Архив рубрики: անտիքաղաքական

բոլորն էլ ստում են :)

Ողջույն նախընտրական եռուզեռով կամա-ակամա ապրող, ընտրակաշառքներից, ընտրությունների ծախված լինելուց հավերժ դժգոհ, բայց միևնույն ժամանակ 10000-ից չհրաժարվող հայ ժողովուրդ 🙂 Գիտեմ, որ ամեն պահ քեզ են հրամցնում այս կամ այն կուսակցությունների, քաղաքական գործիչների փնովող ու նրանց խոսքերը կեղծ համարող տարբեր «փաստաթղթեր» և ապացույցներ: Եկեք խելացի գտնվենք և ընդանրացնենք բոլորի տրամադրած տեղեկությունները: Եվ այսպես, ցանկացած կուսակցություն իր պարտքն է համարում կեղծ համարելու մնացած բոլոր կուսակցությունների նախընտրական խոստումները: Ուստի հավատալով բոլորին անխտիր, կարող ենք գալ մի ճշմարտության, այն է՝ ԲՈԼՈՐՆ ԷԼ ՍՏՈՒՄ ԵՆ: Բայց ես այսօր քեզ հետ չեմ վարվելու, ինչպես մի լրագրող և քեզ չեմ ձանձրացնելու մի կուսակցութանը սրբացնող ու մյուսների վրա աղբ նետող երկար-բարակ հոդվածով: Ոչ:) Ես այսօր փորձելու եմ օգնել քեզ հասկանալ, թե ո՞ր քաղաքական գործիչն է ավելի քիչ ստում, քան՝ մյուսները: 20-րդ դարի 60-ական թվականներին Ալբերտ Մեհրաբյանը հաստատեց, որ ինֆորմացիայի փոխանցումը իրականացվում է վերբալ միջոցներով. միայն բառերով՝ 7%, ձայնային միջոցներով՝ 38%, ոչ վերբալ միջոցներով՝ 55%: Ինչպես տեսնում ես, մարդն իր խոսքի միայն մի մասն է արտահայտում բառերով, ինչը վերահսկել կարող է, ուստի ստելու հավանականությունը մեծ է: Իսկ իր ասելիքի 55%-ը արտահայտում է ոչ վերբալ միջոցներով (ժեստիկուլացիա, միմիկա և տարածության մեջ մարնի դիրքի ընտրություն), որն ահա կատարում է հիմնականում ենթագիտակցաբար: Քեզ եմ ներկայացնում կինետիկ (ոչ վերբալ) լեզուն հասկանալու մի քանի օգտակար խորհուրդներ: Հուսով եմ նրանք քեզ կօգնեն ճիշտ ընտրություն կատարելու հարցում.
ԱԳՐԵՍՈՐԻ ԳԼԽԻ ԴԻՐՔ-ագրեսիվ մարդու տպավորություն են թողնում այն ժամանակ, երբ կզակը մի քիչ մոտ է կրծքին, իսկ հայացքը՝ կարծես թե ունքի տակից է: Գոյություն ունեն մարդկանց մի որոշակի խումբ, որոնք առանց ագրեսիայի չեն կարող պարզապես ապրել: Եթե նրանց շրջապատում չկա ագրեսիայի աղբյուր, ապա նրանք այն ստեղծում են ստիպողաբար: Դա կարող է լինել նրանց կամքից անկախ:
ՈւՆԿՆԴՐԻ ԳԼՈՒԽ- այսպիսի կեցվածք են ընդունում այն մարդիկ, որոնց գլուխը մի փոքր կողք է, մի փոքր առաջ և մի փոքր էլ ներքև թեքված: Այսպիսի կեցվածքը խորհրդանշում է հարգանք. «ես ձեզ ուշադիր լսում եմ, ես հարգանքով եմ վերաբերվում ձեզ»:
ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼՈՒԽ- այս դեպքում գլուխը մի փոքր կողք է թեքված լինում, ինչպես «ունկնդրի գլուխը», բայց և հպարտորեն ետ է գցված, ճիշտ ինչպես «տիրակալինը»: Հետ թեքված գլուխը մյուսների նկատմամբ առավելություն ունենալու նշան է, ինքնավստահության վկայություն: Այս գլուխն ավելի շատ ասում է. «ես համակ ուշադրությամբ ձեզ եմ լսում», սակայն մյուս կողմից էլ ավելացնում է. «բայց մի մոռացեք, թե ես ով եմ»:
ՏԻՐԱԿԱԼԻ ԳԼԽԻ ԴԻՐՔ- Այսպիսի կեցվածք ընդունող մարդը գլուխը միշտ հետ է պահում: ի ցուց դնելով շնչափողը. դա նշանակուշ է, որ նա չի վախենում: Այսպիսի կեցվածք ունեցող մարդուն անվանում են՝ «ինքնահավան տեսքով», «իր մասին մեծ կարծիք ունի», այսինքն՝ շատ վստահ է ինքն իր վրա. արտահայտում է ուրիշների նկատմամբ արհամարանք, իրեն զգում է տեր, տիրակալ:

Հուսով եմ, այս փոքրիկ նրբությունները քեզ կօգնեն ճիշտ ընտրություն կատարել: Հիշիր, որ ցանկացած ժողովուրդ ունի այն ղեկավարը, որին արժանի է 🙂

Նրանք, ովքեր երեկվա ընտրություններից հետո հուսահատական ճիչեր են արձակում, որ գնում են Հայաստանից, նման են խորտակվող նավը լքող առնետների..

Նրանք, ովքեր երեկվա ընտրություններից հետո հուսահատական ճիչեր են արձակում, որ գնում են Հայաստանից, նման են խորտակվող նավը լքող առնետների.. Որքան էլ միմոսություն անեն քաղաքական գործիչները, որքան էլ աղբահոտ փչի քաղաքականությունից, որքան էլ ծիծաղելի լինեն երեկվա «ընտրությունների» արդյունքները (չակերտներում, որովհետև երեկ ընտրություններ չէին, աճուրդի նման մի բան էր. ով շատ տվեց, նրան էլ ընտրեցիք), այնուամենայնիվ, կարծում եմ սեփական հայրենիքը պիտի ավելի սիրել, քան՝ նողկալ սեփական պետության քաղաքականությունից.. փախչելը հարցի լուծում չէ, որովհետև նրանց ուզածը հենց դա է. դատարկել Հայաստանը մտավորականությունից և խելացի խավից ու սկսել հանգիստ իշխել մնացյալ ստրկամիտների վրա:Ես նրանց այդ բերկրանքը չեմ պատճառի, չեմ պատրաստվում լքել հայրենիքս ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ: