Լռությունից հետո.. (վերնագիրը նյութի հետ համարյա կապ չունի)


Մի ժամ ման եկա, ոնց պիտի new post գրեմ, հետո էլ մի կես ժամ մտածում էի ոնց սկսեմ… մոռացել եմ ոնց էին բլոգգեր լինում ))) Հմ, երևի սկսեցինք հա? Հիշում եմ, ընդամենը մի 2 տարի առաջ բլոգգեր լինելը ահագին <հարգի> բան էր, նույնսիկ փողոցում քայլում էիր` ժպտում էին.. դու էլ էիր քեզ լավ զգում: հետո, ինչպես մեր երկրում  ամեն լավ բան , այնպես էլ բլոգոլորտը, Բլոգգեր հասկացությունը սկսեց արժեզրկվել: Յուրօրինակ ազգ ենք. բոլորս ուզում ենք առաջնորդել, բոլորս թելադրում ենք  (լավ ա, թե վատ?), մի տեղ աչքի ընկնենք. ինչ կուզես անենք. կուզես <բլոգգեր>  դառնանաք, կուզես` <ակծիվիստ>* :  է բայց չենք հասկանում, որ ամեն ստատուս գրող բլոգգեր չի**, ամեն ճվճվացող  ակտիվիստ չի: Ուղղակի հիմա էս երկուսով ամենահեշտն ա ճանաչվելը, մարդիկ կպել են սրանից; Տես, գնացիր , մի քիչ ճվացիր (կարևոր չի ինչ) , մի 2 հատ էլ ձեռքի հետ հայհոյանք, քաշել-մաշել, ու դու արդեն ոստիկանությունում ես : Ջաաան արքայություն! Հիմա ամբողջ ֆեյսբուքը քո մասին ստատուսներ ա գրելու, դու հերոս ես *** :  Մի խոսքով… սրա մասին չի, որ ուզում եմ խոսել` էսքան լռությունից հետո:

Հիմա էնպես ա ստացվում, որ դու վախենալով ես ստատուս գրում…. համ գրում, համ մտածում ես. <էս էլ չտանեն>: Բայց դե ոնց կարող են չտանել… լայքս լինի, իրանց ինչ, թե դու ստատուսը բաց ես տեղադրել, թե միայն ընկերներիդ համար; Չեն էլ հարցնում:  Առավել շնորհքովները տանելուց հետո գոնե կգրեն <շնորհակալությու>, մնացածի մոտ էդ էլ չկաաա: Մնում ա ասենք շնորհակալ ենք, որ ասում եք շնորհակալություն:

Ախր էսպիսին չէր է  կայքերի որակը: Ասում էինք հեռուստացույցից փախնենք, մտնենք կայքեր կարգին ինֆորմացիա ստանանք: Հիմա երկրորդը առաջինին գերազանցեց աղտոտվածության աստիճանով. օրինակ հեռուստացույցով չես լսի.   < Մարդկանց վիրավորելու 30 ոչ սովորական միջոց>, չես կարդա.  <Հերթական ֆոտոսեսիան. «Ռուսական աղջիկները անարգում են պատմական հուշարձանները» շարքից (Photo)>****, երևի հեռուստատեսության աշխատակիցները սրանցից մի քիչ ավելի խելացի կգտնվեն, չեն  ասի . <Ինչպե՞ս պարզել, որ աղջիկը կույս չէ>;  Հայ աղջիկը, նույնսիկ եթե նրա անունը վիկա է, չի կարող ցնցել, առավել ևս` ՊԱՅԹԵՑՆԵԼ  հեռուստատեսությունը: Սրանք մենակ կարում են զիբիլ կայքեր պայթեցնել, որովհետև դրանք առանց էդ էլ ՊԱՅԹԱԾ ԵՆ !

Բա մեկնաբանիչներըըըը, օօօօօօ, սա առանձին թեմա է ! էստեղ ամուր նյարդեր ու հումորի շատ մեծ զգացողություն ա պետք` չխելագարվելու համար: Դու ընդամենը ասել ես, որ զզվում ես ռաբիզից, ու իրանք կհարձակվեեեեն քո վրա: Մեկը կասի. yerevi dzer harsaniqnerin u cnundnerin Chaykovsku gracneric meki tak eq parum, amota amot, petq chi qnnadatel mi mardu, ov milionavor lsaran uni,****: Էն մեկը, ով ավելի կատաղած ա, կասի, < ov a es hodvac grox@? axjik jan inch es qez dzev tvel? voncor du amboxj or@ Daskaevski u Ayvazovski es lsum>:  Ու ոչ մեկին չի հետաքրքրում, որ դու դա գրել ես բացառապես քո ընկերների համար, միաժամանակ կարծիքդ չես պարտադրել իրեենց; Պարզապես  մի քանի խմբագիր որոշել են տարածել դա…..

վերջերս խոսում եմ ամենաընթերցված կայքերից մեկի գլխավոր խմբագրի հետ, ասում եմ X ջան,(սկզբում վատ կայք չէր է, կարելի էր լավ նյութեր գտնել:կարող ա հիմա էլ կան, ուղղակի թաղվում են աղբի մեջ, չեն երևում: Ես էլ աղբ քջջելու սովորություն չունեմ), հիմա ինչի եեսենց բաներ անում?) այ սա` <Մի՞թե աղջկա հետ մեկ անգամ քնելով լեսբուհի եմ դարձել (21+)> ձեր կայքը սարքում ա զիբիլ: Դուք նույնիսկ Սլաքին եք անցնում, հասկանում եք?  Ասում ա լավ բան գրեք, դա տանենք, սպանել եք բլոգոլորտը (երևի բլոգգերներին ի նկատի ունի, ինչի էր ինձ ասում ` չգիտեմ: Ես բլոգգեր չեմ); Ասում եմ էս կարգի <հոդվածներն> են սպանում բլոգոլորտը, ոչ մենք: ճիշտ եմ ասել???

Մի տեսակ պաշտպանված չենք մենք: Խոսքի ազատությունդ չես զգում, որովհետև ինչպես նշեցի` գրելուց արդեն վախենում ես. հանկարծ չտանեն?  Չես հասկանում, դու կարող ես պայքարել, որ չտանեն? կամ ընդհանրապես, իրավունք ունես պահանջելու, թե ոչ? ընդհանրապես, չի կարելի օրը 10 հոդված տեղադրել, բայց որակով, գրագետ, ոչ թե վիրավորելու ձևեր սովորեցնող, այլ ավելի բարձր արժեքների մարդկանց ուղղորդող…. քանակի վրա եք աշխատում, որակ չկա:

գրեցի-գրեցի, չգիտեմ էլ ինչը ասեցի, ինչ` մոռացա: Վերնագիր չունեմ, վերնագիր գրելն էլ եմ մոռացել…. հնարավոր է   էլի երկար լռեմ, դեռ չգիտեմ: Ինձ մի տեսակ Մհերի պես եմ զգում. դուռը փակել, դուրս չեմ գալիս…..

*ակծիվիստ- սա անշահախնդիր ՀՀ ակտիվ քաղաքացին չի; ուրիշ բան ա

** չասեք բա դու ինչ ես քեզ մեջ գցել?. ես էլ բլոգգեր չեմ

*** չմեկնաբանեք սա…. հաստատ գիտեմ, կան տենցները

**** ռուսական աղջիկս որն ա? էն որ օղուց հետո ա?

Հ.գ. գրածս հավես չկա կարդալուց, միանգամից տեղադրում եմ.. սխալ-մխալ բռնեք` ասեք ))))

Реклама

Լռությունից հետո.. (վերնագիրը նյութի հետ համարյա կապ չունի): 6 комментариев

  1. հեյ, բարի վերադարձ, ու քանի դեռ էսեղ ես (։Ճ) երկու բան ասեմ.

    ընդհանրապես ես <a href="http://armaelo.wordpress.com/2013/05/19/բլոգ-կա․․․/"կարծում եմ, որ արժի բոլորն էլ բլոգ ունենան, քանի որ հրապարակային խոսք արտահայտելու ամենաճիշտ ձևն եմ համարում. իսկ բոլոր մարդիկ էլ ժամանակ-առ-ժամանակ հրապարակային (կամ առանց հստակ հասցեատիրոջ) խոսք ասելու կարիք են ունենում։

    սոցիալական ցանցը բլոգին չի փոխարինի։

    իսկ «բլոգգեր» բառը մի քիչ դժվար եմ ընկալում։ տարիներ առաջ երբ քչերը մուտք ունեին համացանց, գուցե առանձնահատուկ բան է բլոգ ունենալը։ բայց հիմա դա նույնքան սովորական է, որքան ասենք սոցիալական ցանցում գրանցված լինելը (իմ համար առաջինը ավելի բնական է, քան երկրորդը)։

    այլ հարց է, որ բլոգգեր կա, բլոգգեր էլ։ և այք, կան բլոգգերներ, որոնց արժի փողոցում մատով ցույց տալ։

    սոցիալական ցանցերից ու լրատվական կայքերից գանգատվելը լրիվ հասկանում եմ, բայց պատասխանը պարզ է. պետք չի օգտվել այն կայքերից, որտեղ էժանագին նյութեր են տեղադրում, պետք չի օգտվել այն սոցիալական ցանցից, որտեղ նման նյութեր են շեյրվում ։ՃՃ

    իսկ ակտիվիստներին հակակրելդ չեմ հասկանում, անկեղծ ասած 😛
    դու ո՞ւր էիր հարյուր դրամի պայքարի ժամանակ 😛

    1. ողջուււյն: Ապրես ! մմ… ասածիդ մի մասի հետ համամիտ եմ, առաջին հատվածի հետ` ոչ: Ընդհանրապես ինձ թվում է յուրաքանչյուրը չի, որ հրապարակային կարծիք հայտնելու իրավունք պիտի ունենա: Էսօրվա կայքերի ցածրորակության գլխավոր պատճառը հենց դա է; Մարդիկ իրավունք ունեն իրենց կարծիքը հայտնել ընկերներին, հարազատներին, բայց ոչ բոլորին: Էդպես կստացվի բոլորը միաժամանակ կարծիք են հայտնում, լսող չկա….. Գիտես ինչ պատկերացրեցի? Ամենակարող Բրյուսը նայել ես չէ? էն որ բոլորի ցանկությունները միանգամից կատարվում ա…. այ տենց մի բան:
      բառին` քո տված բացատրության հետ լրիվ համամիտ եմ: ես էլ դա էի ասում !
      ինչ մնում է ակտիվիստներին; կարծում էի ներքևի բացատրությունից հետո էլ անհասկանալի բան չպիտի լիներ: Ինչևէ, մի հատ էլ բացատրեմ: Ես նկատի չունեմ էն ազնիվ, անշահախնդիր էրեխեքին, ովքեր իրոք պայքարում են անարդարությունների դեմ: Բայց իրանց մեջ կան այնպիսինները, ովքեր հատուկ նպատակով են հայտնվում կիզակետում… փակագծերը չբացեմ :))))))

      1. հեյ. դա նկատի չունեի։ նկատի ունեի, որ ԻՄՀԿ այդ ակցիաներից հետո հնարավոր չէ իրենց հակակրել։

        իսկ սխալ մարդիկ մեջները, հա, լինում են։ ցավոք երևի անխուսափելի է։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s