Անցել են ամիսներ, սակայն Աճառյանի հուշատախտակը դեռևս զրկված է արձանագլխից


Ողջույն հայություն: Ամիսներ առաջ տեղեկացրել էի, որ անհայտացել է Հրաչյա Աճառյանի բրոնզաձույլ արձանագլուխը՝ հույս ունենալով, որ այն կարժանանա ինչպես հասարակ քաղաքացիների, այնպես էլ՝ պատկան մարմինների ուշադրությանը: Ցավոք, մինչ օրս ոչ մի արձագանք, իսկ հուշատախտակը շարունակում է դատարկ մնալ: Բանը նրանում է, որ այս արձանագլուխը կավից չէ, և մեր բողոքավոր ու արվեստից խիստ լավ հասկացող հասարակությունը այս անգամ բողոքելու տեղ չունի , չէ՞ որ բրոնզաձույլ արձանագլխի անհայտանալու համար որքան էլ մտածես՝ չես կարող որևէ պատճառ գտնել՝ քանդակագործին մեղադրելու համար: Իսկ ահա նստարաններին տեղադրված կավե արձանիկները շատ հարմար են, կարելի է և աղմուկ բարձրացնել, և քանդակագործին քարկոծել, և   արձանները ցածրարժեք համարելով՝  ցույց տալ, թե որքան ինտիլիգենտ ես դու:  Ահա ձեզ եմ ներկայացնում Աճառյանի ՝ դեռևս դատարկ հուշատախտակը՝ միաժամանակ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը: Հույս ունեմ, որ կարճ ժամանակահատվածում այս հուշատախտակը նույնպես կվերականգնվի:

Ի դեպ, ինչպես երևում է նկարում ( որը արված է հենց այսօր)՝ անմիջապես հուշատախտակի կողքին ֆիրմային խանութ է, որը համոզված եմ, հսկվում է տեսախցիկներով, այնպես որ, երևի թե դժվար չի լինի արձանագլուխը տեղադրելուց հետո կազմակերպել դրա հսկողությունը, ինչպես նաև խանութի տեսախցիկների արխիվները (եթե դրանք կան) զննելով՝ գտնել հանցանքը կատարողներին:

Реклама

Անցել են ամիսներ, սակայն Աճառյանի հուշատախտակը դեռևս զրկված է արձանագլխից: 2 комментария

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s