Երեք սերունդների պայքար՝ «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմում


Այս ֆիլմը դեռ ամռանն եմ դիտել, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Ֆիլմի դիտմանը ներկա էր ռեժիսորը, եթե չեմ սխալվում՝ նաև պրոդյուսերը: Հինալի ֆիլմ էր, դահլիճում արտասվողներ կային նույնիսկ: Բայց ի զարմանս ինձ՝ այն միանշանակ չընդունվեց. արժան

ացավ նաև շատ կոշտ քննադատության:Քննարկվեցին մի քանի դրվագներ ու արտահայտություններ, մասնավորապես այն դրվագը, երբ Կարապետը դուրս է գալիս տանից, բակում հանդիպում է թրքուհուն և նրան ասում, որ տուն գնա, իսկ հետո էլ ինքն իրեն հարց է տալիս. «այս աղջկա հանցանքը ո՞րն է»… Ըստ քննադատողների՝ ֆիլմում չպետք է արդարեցվեր թրքուհին, քանի որ յուրաքանչյուր թուրք մեղավոր է կատարվածի համար, քանի դեռ թուրքական պետության կողմից չի ընդունվել ցեղասպանության փաստը: Շատ խիստ ընդունվեց նաև այն հանգամանքը, որ Կարապետի որդին նրան ծերանոց էր տարել: Ըստ քննադատների դա չի համապատասխանում հայի կերպարին, և որ հայը երբեք հորը ծերանոց չէր տանի… կարծում եմ քննադատողները ապրում են բացարձակապես իդեալականացված աշխարհում, որը միշտ չէ, որ քայլում է ներկա աշխարհին համընթաց: Իսկ այն , որ ժամանակակից հայը ունի նաև նման տեսակ, անհերքելի է: Ցավոք այսօր մեր երկրում կան ծերանոցներ, իսկ եթե կան՝ նշանակում է կան նաև ծնողին լքող զավակներ:
Ֆիլմում արծածվում է շատ ակտուալ խնդիր՝ 3 սերունդների հակամարտությունը, իսկ արդյունքում հաղթում է արյան կանչը: Դիտեք, չեք փոշմանի 🙂
Реклама

Երեք սերունդների պայքար՝ «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմում: Один комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s