Ախ այդ անվերջ քննարկվող արձանները :)


Հայություն, ճիշտն ասած չեմ հասկանում ձեր՝ էս ատիճան վրդովմունքը արձանների հետ կապված: Պատճառաբանում եք, թե արձանների հետ մի երկու լակոտ անհարգալից են վարվում, կամ որ եթե պատվանդանով լիներ, նման բան տեղի չէր ունենա: Համաձայն եմ, միգուցե պատվանդանը ավելի կդժվարեցներ վանդալների՝ արձաններին հասնելու գործընթացը, բայց դժվար թե լիովին ազատեր մեզ դրանցից: Ի՞նչ է ստացվում. մենք չտեղադրելով մեր մեծերի արձանները՝ ձգտում ենք հարմարվե՞լ մի երկու լակոտի: Իսկ միգուցե հարկ է նրա՞նց հարմարեցնել քաղաքին: «Հարմարեցնելու» մի շարք մեխանիզմներ կան, պարզապես կիրառել է պետք: Թե չէ ի՞նչ է ստացվում. նույն տրամաբանությամբ մենք կարող ենք ասել, թե պետք չէ Սևակի գրքերը հրատարակել, որովհետև անպայման կգտնվի մի լակոտ, ով գրքում Սևակին բեղեր կնկարի, կպատռի գիրքը, կամ.. ավելի վատ: Մի խոսքով, իմ սուբյեկտիվ և ոչ ոքին ոչինչ չպարտադրող կարծիքով՝ նստարաններին արձաններ տեղադրելու գաղափարը շատ լավն է և նոր շունչ է քաղաքում: Անհրաժեշտ է ոչ թե դրանք որակել որպես անարգանք  մեր մեծերի նկատմամբ և  հեռացնելու կոչեր անել , այլ պարզապես պահանջել, որ. 

  • բարձրացվի դրանց որակը, այսպես որակված՝ «թքած կպցրած»  արձանները փոխարինվեն ավելի որակյալ և մետաղյա արձաններով (կամ որևէ ամուր նյութից)
  • ինչպես հարկն է, հրապարակայնորեն պատժվեն վանդալիզմ դրսևորողները
  •  բնակչության մեջ դաստիարակել հարգանք  քաղաքի, այն զարդարող արձանների նկատմամբ: Բնակչությունը ինչպես որ սովորեց չպոկել ծաղիկները, այլ միայն հիանալ դրանցով, այնպես էլ կսովորի կենդանական բնազդներ չդրսևորել արձանների նկատմամբ:
Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s