՝ ինչ-որ հաղորդումներ են պատրաստում, ինչ-ինչ խնդիրներ են քննարկում, բայց որոնցում իրար կողքի բերում նստացնում են 2 «տյոտկա», ովքեր սկսում են խոնարհվել և մեծարել այս կամ այն հյուրին…

«ենթասպան զինվորին ասում է.
_վերցրու լինգը (լոմ) ու գնա խաղադաշտն ավլելու…
_ միգուցե ավե՞լը, պարոն սպա
_ ես ասացի լոմը
_բայց ախր հոգիս դուրս կգա, լոմով խաղադաշտ ավլելուց…
_ իսկ ինչ է, դու կարծում ես թե ինձ պետք է խաղադաշտը մաքուր լինի»:

Հ.Գ. իսկ ի՞նչ է, դուք կարծում եք այն հեռուստաալիքը, որը կազմակերպում է տեսահոլովակների բացասական ազդեցության մասին հաղորդումներ, իրո՞ք ցանկանում է, որ դրանք չլինեն, եթե մի քանի օր հետո ինքն է դրանք ցուցադրում իր եթերում:
Ի՞նչ է, դու կարծում եք, այն հեռուստաալիքը, որը փորձուն է իր եթերում վեր հանել եթերի լեզվական սխալները, երկար-բարակ քննադատություն է ծավալում դրանց շուրջ, իսկ հետո ցուցադրում է Շամշյանի կիսահայերենառուսերեն առօրյա-խոսակցական լեքսիկոնով և վերջերս նաև ռաբիզ երգով համեմված ռեպորտաժները, իրո՞ք նպատակ ունի հայերենը անարատ պահել… Մտածել է պետք 🙂

Թե ինչ երաժշտական ճաշակ է թելադրում Հանրայինը

Թվում է, թե ցանկացած երկրի առաջինը համարվող հեռուստաալիքը միշտ պետք է լինի հանրությանը ճաշակ թելադրող ամենաառաջատար ալիքը, այն պետք է  արտացոլի տվյալ երկրի մշակույթն ու արվեստը: Ձեզ եմ ներկայացնում՝ իբրև թե հանրային քվեարկության արդյունքում ձևավորված «թոփ 10» երգերի այն ցանկը, որը առաջարկում է Հանրայինը: Ցանկ, որը առանց վարանման կարելի է և վերանվանել «թոփ ռաբիզ», կամ՝ «թոփ կլկլոց»: Եվ այսպես, սկսում ենք .

10. Սարգիս Առաքելյան ՝ «Արի»

9. Մարտին Մկրտչյան՝ «Իմ գանձ»

8. Մերի Այդինյան՝  կներեք, նույնիսկ երգի վերնագիրը  չեմ  հիշում)

7. Սիլվա Հակոբյան՝ «Ուշացել եմ»

6. Սոֆի Մխեյան ՝ 2012

5. Էրիկ՝ «Անիրական» (էհ Էրիկ, բա քեզ սազու՞մ է)

4. Ռազմիկ Ամյան- էս կլկլոցի վերնագիրն էլ չեմ հիշում

3. Արամե՝ «սիրո նոր ժամանակ»

2. Ա. Հովհաննիսյան և Ք. Պեպելյան- չեմ հիշում վերնագիրը, չեմ էլ ուզում հիշել

1. Լիլիթ Հովհաննիսյան՝ «եթե աղջիկ լինեիր» (օհ, ի՜նչ հաղթանակ.. no comment)

Կարծում եմ նշված «թոփ» ցանկը առանձնապես մեկնաբանության կարիք էլ չունի՝ հասկանալու համար, թե ի՞նչ երաժշտություն է պրոպագանդում Հանրայինը: Ու սրանց կողքին արդեն զրոյանում է Ռուբեն Մաթևոսյանի մեծարման երեկոն, քանի որ եթե նմանատիպ համերգները ցուցադրվում են մի քանի ամիսը մեկ, լավագույն դեպքում՝ ամիսը մեկ, ապա այս կարգի «կլկլոցա-թոփերը» հրամցվում են ամեն շաբաթ, իսկ վերջում էլ պարտադիր նշում՝ «հիթ շքերթը ձևավորվել է Ձեր քվեարկությունների արդյունքում»: Որ նշվեր «կլկլոցասեր» հեռուստադիտողների քվեարկության արդյունքում, ինչ-որ տեղ կհասկանայի, բայց «ձեր»…

Թե ինչպես է Ռաֆայել Հովհաննիսյանը պատռում եվրոպական «ժողովրդավարության» թղթե դիմակը …

Ողջույն ընթերցող: Մի անգամ արդեն իմ գոհարաքաղում անդրադարձել եմ «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարին, բայց այսօր ևս մեկ անգամ չեմ զլանում իմ գոհունակությունն ու շնորհակալական խոսքն ուղղել հաղորդաշարը պատրաստող ողջ անձնակազմին: Հրաշալի է, երբ տեսնում ես, որ դեռ ունես սթափ ու պետական մտածող մտավորականներ, այս դեպքում լրագրողներ, հաղորդավրներ, քանի որ հենց նրանց խոսքն է ազդեցություն գործում հասարակության ամենալայն խավերի վրա: Ստորագրում եմ Ռաֆայել Հովհաննիսյանի ասած ցանկացած խոսքի տակ: Ովքեր չեն դիտել երեկ հաղորդումը՝ անդրադարձը Հունգարիայում կատարված վերջին իրադարձություններին, խորհուրդ կտամ անպայման դիտել: Թող դիտեն հատկապես Եվրոպայի ժողովրդավարությամբ հիացած և մշտապես դեպի եվրոպա ձգտելու կոչեր անող կոսմոպոլիտ և «մարդասեր» լիբերալ հայացքներ կրող հայրենակիցներս: Միգուցե հասկանաք, որ մեզ բացարձակորեն պետք չեն եվրոպական նման արժեքները.. Քանի որ համոզված եմ, շատերը պարզապես կալարեն դիտել հաղորդումը, ինքս չեմ ալարել, և դուրս եմ գրել հաղորդման առավել կարևոր հատվածը: Ներկայացնում եմ առանց որևէ ձևափոխման.
«Ինչ-որ տեղի ունեցավ Հունգարիայում, միայն այդ երկրի խնդիրը չէ, այլ ամբողջ եվրոմիության, այդ պատճառով էլ ավելորդ չի լինի հասկանալ, թե ինչ է կատարվում ժամանակակից եվրոպայի հետ: Իրականում, այն, ինչ տեղի է ունենում Եվրոպայում վերջին տարիներին, մի քիչ տարօրինակ է: Ինձ շատ դուր է գալիս այս աշխարհամասը, և ես մեծ հարգանքով եմ վերաբերվում այն բնակեցնող մարդկանց: Մենք անշուշտ նրանցից սովորելու շատ բան ունենք. առաջին հերթին սեփական քաղաքների և մշակութային ժառանգության նկատմամբ եղած վերաբերմունքը, ինչպես նաև օրինապահությունը, և իրենց երկրների ապագան միասին կառուցելու ձգտումը: Նաև անկասկած, եվրոպական հայտնի ժողովրդավարությունը: Չնայած այսպես չի կարելի ասել, որովհետև ժողովրդավարությունը մեկն է բոլորի համար, ավելի ճիշտ՝ պետք է լինի՝ Բայց այսօր դրա դրսևորումներն ուղղակի ցնցում են: Իհարկե ծիծաղելի կարող է թվալ, որ ես՝ լինելով ոչ ամենա ժողովրդավար երկրի քաղաքացի, փորձում եմ կասկածի տակ առնել եվրոպայի բարձր ժողովրդավարական արժեքները: Բայց ամեն դեպքում ես ինձ վրա նման համարձակություն կվերցնեմ: Դեռ 8 տարի առաջ ես սկսեցի մտածել, որ եվրոպայում ամեն ինչ չէ, որ լավ է . ճիշտ, ես ինձ համար միանգամայն անսպասելիորեն Լոնդոնի կենտրոնում հայտնաբերեցի մի շենք, որում տեղակայված էր մահմեդական կազմակերպություն, որը շատ երկրներում համարվում է ահաբեկչական: Մեզ թույլ չտվեցին նկարահանել այդ շենքը, իսկ այն հացին, թե ինչպես այդ կազմակերպությունը կարող է ներկայացված լինել Մեծ Բրիտանիայում, պատասխանեցին, որ ժողովրդավարություն է… Հետո, երբ տեղի ունեցան պայթուններ Լոնդոնի մետրոյում, շատերը մտածմունքի մեջ ընկան , բայց երևի թե շատ արագ մոռացան տեղի ունեցածի մասին, քանի որ վերջերս Եվրոպայի խորապես քրիստոնեա երկրներից մեկի՝ Միավորված թագավորության կառավարությունը որոշում ընդունեց աշխատավայրերում խաչեր կրելն արգելելու մասին : Երկրորդ անգամ Եվրոպան ինձ զարմացրեց Բելգիայում, երբ քաղաքի կենտրոնում մենք տեսանք մի աֆրիկացու, ով իր բնական կարիքներն էր հոգում Ջո Կոկերի համերգի աֆիշայի վրա: Հասկանալի պատճառներով մենք չնկարահանեցինք Նաև այդ դրվագը: Բայց ես հիշում եմ, թե ինչ էր բացականչում այդ էմիգրանտը. նա բերկրանքով հայտնում էր բոլոր անցորդներին, որ այդպես է անում, որովհետև սպիտակ մարդիկ երկար տարիներ գաղութացրել են իր երկիրը, և ահա հիմա էլ նա էլ տերը է, և անում է այն , ինչ ուզում է: Գնալով Եվրոպան ինձ ավելու ու ավելի էր զարմացնում, և վերջնականապես ցնցեց անցած տարի, երբ Նորվեգիայում տեղի ունեցավ երկրի պատմության մեջ ամենասարսափելի ողբերգություններից մեկը: Ձեզանից շատերը հավանաբար հիշում են այդ անհավանական պատմությունը, երբ մի երիտասարդ կիսամարդ 2 ժամվա ընթացքում սպանեց 77 հոգու: Հենց այնպես, սպանեց, և վերջ.. որովհետև այդպես ցանկացավ: Իսկ զարմանալին այն է, որ ժողովրդավարական եվրոպան մինչև օրս համբերատար փորձում է պարզաբանել, թե ինչու դա տեղի ունեցավ: Ես արյունարբու մարդ չեմ, բայց կարծում եմ, որ պարզապես գնդակահարելը շատ մեղմ կլիներ այդ ստահակի համար: Նրա նմաններին միջնադարյան՝ ոչ ժողովրդավարական եվրոպայում սպասում էին տանջանքի «հաճելի» գործիքներ .. բայց ոչ մի նման բան: Նա ոչ միայն կենդանի է, ի տարբերություն բոլորովին անմեղ 77 հոգու, այլև ուտում- խմում է, հեռուստացույց է նայում, և պատրաստվում է գիրք գրել իր արարքի մասին, եթե արդեն չի գրել: Իսկ բարի ժողովրդավարները խորհրդակցում են և հարյուր հազարավոր եվրոներ ծախսում, որպեսզի պարզեն, թե ինչ ու նա գնաց այդ քայլին. ի՞նչ նրան դրդեց, մեղսագիտակ է, թե՞ ոչ, իսկ միգուցե նրան պետք է բուժե՞լ և կա՞ արդյոք համապատասխան լավ բժիշկ: Արդյունքում դատարանը որոշեց նրան ազատազրկել 21 տարի ժամկետով , ինչից հետո նա դուրս կգա . բոլորի պես կվայելի կյանքը: Տեսնու՞մ եք, թե նա ինչքան գոհ է: 21 տարի հետո, իսկ միգուցե ավելի շուտ, նա դուրս կգա և կշարունակի զբաղվել իր սիրած գործով. կրկին մարդ կսպանի, միգուցե կսկսի պղծել անչափահասներին.. մի խոսքով՝ մի քիչ ավելի «բազմազան» կդարձնի եվրոպայի միապաղաղ կյանքիը: մի քանի տարի շարունակ նույն Բելգիայում, իսկ հետո նաև Ավստրիայում ժողովրդավարներն ուսումնասիրում էին, թե ինչու են 2 մարդանման էակներ մի քանի տասնյակ երեխաներ բռբանարել և սպանել.. փոքրիկ մարդկանց, ովքեր այլևս չեն դառնա ազատ և ժողովրդավար եվրոպայի քաղաքացիներ: Որոնք այսօր, ի դեմս մեծ և խելացի պաշտոնյաների , փորձում են հասկանալ, թե ինչու են հանցագործները մարդ սպանում, և նրանց բանտ է պետք ուղարկել, թե՞ բուժել: եվ այդ ամենը համասեռամոլների բազմաթիվ շքերթների ուղեկցութամբ, որտեղ պահանջվում է, որ իրենց թույլատրեն ամուսնանալ, պսակադրվել եկեղեցում և երեխաներ դաստիարակել:.. և որպես կանոն՝ իրենց դա թույլատրում են: Եթե այսպես գնա, ապա հեռու չէ այն օրը, երբ ավանդական հարաբերությունների եվրոպացի ջատագովները ստիպված կլինեն երթեր կազմակերպել . խնդրել, որ իրենց չզրկեն երեխա դաստիարակելու և կնոջ հետ եկեղեցում պսակադրվելու հնարավորությունից.. . Իսկ այժմ ժողովրդավարության մեկ այլ դրսևորում. մի քանի տարի առաջ, երբ հաղորդում էինք նկարահանում Բեռլինի մասին, ծանոթացանք գերմանացի պաշտոնյայի հետ, ով մեզ մի հրաշալի պատմություն ներկայացրեց: Մի անգամ հանգստյան օրերին, մայրաքաղաքից դուրս գալու ճանապարհին, մեր գերմանացի ծանոթը մտավ թուրքական թաղամասում գտնվող խանութ՝ ծխախոտ գնելու նպատակով: Նա դիմեց վաճառողին, ասաց ծխախոտի տեսակը և հանեց անհրաժեշտ գումարը: Առայժմ արտառոց ոչինչ չկա, . ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է լինի խանութում: Բայց վաճառողը որևէ կերպ չարձագանքեց գնորդին.. երբ նա կրկնեց խնդրանքը . նորից մեկնեց ձեռքը գումարով՝ վաճառողը արհամարհանքով նայելով՝ մատը տնկեց գերմանացուն և կոտրատված գերմաներենով ասեց. «դու գերմանացի , գտնվում ես թուրքական թաղամասում և պետք է ինձ հետ թուրքերեն խոսես, հասկացա՞ր»: Հետո վաճառասեղանի վրա շպրտեց ծխախոտի տուփը և շարունակեց հեռուստացույց դիտել այնպես, կարծեց թե խանութում ոչ ոք չկար.. Այդ ժամանակ միայն երևի պաշտոնյան հասկացավ, որ երկիրը 3 միլիոն թուրքերով լցնելը ժողովրդավարական Գերմանիայում ծագած ամենալավ միտքը չէր:
Եվ վերջապես մեր գործերի մասին. տեղափոխվենք սքանչելի և ընկերական Ֆրանսիա: Վերջին շրջանում մեր ուշադրությունը սևեռված էր այս երկրի վրա՝ կապված ցեղասպանությունների ժխտումը օրիկանացնող օրինագծի հետ: Նախ դրա ներկայացումը սենատ, դրա հաստատումն ու ցնծությունը, ապա թուրքերի վայնասունը և սահմանադրական խորհրդի մերժումը: Սկզբունքորեն ամեն ինչ նորմալ է, սարսափելի ոչինչ տեղի չի ունեցել. մերժեցին՝ մերժեցին, կրկին կներկայացվի նախագիծը, և ուշ թե շուտ կնդունեն: Խոսքը դրա մասին չէ: Բանն այն է , որ անձամբ ինձ ողջ այս պատմությունը այդքան չէր հուզի, եթե չլինեին հետևյալ 2 հանգամանքները. Նախ որ ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը, թքած ունենալով հայերնի սենատի և նախագահի դիրքորոշման վրա՝ ենթարկեց թուրք էրդողանի սպառնալիքներին և շանտաժին.. ամեն ինչ հասկանալի է, առևտուր, մեծ եկամուտներ և նման բաներ: Բայց այս կյանքում երևի այլ սկզբունքեր էլ կան ՝ դեմոկրատականներից բացի, թե՞ չկան, չգիտեմ.. բայց այդ ամենը բացարձակապես մեր գործը չէ, այլ ֆրանսիայի քաղաքացիների: եվ եթե ինչ-որ բան այնպես չէ՝ ներեցեք, պարզապես մտքեր էին: Սակայն երկրորդ հանգամանքը արդեն իմ գործն է, և ես կարծում եմ նաև յուրաքանչյու սթափ մտածող հայի՝ աշխարհի որ կետում էլ նա գտնվի: Բանն այն է, որ Ֆրանսիայում հոլոքոստի մերժումն արգելող օրենք արդեն կա, և բացարձակապես անհասկանալի է, թե ինչու մեր օրինագիծը հանկարծ դարձավ հակասահմանադրական: Դրա պատասխանը տվեց ֆրանսիական մի պաշտոնյա՝ Ինչ-որ հրեա: Ասում եմ ինչ-որ, որովհետև կարծում եմ, նա արժանի չէ, որ հիշատակվի նրա անունը կամ ազգանունը: Եվ այսպես, ինչ-որ հրեա հայտարարեց, որ չի կարելի հրեաների հոլոքոստը համեմատել հայերի ցեղասպանության հետ: Համեմատել՝ նույն հարթության մեջ դնել, համադրել: Պարզվում է, ժողովրդավարական եվրոպայում կան տարբեր մակարդակի ցեղասպանություններ. կա էլիտար ցեղասպանություն, և կա սովորական, կարևոր և անկարևոր: Բայց զարմանալի է մեկ այլ բան. եթե դա լիներ ինչ-որ հրեայի անձնական կարծիքը, սարսափելի ոչինչ չէր լինի, բայց դա աշխարհի հզոր պետությւոններից մեկի պետական կարևորագույն մարմնի տեսակետն է.. Որովհետև ժողովրդավարություն է: Եվ քանի դեռ այսպիսի ժողովրդավարություն է, միջազգային հանրությունը տարբերակելու է էլիտար ցեղասպանությունը շարքայինից, ճանաչելու է Կոսովոն, և չի ընդունելու Ղարաբաղը, բնակեցնելու է Եվրոպան թուրքերով և փորձելու է գլուխ հանել նորվեգացի մոլագարի նուրբ և փխրուն հոգեկան աշխարհից..
Եվրոպացիներ և նրանց ավագ եղբայրները՝ ամերիկայի ժողովրդավարները , սովորեցնում են բոլոր ոչ ժողովրդավարական երկրներին , թե ինչպես է պետք ապրել: Իսկ մինչ այդ Իրաքը, Աֆղանստանը, Լիբիան, Եգիպտոսը և այլ երկրներ թաղվում են արյան մեջ. ահաբեկչություն, վիշտ, քաղաքացիական պատերազմ, անկայունություն: Բոլորովին չէի ուզենա, որ մի չարաբաստիկ օր, ժողովրդական ուժերը փորձեին մեզ էլ օգնել, լրջորեն.. ինչպես օգնեցին Իրաքին, Լիբիային ու Եգիպտոսին: Երկներին որոնցում նախկինում ամեն ինչ վատ էր, իսկ այժմ՝ երևի շատ լավ: Ժողովրդական երկներն արդեն Սիրիային, հաջորդը Իրանն է: Այնտեղից էլ մենք հեռու չենք.. Եվ այստեղ ես առաջին անգամ անկեղծ ուրախանում եմ, որ մենք նավթ չունենք և գազ չունենք, շրջակայքում էլ առանձնահատուկ ոչինչ չկա, այդ պատճառով էլ մեզ օգնելը բացարձակ անհրաժեշտ չէ: Իսկ ահա մեր հարևանները՝ ադրբեջանցիները, իմ կարծիքով միջազգային հանրության օգնության խիստ կարիք են զգում. չէ՞ որ այնտեղ կա ամեն ինչ՝ և նավթ, և գազ, և ժողովրդավարության ի սպառ բացակայություն: Հենց նրանց էլ թող օգնեն: Իսկ մենք պետք է զգույշ լինենք . ինքներս լուծենք մեր խնդիրները, թե չէ օրերից մի օր կարժանաանք ժօղովրդավարական ուժերի օգնությանը.. առավել ևս՝ երբ մեր երկրում արդեն կան մարդիկ, ովքեր անհամբեր սպասում են, թե երբ են իրենց օգնելու: նրանցից մեկը՝ ինչ -որ իրավաբան, վերջերս հայտարարեց, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործներին պետք է քաղբանտարկյալ համարել: Կան այնպիսիք, ովքեր պայքարում են աղանդների իրավունքների համար, իսկ ոմանք էլ փորձում են ադրբեջանական կինոյի փառատոն կազմակերպել Հայաստանում: Հետաքրքիր է որտե՞ղ են նրանք այսօր, և ունե՞ն արդյոք ցանկություն հիմա անցկացնել նման փառատոն: Այսօրվա հաղորդումը ես ուզում եմ ավարտել՝ միանալով այն պարզ և հասկանալի , բայց չգիտես ինչու ոչ բոլոր կողմերից ընկալվող մտքին, որ մեզ պետք է միավորվել: Միգուցե հայրենական փառահեղ քաղաքական գոծիչները , տարբեր տեսակի չկայացած արվեստագետները , գիտնականները և դրսից վճարվող տարբեր տեսակի շարժումներն ու խմբավորումները 2-3 շաբաթով դադարեն իրենց կարծիքով կառուցողական, իսկ իմ համոզմամբ՝ այս օրերին կործանարար գործունեությունը և չփորձեն այս դրվագից քաղել իրենց համար քաղաքական դիվիդենտներ և իբր հեղինակություն ձեռք բերեն: Այժմ այն պահն է, երբ բոլորը պետք է մտածեն ոչ թե իշխանություններին համակրելու-չհամակրելու, այլ մեր պետության շահերի մասին, և անիմաստ քննադատելու կամ փնովելու փոխարեն պետք է ճիշտ խորհուրդներ տալ և սատար կանգնել, քանի որ անհատներն այսօր իմ կարծիքով բացարձակ կարևոր չեն: մենք միջազգային հանրությանը իմ կարծիքով պետք է հանդեց գանք ընդհանուր, ամուր և համախմբված միասնական տերության տեսքով՝ Հայաստան, Արցախ և սփյուռք, ամեն մեկս իր հերթին ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը, այլ ոչ թե սեփական ամբիցիաները կամ մանր-մունր հետաքրքրությունները, և այդ դեպքում կլինի այն, ինչի մասին ասում էր Պարույր Սևակը. կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք..»

Հաղորդումն ամբողջութայմբ կարող եք դիտել այստեղ՝

Սփյուռքահայ ֆուտբոլասերները բաց նամակ են հղում Արմենիա հեռուստաընկերությանը

Ինչպես արդեն հասկացել եք բազմաթիվ անոնսներից և գովազներից՝  այսուհետ Հայաստանի Ազգային հավաքականի խաղերը ցուցադրվելու են Արմենիա հեռուստաընկերության եթերում: Եթե մեզ՝ Հայաստանում ապրող երկրպագուներիս համար ոչ մի տարբերություն չկա, թե որ ալիքով ենք դիտելու խաղը, քանզի  մեկնաբանը չի փոխվել կարծես թե, ապա այս հանգամանքը մեծ դժգոհություն է առաջացրել սփյուռքում ապրող մեր ֆուտբոլասերների շրջանում: Բանը նրանում է, որ Արմենիա թիվին խաղերը չի հեռարձակելու արբանյակային ալիքով, բնականաբար՝ սփյուռքը չի կարողանա դիտել խաղերը, եթե չունի մյուս կողմի երկրի այն ալիքը, որը նույնպես ցուցադրում է այդ խաղը… Մի շարք ֆուտբոլասերներ բաց նամակ են հղել Արմենիա հեռուստաընկերությանը՝ խաղերը իրենց համար նույնպես հասանելի դարձնելու խնդրանքով: Ստորև տեղադրում եմ նամակը, որը սփյուռքահայ երիտասարդները ուղարկում են հեռուստաընկերության էլեկտրոնային հասցեին նույնպես.

«Հարգելի Արմենիա հեռուստաընկերություն Ձեզ ենք դիմում միլիոնավոր հեռուսդատիղոների անունից, ովքեր անհանգստացած են սեպտեմբերի 7-ին և 11-ին Մալթայի և Բուլղարիայի հետ մեր ազգային ընտրանու խաղերի հեռարձակման պատճառով: Մեր բազմաթիվ զանգերին ի պատասխան՝ դուք պատասխանել եք, որ ֆուտբոլը չի հեռարձակվելու արբանյակային կապով, հեռարձակում չի լինի ինչպես նաև ձեր կայքով, և դուք անհասանելի եք բազմաթիվ հայկական բնակավայրերում: Ինչու՞ եք օրական 100 անգամ գովազդում , թե ձեզ կարող են դիտել աշխարհի ցանկացած անկյունում, եթե բազմաթիվ ձեր հայրենակիցներ աշխարհի տարբեր կետերում չեն կարող դիտել մեր ազգային հավաքականի մասնակցությամբ խաղերը: Իսկ ահա համահայկական հիմնադրամի դրամահավաքը  թե արբանյակով, թե ինտերնետով հեռարձակվում է և Հայաստանում, և որ ամենակարևորն է այս դեպքում `  նաև Սփյուռքում՝ նույնիսկ մի քանի հեռուստաալիքներով: Եթե ձեզ է պատկանում խաղերի ցուցադրման իրավունքը, ապա խնդրում ենք տվեք մեզ հնարավորություն չկտրվելու այն տոնից, որը վերջին ժամանակներս մեզ է մատուցում մեր հայկական ֆուտբոլը, հասանելի դարձրեք այն թե արբանյակով, թե որակյալ ինտերնետ ցուցադրմամբ՝ ձեր կայքի միջոցով, ինչպես նաև Արցախում եվ հայկական այլ բնակավայրերում, հակառակ դեպքում ձեր ալիքը կանվանենք ոչ թե Արմենիա ՏՎ, այլ Սերիալ ՏՎ: Հարգանքներով ` բազմաթիվ ձեր հայրենակիցներ»:

Օֆիցիալ շնորհակալություն Ֆելիքս Խաչատրյանին

Ողջույն ընթերցող: Նախքան բուն թեմային անցնելը, ուզում եմ  իմ գրառումներում վերջին անգամ նշել մի քանի փաստ.

  • ես որևէ մեկին քննադատելիս չեմ քննադատում նրա անձը
  • կասկածի տակ չեմ դնում նրա պրոֆեսիոնալիզմը, պարզապես նշում եմ այն տարրը, որը ինձ նրա աշխատանքում կամ որևէ արարքում դուր չի գալիս
  • երբեք չեմ շոշափում որևէ մեկի անձնական կյանքը
  • չեմ քննարկում նրա մարդկային հատկանիշները
  • ես պարապ չեմ, ունեմ աշխատանք, որը շատ սիրում եմ
  • ես նախանձ չեմ, մասնագիտական բնագավառս շատ հեռու է հեռուստատեսությունից, բնականաբար չեմ կարող նախանձել այս կամ այն հայտնիին նրա համար, որ ինքը «երևում» է եթերով, ես՝ ոչ
  • ինքնահաստատվելու խնդիր չունեմ. կա մարդկանց մի կատեգորիա, որը լսել է այդ բառը. «ինքնահաստատում» , և օգտագործում է այն ամեն առիթով, երբ խոսքը վերաբերվում է քննադատությանը: Էստեղ կարող է գործել «հետադարձ պատասխանի» օրենքը. նա ով ամենաշատն է խոսում ինքնահաստատումից, ամենաշատը հենց ինքը ունի դրա կարիքը
  • «ուրիշի վրա ցեխ նետելով» ռեյտինք հավաքելու կարիք չունեմ, այլապես քիմ քարդաշյան անունը ամենատարածվածը կլիներ իմ բլոգում. և ընդհանրապես, երբեք էլ ռեյտինգի չեմ ձգտել: Գրում եմ այն թեմայի մասին, որը ինձ տվյալ պահին հետաքրքրում է կամ մտահոգում՝ առանց հաշվի առնելու ռեյտինգ ունենալու է, թե ոչ)))

Հիմա անցնեմ այս գրառման բուն նպատակին, այն է՝ ասել շնորհակալություն Ֆելիքս Խաչատրյանին: Հիմա բացատրեմ թե ինչու 🙂 Սկսեմ սկզբից.

Ես ընդհանրապես համացանցում անում եմ երկու տեսակի գրառումներ՝ բլոգային, որոնք գրելուց առաջ բավականին մտածում եմ և քննարկում յուրաքանչյուր բառս, և ֆեյսբուքյան ստատուսներ՝ որոնք գլխավորապես պատմում են այդ պահի իմ տրամադրության, մտքերի մասին, և որոնք գրելիս չեմ մանրանում ամեն բառիս մեջ: Վերջիններս կարող են լինել ինչպես անձնական բնույթի, այնպես էլ՝ շոշափել հասարակական որևէ երևույթ:  երեկ էլ, երբ դիտում էի «Նոր Ալիք» մրցույթը, անընդհատ լարվում էի, որովհետև հայ մեկնաբանների անդադար երկխոսությունը չէր թողնում ոչինչ հասկանալ : Ահա այդ տրամադրությամբ՝ հենց համերգի ընթացքում, գրեցի հետևյալ ստատուսը, որը հայտնվեց Բլոգ Նյուզ կայքում և ի զարմանս ինձ՝ արժանացավ բուռն քննարկումների: Ի դեպ, գլխավորապես քննարկվում էր 2 հարց՝ Ֆելոյի անտաղանդ լինելը (որի հետ համամիտ չեմ) և իմ նախանձ ու պարապ լինելը (բռի և անտակտ մեկնաբանություններին չանդրադառնամ, չեմ զլանում կրկնել ևս մեկ անգամ. յուրաքանչյուրը մեկնաբանություն անելիս ցույց է տալիս իր կրթվածության և դաստիարակության աստիճանը): Ուզում եմ մարդիկ ճիշտ ընկալեն իմ այդ քննադատությունը, դա ուղղված էր ոչ թե Ֆելիքսի ընդհանուր գործունեությանը, այլ մասնավորապես տվյալ մրցույթում նրա մեկնաբանություններին.. բնականաբար լրիվ ավելորդ էին այդ գրառման տակ տեղ գտած անձնական և մասնագիտական վիրավորանքները՝ ուղղված Ֆելիքսին, նաև ինձ ուղարկված նամակները՝ գլխավորապես հետևյալ մեկնաբանությամբ. «ապրես, էդ Ֆելոյին տեղը դրեցիր»: Նախ ուզում եմ ասել, ես չեմ կարող Ֆելոյին տեղը դնել, ավելին՝ չեմ էլ ուզում, նպատակս ամենևին էլ դա չի եղել, նպատակս չի եղել նաև քննարկման դնել Ֆելիքսի պրոֆեսիոնալիզմը կամ հումորի աստիճանը:

Ինչպես հասկացա, ամենահանդուրժողը հենց Ֆելիքսն էր իրեն ուղղված քննադատության նկատմամբ, քանի որ այսօր   հաշվի էր առել այն (համենայն դեպս  չէր խանգարում):  Դրա համար.

Ուզում եմ օֆիցիալ շնորհակալություն հայտնել Ֆելիքսին՝ քննադատությունները (իմ դեպքում՝ խնդրանքը) հաշվի առնելու համար: Այն, որ դու հաշվի ես առնում  քննադատությունը (իմ դեպքում այն, որ քո մեկնաբանությունները խանգարում են լսել համերգի հաղորդավարներին), կարող է խոսել միայն քո հաղորդավարական պրոֆեսիոնալիզմի, այն է՝ մշտապես կատարելագործման ձգտելու մասին: Հուսով եմ չես կարծում, թե այդ քննադատությունով փորձ է արվել թերագնահատել քեզ, կամ՝ ռուս հաղորդավարներին գերադասել քեզանից: Ոչ: Ավելին՝ կցանկանայի, որ Սերդուչկայի կամ Պիրաժկովի փոխարեն հենց դու մի  օր վարեիր  այդպիսի միջազգային և հայտնի մրցույթ: Պարզապես խառնիճաղանճ մի բան է ստացվում , երբ ստիպված ենք լինում զուգահեռ լսել ռուս հաղորդավարներին և ձեր երկխոսությունը:

Հ.գ. շեղվելով թեմայից (օգտվելով առիթից)՝  ևս մեկ անգամ հիշեցնեմ.  չմոռանանք քվեարկել Սուրենի օգտին, նա դժվար թե մրցանակային տեղ զբաղեցնի (չնայած որ հիանալի հանդես եկավ), գոնե հանդիսատեսի համակրանքը շահի:

Դրականի մի քանի կաթիլ եմ գտել «Գեներալի աղջիկը» սերիալում

Հա-հա, ճիշտ կարդացիք վերնագիրը: կա մի սերիալ, որը երբեմն-երբեմն դիտում եմ ( դե կրկնությունները էնքան շատ են, ուզած-չուզած հետևում ենք սերիալներին): Խոսքը վերաբերվում է «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալին :ճճ գիտեմ, հիմա ապխտած դեմքով ասացիք «դե լա՜վ էլի» ))) ես էլ ասեցի :ճ բայց եկեք մի քիչ վերլուծենք: Այս սերիալը մինչ օրս դիտած սերիալներից միակն է, որը քարոզում է հայրենասիրություն: Հիշում եմ, սերիալը սկսվեց արցախյան հերոսամարտի դրվագներով, ես էլ ձեզ պես մտածեցի. «դե էդպես էլ պիտի լինի, սկզբում ռեյտինգ կոչվածը կհավաքեն, հետո կսկսվի դեբիլիզմը»: Դե ես չէի սխալվել, որովհետև դեբիլիզմի կաթիլներն իրոք շատ են քննարկվող սերիալում: ԲԱՅՑ, գոնե այդ դրվագների կողքին (որոնցում մեկը զզվելի շնչառությամբ ասում է կատվիկս, վագռիկս, էլ չգիտեմ ինչիկս) կան նաև որոշակի դրական քարոզ տանող դրվագներ. մասնավորապես՝ հայրենիքի պաշտանությունը վեր դասել սեփական կյանքից, հանուն մարտական ընկերոջ չվախենալ նույնիսկ թշմանու գնդակից, չտրտնջալ զինվորական ծառայությունից, ավելին՝ ինքնակամ մեկնել առաջին գիծ: Ի տարբերություն շատ սերիալների և «ֆիլմերի», որտեղ պարտադիր պետք է պաշտոնյա մարդը ցոփ ու շվայտ կյանքով ապրի, իսկ «պապայի բալա»-ն պիտի ուտի-խմի քեֆ անի, այս սերիալում կա գեներալի կերպար, որը կարող է օրիանկ ծառայլ շատ ու շատ պաշտոնյաների, այդ թվում և գեներալների համար: Ցուցադրվում է, թե ինչպես կարող է գեներալը բանակում տարբերություն չդնել իր շատ մոտ ազգականի և շարքային զինվորների միջև, ինչպես կարող է նրա ազգականը ծառայել անմիջապես առաջին գծում: Հա, գիտեմ, հիմա կասեք հեքիաթ է , չկա նման բան: Կա , հավատացեք, կա:  Միգուցե քիչ են, բայց կան նման գեներալներ, զինվորականներ, պաշտոնյաներ, որոնք իրոք իրենց պաշտոնը կրում են արժանապատվորեն: Եթե նույնիսկ չկան (սկեպտիկ լինենք) , ապա չարժե՞ գոնե ստեղծել նման կերպար՝ որպես նախատիպ, որպես իդեալ մեր  ապագա գեներալների համար, ցույց տալ, որ պաշտոնյան կարող է վատը լինելուց զատ՝  նաև մարդկային, պարզ ու հասարակ լինել:

Ֆիլմը սկսվում է «նվիրվում է Հայոց բանակի 20 ամյակին» տողերով.. բայց, միգուցե սկսենք ավել լու՞րջ մոտենալ  բանակի մասին պատմող սերիալներին: Առաջին քայլը համարենք արված, չնայած կան բազ-մա-թիվ թերութուններ, նշեմ մի քանիսը.

  • բանակն այս սերիալում ավելի քիչ է, քան դեբիլիզմը
  • պետք չէր այդքան երկարացնել նման թեմատիկայով սերիալը, բավական էր մի 20 սերիա՝ խտացված տարբերակով. ավտոմատ կերպով այս 20 մասից դուրս կմղվեին դեբիլիզմին ուղղված մասերը, կմնար միայն իմաստ արտահայտող կորիզը
  • էլի ինքնասպանություն.. կլինի՞ մի սերիալ, որում ինքնասպանություն չլինի
  • հղիություն՝ մինչ ամուսնությունը
  • և այլն, և այլն

Գիտեմ, որ դուք կարող եք իմ նշած «և այլն»-ի տակ բազմաթիվ կետեր ավելացնել, բայց, ինչպես վերնագիրս է հուշում, այս գրառումով քննարկվող սերիալից փորձել եմ քամել մի քանի կաթիլ դրական, երևի հաջողվեց հա՞ 🙂 Հուսով եմ:

Հ.Գ. գրում էի և մտածում. միայն թե ինքս չփոշմանեմ գրածիս համար, սցենարիստները սա էլ չդարձնեն բացարձակ դեբիլիզմ, և իհարկե, այս սերիալն էլ հերթական «Աննա» ու «Որբերը» չդառնա գլխներիս, որքան հնարավոր է կարճ և իմաստալից լինի)))