Архив рубрики: անկապ մտքեր :ճ

Ամանորի իմ գաղտնիքը (շարադրություն)

Ձյունը երկար սպասեց գիշերվա խորհրդին,
Մինչև լույսերը հանգան , և ձայները լռեցին,
Ու հանկարծ գիշերվա մեջ ինչ-որ բան զրնգաց,
Խենթի պես պարելով փաթիլներն իջան ցած…
1086

Այն հեքիաթային պահին, երբ երկինքը դարձավ մանուշակագույն, ու սկսվեցին թափվել փոքրիկ ադամանդիկներ՝ ես պատուհանի առաջ կանգնած հիանում էի սառցե բյուրեղիկների գեղեցիկ նախշերով: Բայց ինչպե՞ս կարող է իմ տարիքի արկածախնդիր տղան բավարարվել հրաշքը միայն դիտելով, անհրաժեշտ էր մասնակից դառնալ այդ ամենին: Եվ ես գործի անցա. թաքուն հագա իմ տաք վերարկուն , վերցրեցի ձեռնոցներս և աննկատ դուրս եկա տնից այն պահին, երբ մայրիկս զբաղված էր տոնական սեղանի վրա խորտիկներ դասավորելով, իսկ քույրերս՝ տոնածառով հիանալով: ես արդեն հրաշքի մի մասնիկն եմ: Աննկարագրելի հաճույք է քայլել սավանի պես սպիտակ ձյան այն հատվածներով, որոնցով դեռ ոչ ոք չի քայլել. Խըռթ, խըռթ, խըռթ… լսում եմ սեփական ոտնաձայներս: Շուրջբոլորս սպիտակափայլ գիշեր է, ոչ մի շշուկ: Ձյան վրա նկատում եմ ոտնահետքեր, որոնք իմը չեն. ՞՞Հմ.. Երևում է ինչ-որ մեկը նույնպես ինձ նման սիրում է քայլել այն հատվածներով, որտեղով դեռ ոչ ոք չի քայլել՞՞, մտքերով ընկած քայլում եմ ես և հանկարծ ինձանից մի քանի քայլ հեռու նկատում մի ծերուկի.
-ծերու՜կ., -ձայն եմ տալիս ոգևորված,
-մի՞թե դու էլ մոլորվել ես, փոքրիկ., — ինձ տեսնելուց ուրախացած ետ է շրջվում ծերուկը
-ոչ, չեմ մոլորվել.. ես.. ես պարզապես սիրում եմ ձյունը: Կգա՞ս ձնագնդի խաղանք,
-կներես տղա, ես ժամանակ չունեմ, կորցրել եմ իմ պարկը և տոնական հագուստները, — հուսահատված պատասխանում է ծերուկը,- պետք է անպայման գտնել դրանք:
Եվ քայլում ենք ես ու ծերուկը՝ տեղ-տեղ խախտելով ձյան համընդհանուր սպիտակությունը: Փողոցային լապտերներից լուսավորված ձյունը էլ ավելի հրաշափայլ է փռվում մեր ճանապարհին: ձյան խոշոր փաթիլները դիպչում են այտերիս և հալչում անմիջապես; Հանկարծ մաքրամաքուր սպիտակի մեջ նկատում եմ կարմիր գույն: Մոտենում եմ և վեր բարձրացնում ձյան նոր շերտի տակ թաքնված մի պարկ: Ծերուկը աներևակայելի ուրախացած արագ հագնում է իր հանդերձանքը և ուսին է գցում պարկը: Իսկ ես երջանիկ եմ ; Չէ՞ որ իմ առաջ կանգնած է հենց ինքը՝ Ձմեռ պապը: Նա շնորհակալություն է հայտնում ինձ օգնության համար , իսկ հետո շտապում է երեխաներին հասցնելու իրենց նվերները, չէ՞ որ շուտով Նոր տարի է: Ես հեքիաթից դեռ չարթնացած տուն եմ վազում : Բայց քույրերիս չեմ պատմի այն ամենի մասին, ինչ տեսա: Նրանք ինձ չեն հավատա: Նրան արդեն մեծ են, նրանք չեն հավատում Ձմեռ պապիկին: Իսկ ես նրան տեսա 

Լռությունից հետո.. (վերնագիրը նյութի հետ համարյա կապ չունի)

Մի ժամ ման եկա, ոնց պիտի new post գրեմ, հետո էլ մի կես ժամ մտածում էի ոնց սկսեմ… մոռացել եմ ոնց էին բլոգգեր լինում ))) Հմ, երևի սկսեցինք հա? Հիշում եմ, ընդամենը մի 2 տարի առաջ բլոգգեր լինելը ահագին <հարգի> բան էր, նույնսիկ փողոցում քայլում էիր` ժպտում էին.. դու էլ էիր քեզ լավ զգում: հետո, ինչպես մեր երկրում  ամեն լավ բան , այնպես էլ բլոգոլորտը, Բլոգգեր հասկացությունը սկսեց արժեզրկվել: Յուրօրինակ ազգ ենք. բոլորս ուզում ենք առաջնորդել, բոլորս թելադրում ենք  (լավ ա, թե վատ?), մի տեղ աչքի ընկնենք. ինչ կուզես անենք. կուզես <բլոգգեր>  դառնանաք, կուզես` <ակծիվիստ>* :  է բայց չենք հասկանում, որ ամեն ստատուս գրող բլոգգեր չի**, ամեն ճվճվացող  ակտիվիստ չի: Ուղղակի հիմա էս երկուսով ամենահեշտն ա ճանաչվելը, մարդիկ կպել են սրանից; Տես, գնացիր , մի քիչ ճվացիր (կարևոր չի ինչ) , մի 2 հատ էլ ձեռքի հետ հայհոյանք, քաշել-մաշել, ու դու արդեն ոստիկանությունում ես : Ջաաան արքայություն! Հիմա ամբողջ ֆեյսբուքը քո մասին ստատուսներ ա գրելու, դու հերոս ես *** :  Մի խոսքով… սրա մասին չի, որ ուզում եմ խոսել` էսքան լռությունից հետո:

Հիմա էնպես ա ստացվում, որ դու վախենալով ես ստատուս գրում…. համ գրում, համ մտածում ես. <էս էլ չտանեն>: Բայց դե ոնց կարող են չտանել… լայքս լինի, իրանց ինչ, թե դու ստատուսը բաց ես տեղադրել, թե միայն ընկերներիդ համար; Չեն էլ հարցնում:  Առավել շնորհքովները տանելուց հետո գոնե կգրեն <շնորհակալությու>, մնացածի մոտ էդ էլ չկաաա: Մնում ա ասենք շնորհակալ ենք, որ ասում եք շնորհակալություն:

Ախր էսպիսին չէր է  կայքերի որակը: Ասում էինք հեռուստացույցից փախնենք, մտնենք կայքեր կարգին ինֆորմացիա ստանանք: Հիմա երկրորդը առաջինին գերազանցեց աղտոտվածության աստիճանով. օրինակ հեռուստացույցով չես լսի.   < Մարդկանց վիրավորելու 30 ոչ սովորական միջոց>, չես կարդա.  <Հերթական ֆոտոսեսիան. «Ռուսական աղջիկները անարգում են պատմական հուշարձանները» շարքից (Photo)>****, երևի հեռուստատեսության աշխատակիցները սրանցից մի քիչ ավելի խելացի կգտնվեն, չեն  ասի . <Ինչպե՞ս պարզել, որ աղջիկը կույս չէ>;  Հայ աղջիկը, նույնսիկ եթե նրա անունը վիկա է, չի կարող ցնցել, առավել ևս` ՊԱՅԹԵՑՆԵԼ  հեռուստատեսությունը: Սրանք մենակ կարում են զիբիլ կայքեր պայթեցնել, որովհետև դրանք առանց էդ էլ ՊԱՅԹԱԾ ԵՆ !

Բա մեկնաբանիչներըըըը, օօօօօօ, սա առանձին թեմա է ! էստեղ ամուր նյարդեր ու հումորի շատ մեծ զգացողություն ա պետք` չխելագարվելու համար: Դու ընդամենը ասել ես, որ զզվում ես ռաբիզից, ու իրանք կհարձակվեեեեն քո վրա: Մեկը կասի. yerevi dzer harsaniqnerin u cnundnerin Chaykovsku gracneric meki tak eq parum, amota amot, petq chi qnnadatel mi mardu, ov milionavor lsaran uni,****: Էն մեկը, ով ավելի կատաղած ա, կասի, < ov a es hodvac grox@? axjik jan inch es qez dzev tvel? voncor du amboxj or@ Daskaevski u Ayvazovski es lsum>:  Ու ոչ մեկին չի հետաքրքրում, որ դու դա գրել ես բացառապես քո ընկերների համար, միաժամանակ կարծիքդ չես պարտադրել իրեենց; Պարզապես  մի քանի խմբագիր որոշել են տարածել դա…..

վերջերս խոսում եմ ամենաընթերցված կայքերից մեկի գլխավոր խմբագրի հետ, ասում եմ X ջան,(սկզբում վատ կայք չէր է, կարելի էր լավ նյութեր գտնել:կարող ա հիմա էլ կան, ուղղակի թաղվում են աղբի մեջ, չեն երևում: Ես էլ աղբ քջջելու սովորություն չունեմ), հիմա ինչի եեսենց բաներ անում?) այ սա` <Մի՞թե աղջկա հետ մեկ անգամ քնելով լեսբուհի եմ դարձել (21+)> ձեր կայքը սարքում ա զիբիլ: Դուք նույնիսկ Սլաքին եք անցնում, հասկանում եք?  Ասում ա լավ բան գրեք, դա տանենք, սպանել եք բլոգոլորտը (երևի բլոգգերներին ի նկատի ունի, ինչի էր ինձ ասում ` չգիտեմ: Ես բլոգգեր չեմ); Ասում եմ էս կարգի <հոդվածներն> են սպանում բլոգոլորտը, ոչ մենք: ճիշտ եմ ասել???

Մի տեսակ պաշտպանված չենք մենք: Խոսքի ազատությունդ չես զգում, որովհետև ինչպես նշեցի` գրելուց արդեն վախենում ես. հանկարծ չտանեն?  Չես հասկանում, դու կարող ես պայքարել, որ չտանեն? կամ ընդհանրապես, իրավունք ունես պահանջելու, թե ոչ? ընդհանրապես, չի կարելի օրը 10 հոդված տեղադրել, բայց որակով, գրագետ, ոչ թե վիրավորելու ձևեր սովորեցնող, այլ ավելի բարձր արժեքների մարդկանց ուղղորդող…. քանակի վրա եք աշխատում, որակ չկա:

գրեցի-գրեցի, չգիտեմ էլ ինչը ասեցի, ինչ` մոռացա: Վերնագիր չունեմ, վերնագիր գրելն էլ եմ մոռացել…. հնարավոր է   էլի երկար լռեմ, դեռ չգիտեմ: Ինձ մի տեսակ Մհերի պես եմ զգում. դուռը փակել, դուրս չեմ գալիս…..

*ակծիվիստ- սա անշահախնդիր ՀՀ ակտիվ քաղաքացին չի; ուրիշ բան ա

** չասեք բա դու ինչ ես քեզ մեջ գցել?. ես էլ բլոգգեր չեմ

*** չմեկնաբանեք սա…. հաստատ գիտեմ, կան տենցները

**** ռուսական աղջիկս որն ա? էն որ օղուց հետո ա?

Հ.գ. գրածս հավես չկա կարդալուց, միանգամից տեղադրում եմ.. սխալ-մխալ բռնեք` ասեք ))))

Ինտերնետն Աստծո պարգև է և սատանայի հաց

Ողջույն ) Եթե չլիներ Բլոգնյուզի առաջարկած մրցույթը, չեմ կարծում , թե քեզ կհիշեի մոտակա շաբաթների ընթացքում սիրելի բլոգ (կներես անկեղծության համար): Հիմա ես առաջին անգամ քեզ հետ պիտի խոսեմ պարտադրված թեմայի շուրջ, այն է՝ ինտերնետ 🙂 Դե հա, ինտերնետը իմ և քո միջև կապի միակ աղբյուրն է: Բայց արի ավելի գլոբալ մոտենանք առաջարկվող թեմային: Եվ այսպես, սկսենք նրանից, թե ինչ ասել է ինտերնետ.

Ինտերնետը TCP/IP արձանագրություններով իրար հետ կապված գլոբալ համակարգչային ցանցերի միավորում է:

Ձեզանից շատերը երևի առաջին անգամ են լսում նմանատիպ սահմանում ) Այո, ինտերնետը դա մարդկության պատմության մեծագույն հայտնագործույթուններից մեկն է: Ի սկզբանե ստեղծված լինելով ինֆորմացիան մի համակարգչից մյուսը փոխանցելու համար՝  այն այսօր կատարում է ավելի լայն ֆունկցիաներ: Հանդիսանում է ինչպես համակարգչում ինֆորմացիայի փոխանցման, այնպես էլ պահպանման ու կուտակման համար միակ ու եզակի միջոց:

Հմ ) պաշտոնական է ստացվում չէ՞: Հանում ենք փողկապները :  Համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրի համար այսօր ինտերնետը առաջին հերթին սոցցանցերում դատարկախոսելու միջոց է 🙂 Մինչդեռ վիրտուալ դատարկախոսությունը մենք կարող էինք փոխարինել ավելի օգտակար գործով. օրինակ՝ իրական կյանքում դատարկախոսելով ))) Սահմանում.

Ինտերնետը Աստծո պարգև է և սատանայի հաց !!!!!

Եթե լինենք մաքսիմալ անկեղծ, ապա պիտի խոստովանենք, որ հայ հասարակության մեջ ինտերնետի տարածման ամենամեծ  խթանը «օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցն էր (ցավոք սրտի): Մարդիկ գնում էին համակարգիչ՝ օդնոկլասսնիկիի համար, վճարում էին ինտերնետ ծառայության համար՝ զուտ այս կայքում դատարկաբանելու մտադրությամբ:  Իհարկե, տարիների ընթացքում մեզ մոտ դաստիարակվեց ինտերնետը ավելի գրագետ օգտագործելու կուլտուրա: Հետզհետե սկսեց գործածությունից դուրս մղվել «դու ինտերնետում կա՞ս» հարցը, որը փոխարինվեց «դու օդնոկլասսնիկի կայքում գրանցվա՞ծ ես» հարցով: Սկսեցին զարգանալ ինտերնետային լրատվական կայքերը, որոնք հաղորդում էին բազմապիսի ինֆորմացիա՝ սկսած օգտակարից ու կարևորից, վերջացրած անօգտակարով և ոչ կարևորով:

Սկզբնական շրջանում սոցցանցերում քննարկվում էր այն, ինչ կատարվում է իրական կյանքում, ինչ ցուցադրվում է հեռուստատեսությամբ: Այսինքն՝ ինտերնետը հենվում էր հեռուստատեսության վրա: Հիմա պատկերն ամբողջությամբ փոխվել է.. Մարդիկ միմյանց հետ հանդիպում և քննարկում են, թե ինչ է կատարվում ֆեյսբուքում, իսկ հեռուստատեսութամբ հաղորդվում է այն, ինչն արդեն քննարկվել է ֆեյսբուքում: այժմ հեռուստատեսությունն է հենվում ֆեյսբուքի վրա, այն աստիճան, որ երկրի առաջատար լրատվական թողարկումներում պարզապես ընթերցվում է, թե ինչ էր գրել իր ֆեյսբուքյան էջում այս կամ այն քաղաքական գործիչը: Չափազանց վտանգավոր երևույթ: Կտրվում ենք իրական աշխարհից (պառավական :ճ):

Մի անգամ արդեն անդրադարձել եմ նրան, թե ինչ բացասական ազդեցություն ունի ինտերնետը մշասնավորապես ինձ համար: Չկրկնվելու համար նորից տեղադրում եմ հին գրառումս.

Թե Ինչ տվեց ինձ ինտերնետի բացակայությունը.


1. ևս մեկ անգամ վերընթերցեցի Պաչյանի «Ծիտը»
2. Մի 150 էջ առաշ տարա Բալզակի «Հովտաշուշանը»
3. Համարյա ավարտեցի «Խորտակված պատրանքները»
Հետևություն` ինտերնետն ազդում է իմ և ձեր ընթերցանությամբ զբաղվելու հաճախականության վրա ;ճճճ

Չնայած այս ամենին՝ ինտերնետը ունի նաև բազմաթիվ դրական կողմեր.

1. Ինֆորմացիայ ստացման ամենահարմար աղբյուրն է

2. Ինքնարտահայտման համար ամենահարմար հարթակներից մեկը

3. նոր ու հետաքրքոր ծանոթությունների հարմար միջոց

4. ընկերների մասին նորությունները մաքսիմալ արագ իմանալու միջոց

Զարմանալի է, բայց շատ հաճախ մարդիկ վիրտուալ տիրույթում ավելի անկեղծ են, ավելի անկաշկանդ, ուստի նրանց մասին պատկերացում կազմելու համար բավական է նայել նրանց ֆեյսբուքյան պատին 🙂

Հ.գ. ահա, թե ինչ է լինում, երբ սկսում ես գրել պարտադրված թեմայի շուրջ (ոնց -որ պատվերով գործ անես ) :դ չնայած Բալզակն էլ էր պատվերով գրում, «Հովտաշուշանն» էլ մի պատվեր էր ))) Տեսնենք-տեսնենք :դդդդդ

Հ.Հ.գ մեկ ա հաղթողին որոշելու ՝ Բլոգնյուզի առաջարկած տարբերակի հետ համաիտ չեմ :դդդդ

3 Հ.գ. լայք էլ չեմ խնդրելու ոչ մեկից )))

«քյարթու» բառի էվոլուցիան

)))))) մինչև հիմա վանեցի տատիկները քյարթ ասելով հին են հասկանում: Վերջերս ազգագրական պարերի համերգի էինք գնացել, հետ գալու ճանապարհին մի վանեցի կին անընդհատ հիացական տոնով ասում էր. «վա՜յ, ինչ քյարթ էին էդ պարողները, ի՜նչ քյարթ»: Բոլորս ապշած նայում էինք էս կնոջը, թե էդ տղերքի մեջ ի՞նչ քյարթ բան է գտել: էնքան ասեց, վերջը չդիմացա, ասում եմ բայց ախր էդ տղերքը քյարթ չէին, ազգային ոգին շողում էր իրենց մեջ ))) Խեղճ կինը զարմացած նայում է ինձ, ասում է հա Լիլիթ ջան, բա էդ եմ ասում էլի, քյարթ էին…
Տատս, ով նույնպես Վանից գաղթած էր, նույնպես քյարթ ասելով հին էր հասկանում, ու ոչ միայն մթերքներին էր քյարթ ասում (օրինակ քյարթ հաց) , այլ նաև ավանդապաշտ մարդկանց : Հիմա քյարթ բառի իմաստը փոխվել է: Հիմա քյարթ են անվանում տեսահոլովակում նկարագրվող մարդու տեսակին:)

Ինչու՞ երիտասարդությունը գիրք չի կարդում. բոլոր ժամանակների ավագ և կրտսեր սերունդների մշտնջենական հակամարտությունը

Սիրում եմ գրքի հոտը.. Սկսում եմ կարդալ, երբ կարոտում եմ :)Երբ կարոտում եմ, գրադարան եմ գնում ))) Երբ գրադարանում եմ, ինձ մոտ տարօրինակ մի ցանկություն է առաջանում. ցանկանում եմ միանգամից կարդալ գրադարակների բոլոր-բոլոր գրքերը, համտեսել ամեն մի էջը, ծանոթանալ աշխարհի բոլոր ծայրերում կերտված հերոսների հետ, նկարել նրանց երևակայությանս մեջ: Դուք էլ ե՞ք կարդալիս դառնում ռեժիսոր ու սկսում նկարահանել այն ֆիլմը, որը տեսնում եք տվյալ գրքում ))))) Նկատե՞լ եք, միշտ այնպես է պատահում, որ մենք չենք հավանում ուրիշ մի ռեժիսորի նկարահանած ֆիլմը՝ նույն գրքի մոտիվներով: Եվ ամեն անգամ ֆիլմը դիտելուց հետո փնթփնթում ենք. «հմ, իմ նկարահանածը ավելի հաջող կստացվեր».. «նա հերոսներին ճիշտ չի ընտրել».. «միթե՞ կարելի էր Մերթոյի դերում այս դերասանուհուն ընտրել, ախր Մերթոյը շատ գեղեցիկ էր»: Բանը նրանում է, որ մեզանից յուրաքանչյուրը տարբեր կերպ է ընկալում գրվածը, տարբեր դեմքեր է նկարում հերոսների համար, տարբեր մարմին է հագցնում նրանց :
Իսկ նկատե՞լ եք, գրքերը բոլոր պատճառներն ունեն խանդելու մեզ՝ համակարգչի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար :ճ նկատե՞լ եք, որ հիշում ենք նրանց միայն այն դեպքում, երբ չունենք էլեկտրականություն, կամ ինտերնետ կապը կրկին անգամ հրաժարվում է ծառայել մեզ:
Գրքերը մեզ համար նաև յուրահատուկ ժամանակացույց են ծառայում.երբ ասում ենք Անդերսեն, Թումանյան, Շառլ Պեռո, Ղ. Աղայան՝ հիշում ենք մեր մանկության ամենավաղ հասկաը, երբ հեքիաթները մեզ համար իրականություն էին և ուղեկցում էին մեզ ամենուր.. Երբ ասում ենք Ս. Զորյան, Ժյուլ Վեռն, Վ. Անանյան՝ հիշում ենք մեր վաղ պատանեկության հասակը, երբ մենք ամենուր արկածներ էինք փնտրում, հետո սկսեցինք հետաքրքրվել պատմավեպերով՝ Ռաֆֆի, Դեմիրճյան .. իսկ հետո արդեն անցանք հաստափոր վեպերին՝ Տոլստոյ, Բալզակ, Դոստոևսկի, Վ. Սարոյան.. Իսկ Սևակն ու Չարենցը ուղեկեցին մեզ ամենուր  Սա մենք էինք, մեր մանկությունը, պատանությունն ու երիտասարդությունը: Սա մեր սերունդն էր.. Իսկ հիմա.. Հիմա մի փոքր այլ է. Երեխաների մեծամասնությունը չեն հիշելու ոչ Պեռոյին, ոչ Րաֆֆիին և ոչ էլ Դաստոևսկուն: Նրանք հիշելու են համակարգիչը, համակարգչային խաղերն ու հեռուստատեսությամբ ցուցադրվող մեկը մեկից անիմաստ ու «հումորային» հաղորդումները: Ահա, տեսեք, սկսվեց ավագ և կրտսեր սերունդների մշտնջենական հակամարտությունը, որը ունի հարատև շարունակական բնույթ: Շատ ենք դժգոհում, բողոքում, որ երիտասարդությունը գիրք չի կարդում, ճիշտ եք, անհամեմատ ավելի քիչ են կարդում: Բայց փորձե՞լ եք այս ամենին մի փոքր էլ նայել «նրանց շահերի» տեսանկյունից: Իսկ հարցրե՞լ եք ինքներդ ձեզ, թե 21-րդ դարի ո՞ր հեղինակի հետ պիտի ծանոթանա երեխան, ով կապրի 22-րդ դարում: Գիտե՞ք ինչ է «Գրողների միությունը», ծանո՞թ եք այս կառույցի գործունեությանը: Արդյոք ձեզ հարց տվե՞լ եք, թե ինչպես է, որ մեր ժամանակակից, քիչ թե շատ ճանաչված և ընթերցվող գրողները այդ միության անդամ չեն, ինչու՞: Ինչու՞ է, որ մեր գրադարաններում ամենաթարմ գրքերը վերագրվում են 80-ականների վերջերին: Իսկ ի՞նչ գործառույթներ է իրականացնում «Գրողների միությոնը», որքանո՞վ է նպաստում գիրք-ընթերցող կապի հաստատմանը, ովքե՞ր են այդ միության անդամները.. Արդյո՞ք ճանաչում ենք նրանց: Ոչ:
Վերջերս երիտասարդները ի հակադրություն շատ են շահարկում, թե ճիշտ է , գրադարաններ չեն հաճախում, բայց կարդում են օնլայն տարբերակով: Չեմ հավատում )) Չեմ կարող հավատալ, սիրելի երիտասարդներ, որ հնարավոր է 4-5 հատորանոց հաստափոր վեպ կարդալ համակարգչի օգնությամբ: Կարելի է կարդալ հոդվածներ, վերլուծյություններ, բայց գիրքն ամբողջությամբ.. կներեք, ստում եք.. եվ Հետո, ախր համակարգչից գրքի հոտ չի գալիս 🙂
Բայց և այնպես, ամեն բան այնքան էլ գորշ չէ, ինչպես պատկերացնում եք: Այսօր էլ կան երիտասարդներ (ի դեպ՝ բավականին շատ), ովքեր ավելի քիչ չեն կարդում, քան ավագ սերունդը, և անընդհատ բողոքել, թե գիրք չի ընթերցվում, սխալ է: Միգուցե ժամանակն է հարցնելու. Ինչու՞ չի ընթերցվում..

Իրար «բան ասելու» էվոլուցիան

Հետաքրքիր էվոլուցիա է չէ՞: Նախկինում որ մարդիկ իրար բան էին ունենում ասելու, ուղղակի կանգնում էին դեմ- դիմաց, ասում էին : Հետո ստեղծվեց գրավոր խոսքը, մարդիկ սկսեցին իրար նամակներ ուղարկել, և ինչը որ դժվարանում էին բանավոր ասել, ավելի հեշտ էր ստացվում գրավոր խոսքում: Հետո գիտությունը զարգացավ, ստեղծվեց հեռախոսը, մարդիկ սկսեցին թղթի փոխարեն իրար հաղորդագրություններ ուղարկել, հետո գիտությունը էլ ավելի զարգացավ, ստեղծվեց համացանցը, մարդիկ սկսեցին իրենց խոսքը էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկել.. Հետո մարդիկ սկսեցին նույնիսկ էլեկտրոնային նամակով իրենց խոսքը ասելուց «ամաչել» , սկսեցին իրար ստատուսներով «բան հասկացնել»: Հետո (վիդիտե լի :ճ) աշխարհը էլ ավելի զարգացավ, մարդիկ սկսեցին իրար «բաց նամակներով» «բան հասկացնել » :ճճճճ

Ա՜խ ֆեյքեր, ֆեյքեր…

Ողջույն ընթերցող: Օրեր առաջ հրապարակվեցին տվյալներ, որոնք պարզեցնում են ֆեյսբուքում առկա «ֆեյք» օգտատերերի թվաքանակը: Պարզ դարձավ, որ ֆեյսբուքյան օգտատերերի 9%-ը  «ֆեյք»  են: Դրանց թվում իրենց «համեստ» բաժինն  ունեն նաև մեր հարազատ «հայ ֆեյքերը»: Չգիտես ինչու մենք այնքան էլ չենք սիրում նրանց , սովորաբար ընդունում ենք ոչ լուրջ, կամ  ընդհակառակը՝ չափից ավելի լուրջ՝ վերագրելով նրանց ամենաբազմազան լեգենդներ: Եկեք չկենտրոնանանք միայն ֆեյսբուքյան ֆեյքերի վրա, քանի որ ֆեյքերի առատություն է նկատվում նաև հայերիս շրջանում մեծ տարածում գտած օդնոկլասսնիկի կայքում: Ի դեպ, ինչպես որ որակապես տարբերվում են ֆեյսբուք և օդնոկլասսնիկի սոց.ցանցերը, այնպես էլ տարբեր են ֆեյսբուքյան և Օդնոյան ֆեյքերը: Մի ուշագրավ փաստ էլ. ճիշտ է, հայերն ամենաշատը գրանցված են օդնոկլասսնիկի կայքում, բայց եթե հաշվենք միայն իրական օգտատերերին՝ կարծում եմ  (չեմ պնդում, քանի որ հստակ տվյալներ չկան) ֆեյսբուքն առաջ կանցնի))

Փորձենք բնութագրել հայ ֆեյքերի «օդնոկլասսնիկյան» և «ֆեյսբուքյան » տիպերը: Սկսենք օդնոկլասսնիկյան տիպից.

Եվ այսպիսով, ինչու՞ է օգտատերը օդնոկլասսնիկիում ֆեյք.

  •  եղբայրը չի թողնում գրանցվի օդնոյում- էս խեղճն էլ իբր թե «մենակ ընկերուհիների հետ խոսելու համար» գրանցվել է «լքված հրեշտակ», «տխուր աղջիկ» կամ նմանատիպ մի օգտանունով
  • ստուգում է ընկերոջը-  սկսում է ընկերոջը գայթակղել «հրաշք աղջիկ», «քո երազների թագուհի», «յա կոնֆետկա, նո նե տվոյա» կամ նմանատիպ կոկետուհիական կեղծանունով և Ջոլիի նկարներով՝ ուղարկելով նրան սեթևեթող հաղորդագրություններ.. վայն եկել է տարել այն տղային , ով մեղք կգործի և կպատասխանի այդ ֆեյկին..  նույն տրամաբանությամբ ընկերը կարող է «ստուգել»  ընկերուհուն ))))
  • հայտնի հայերի կեղծ էջերով ֆեյկեր: Սրանք բաժանվում են 2 խմբի. մի խումբը ազնվորեն խոստովանում է, որ էջը չի պատկանում տվյալ հայտնիին՝ պարտադիր գրելով ստատուս մոտավորապես հետևյալ բովանդակությամբ. «վայ ինչքա՞ն կարելի ա ասել, որ էս էջում ինքը չի, բայց ձեր նամակները կարող եք գրել, ինքը անպայման կարդում ա…. ես իրա մոտիկ ընկերն եմ»: դե հասկանալի է, նույնը ավելի «քյարթուական»  և լատինատառով: 2-րդ խմբի ֆեյկերին երբեք էլ չի կարելի համոզել, որ նա ֆեյկ է :ճ նույնիսկ քեզ կհամոզեն, որ Միհրան Ծառուկայնը մի 1000 հատ իրական էջ ունի օդնոկլասսնիկիում :ճ
  • տղա, բայց «աղջիկ ֆեյկով» կամ հակառակը, աղջիկ՝ «տղա ֆեյկով»: Ճիշտն ասած այս խումբը ինձ համար անհասկանալի է….. ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ի՞նչ հաճույք կարող է ստանալ մի տղա  («պուպուշ աղջիկ» անունով)՝  «խոսեցնելով»  մեկ այլ տղայի… մի տեսակ «բազմազան» խումբ է ստացվել չէ՞ :ճ
  • հատուկ «գոստի գնալու համար» նախատեսված ֆեյքեր- սրանց ես պատկերացնում եմ 60-70 տարեկան , բամբասկոտ, բակում նստող և պարտադիր բոլորի անց ու դարձին հետևող տատիկներ… էջի ստեղծման հիմնական նպատակը սրան-նրան հետազոտելու մոլուցքն է. ու՞մ հետ ընկերացավ, ու՞մ նկարին մեկնաբանություն թողեց, ի՞նչ ստատուս գրեց և այլն..

Հիմա փորձենք բնութագրել  ֆեյսբուքյան տիպի ֆեյքերին.

  • նախ և առաջ սրանք ավել վտանգավոր են, քան Օդնոկլասսնիկյան տիպը
  • ֆեյսբուքյան ֆեյքերի ինտելեկտը համեմատաբար ավելի բարձր է
  • Ֆեյսբուքում ֆեյքերը բաժանվում են մի քանի խմբի.
  1. քաղաքական ֆեյքեր— սրանք ամենազզվելի ֆեյկերն են, որոնց թուրը «ֆեյկի տակ» քարվան էլ կկտրի
  2. հայտնիների պատվերով ստեղծավ ֆեյքեր— սա ունի 2 կատեգորիա. ֆեյք, որը պաշտպանում է տվյալ հայտնիին՝ նրան քննադատող ցանկացած հոդվածի տակ գրելով անվայել արտահայտություններ, անտակտ ու բռի մեկնաբանություններ, և 2-րդ կատեգորիան ընդհակառակը՝ տվյալ հայտնիին «դեմ աշխատող» ֆեյքերն են, որոնք ցանկացած նյութ էլ ավելի են սրում, իրենց՝ հավասարաչափ անտակտ և բռի մեկնաբանությամբ
  3. ազգությամբ ոչ հայ, բայց հիանալի հայերենի իմացությամբ ֆեյքեր— ամենավտանգավոր կատեգորիան. ստեղծվում են հարևան պետությունների բրդատու սմբակավորների կողմից՝ իրենց իսկ հովիվների պատվերով.. նրանց գործունեությունը կայքերում պարզից էլ պարզ է. կարող են ստեղծել մի հայատառ էջ, որտեղ նսեմացվում է մեր ազգային հերոսներից որևէ մեկը, հայի անվան տակ բացասական արտահայտվել հայ ազգի մասին  և այլն.. դե իհարկե, կան նաև ոչ ֆեյք, հայ,  բայց կրկին բրդատու կենդանիներ, որոնք նույնպես զզվելի են արտահայտվում Հայաստանի ու հայերի մասին, բայց չկենտրոնանաք այս խմբի վրա…
  4. «մեկնաբանիչ ֆեյքեր»— սրանք ամենահզոր «նյարդասղոցիչ» ֆեյկերն են, որոնք ստեղծված են միմիայն տարբեր կայքերում ՝ գերազանցապես բլոգնյուզում անիմաստ, նյութի հետ որևէ կապ չունեցող բառեր շարադրելու համար
  5. «ազգայնական» ֆեյքեր— չակերտներում, որովհետև սրանք պարզապես փորձում են իրենց դնել ազգայնականի տեղ. ենթադրնք կարող են համացանցը քրքրել, գտնել մի կովկասյան արտաքինով կիսամերկ աղջկա նկար, տեղադրել իրենց պատին  ու սկսել լատինատառով գոռգոռալ. «մի գցեք մեր պատիվը, հայ մնացեք» և այլն, բայց երբ հերթը հասնում է հայրենիքին օգտակարությունը իրականում ցույց տալուն՝ սրանք ՊՈՒ’Կ… չքվում են և վերադառնում մի քանի օր հետո, երբ տվյալ խնդիրն արդեն լուծված է..
  6. բլոգեր ֆեյքեր— իմ սիրելի «կոլեգաներ», ի՞նչ կարող եմ ասել. ըմբռնումով եմ մոտենում ձեր ֆեյկ լինելուն, քանզի գիտակցում եմ, որ դա շատ հաճախ անում եք գրական կերպարը պահելու կամ ձեր անձի անվտանգությունը ապահովելու համար 🙂 բայց և այնպես՝ կցանկանայի տեսնել ձեր իրական կերպարը )))

Այս փոքրիկ «հետազոտությունից» հետո արտահայտեմ իմ անձնական վերաբերմունքը ֆեյքերի հանդեպ: Ֆեյքեր ջան, քանի դեռ դուք չեք սկսել խեղդել գրառումս ձեզ բնորոշ մեկնաբանություններով, շտապեմ տեղեկացնել, որ սա վերաբերվում է ոչ բոլոր ֆեյկերին, բայց և մեծամասնությանը: Անկեղծ ասած՝  ես ձեր հանդեպ տածում եմ անվստահություն, սովորաբար լուրջ չեմ ընդունում ձեր ոչ մի հաղորդագրություն կամ մեկնաբանություն, երբեք չեմ ծանոթացել և չեմ ծանոթանա ֆեյք օգտատիրոջ հետ, այնքան էլ չեմ սիրում ձեզ (մեղմ ասած), դուք ինձ համար անդեմ, տգեղ և խորհրդավոր արարածներ եք :ճճճճճճ Երևի երբ փորձեք ներկայանալ ձեր իրական տվյալներով, շատ ավելի հաճելի և հետաքրքիր կլինի շփումը ձեզ հետ )))