Երկու տարածված սխալ. Արարատյան դաշտավայր և Արցախ՝ առանց ազատագրված տարածքների


Ողջույն ընթերցող: Առաջարկում եմ այսօր մի քանի րոպեով քեզ աշակերտ զգալ և ուշադիր կարդալ այն «դասը» , որը կմատուցեմ 🙂 Ձեզ եմ ներկայացնում իմ մասնագիտական բնագավառում (աշխարհագրություն) տարածված 2 սխալներ, որոնք , կարծում եմ, ժամանակն է, որ իմանաս (եթե չգիտես) ու ճիշտ օգտագործես: Սկսեմ ամենացավոտ սխալից. դա Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սխալ քարտեզների տարածումն է, ահա դա՝

Ինչպես տեսնում ենք՝ ստեղծելով և տարածելով այսպիսի քարտեզ՝ մենք կամա թե ակամա թշնամուն ենք հանձնում մեր ազատագրված տարածքները և Արցախը արհեստականորեն վերածում ենք անկլավային պետության: Իսկ ամենասարսափելին այն է, որ կար ժամանակ, երբ այս տեսակի քարտեզներով էր նույնիսկ ցուցադրվում եղանակի տեսությունը, ավելին՝ հիշում եմ, նույնիսկ դպրոցական օրագրեր կային նման «քարտեզի» պատկերով: Որպես հակակշիռ՝ առաջարկում եմ սույն ճիշտ քարտեզը, որը նաև օգտագործվում է դպրոցում՝ ուսումնական գործընթացում.

Հույս ունեմ, որ մի գեղեցիկ օր այս քարտեզն էլ կվերանվանվի, և մենք կունենանք ոչ թե երկու առանձին պետությունների, այլ մեկ միասնական պետության՝ Հայաստանի Հանրապետության քարտեզ 🙂

Հաջորդ շատ տարածված սխալը, որը ի դեպ նույնպես շատ հաճախ հնչում է տարբեր հեռուստաալիքներով՝ եղանակի տեսությունը ներկայացնելիս, կամ ինչ-որ հաղորդման շրջանակներում, այն է, որ Արարատյան դաշտը անվանվում է դաշտավայր: Հասկանում եմ, որ միգուցե գտնվեն առարկողներ՝ ասելով, թե դա նեղ մասնագիտական թեմա է, և ոչ մասնագետը սխալվելու իրավունք ունի: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ ոչ մի բարձրագույն կրթություն ունեցող անձ (առավել ևս  հեռուստատեսությամբ ներկայացող) նման հարցերում սխալվելու իրավունք չունի: Աշակերտներիս շրջանում էլ, ամենատարածված սխալներից մեկն էր: Մի անգամ, երբ ուղղեցի հերթական աշակերտին՝ ասելով, որ Հայաստանի Հանրապետությունում  և ընդհանրապես Հայկական լեռնաշխարհում դաշտավայր լինել չի կարող, քանի որ դաշտավայրերը ունենում են ծովի մակարդակից 0-ից մինչև 200 մետր բարձրություն, իսկ մեր ամենացածր կետը Դեբեդ և Արաքս գետերի հովիտներն են՝ 370-375 մետր, նա ինձ փորձեց «ուղղել», ասելով, թե ինչպե՞ս, ախր հեռուստացույցով են ասում դաշտավայր, լսել եմ: Մեծ ջանք պահանջվեց ինձանից՝ երեխաներին բացատրելու համար, որ հեռուստացույցով ոչ միշտ է, որ ճշմարտությունն է հնչում: Ի վերջո երեխաները սովորեցին արտասանել ոչ թե դաշտավայր, այլ՝ դաշտ (իսկ արդեն իսկ ընդունված և քեզ «վարժեցրած» սխալը ուղղելը դժվար է մի փոքր): Անցան ամիսներ (ինչպես ֆիլմերում :ճ) և էքսկուրսիա կազմակերպեցինք դեպի Հայաստանի Պատմության թանգարան: երիտասարդ գիդը երեխաներին տարավ Հայկական լեռնաշխարհի քարտեզի մոտ և սկսեց բացատրել, որ սա մեր բնօրրանն է, և այլն, և այլն… իսկ հետո սկսեց ներկայացնել մակերևույթը, հասավ Արարատյան դաշտին, և.. «Երեխաներ, սա Արարատյան դաշտավայրն է»: Չեմ կարող նկարագրել աշակերտներիս դեմքի միմիկան, երբ անմիջապես շրջվելով՝ ինձ նայեցին: Երևի թե դա մի բան էր արտահայտում. նրանք երկմտանքի մեջ էին, «հավատալ» իրենց ուսուցչուհու խոսքին, թե՞ պատմության թանգարանում աշխատող այդ խիստ հագնված և ինքնավստահ գիդաշխատողին: Ես ստիպված էի փարատել աշակերտներիս կասկածները: խախտելով էթիկայի բոլոր կանոնները՝ ընդհատեցի աշխատակցուհուն և ուղղեցի սխալը: Ի պատասխան նա միայն մեղմ ժպտաց և պատասխանեց. «ես դա գիտեմ»: Հարց է ծագում, եթե գիտես, ինչու՞ ես սխալ ինֆորմացիա տարածում, չէ՞ որ դա ամրապնդվում է լսողի մոտ . հետագայում դժվարություններ է առաջացնում ճիշտ տարբերակը ընդունելիս:

Սրանք 2 շատ տարածված սխալներ են, որոնց օգտագործումը իմ այս գրառումից հետո, հույս ունեմ, որ գոնե չնչին չափով կկրճատվի:

Հ.գ. Հիշեք, Րաֆֆին ասում էր . «Առավոտ էր: Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը»:

Реклама

Երկու տարածված սխալ. Արարատյան դաշտավայր և Արցախ՝ առանց ազատագրված տարածքների: 7 комментариев

  1. Առաջին «սխալի» մասին. կարծում եմ՝ բանը նրանում է, որ անգամ իշխանություններն են կարծում, թե Ձեր նշած «ազատագրված տարածքները» ավելի շատ «օկուպացված տարածքներ» են, սակայն դրանք կտրվեն Ադրբեջանին միմիայն այն դեպքում, երբ վերջինս համաձայնություն տա բուն Արցախի անկախությանը ( եւ, իհարկե, ապահով միջանցք տրամադրի Հայաստանի ու Արցախի տարածքների միջեւ ):

    1. անգամ իշխանավորներն են սխալ կարծում (մեղմ ասած): Մենք չենք ազատագրել, որ ինչ-որ մադրիդյան համաձայնագրով «զիջումներ» անենք: Հանուն ինչի՞ զիջումներ անենք: Մենք էդ հողի համար կյանքեր ենք տվել:

      1. Այնուամենայնիվ լինենք օբյեկտիվ. Ձեր նշած տարածքներում (ի տարբերություն բուն Արցախի) «ազատագրման» պահին հայերը զգալի փոքրամասնություն էին կազմում, իսկ հիմա այնտեղ ընդհանուր առմամբ «չոլ» է: Այդ է պատճառը, որ ես այդքան էլ դեմ չեմ քարտեզի սկզբնական տարբերակին… 🙂

      2. իսկ կասեք խնդրեմ, այն պահին, երբ Նախիջևանը հանձնվեց ադրբեջանին, հայերը մեծամասնություն էին, թե՞ փոքրամասնություն: Ազատագրված տարածքները մերն են, ու մերն էլ պիտի մնան: Չեն գնացել արյուն թափել, զոհվել, որ հիմա ինչ-որ իշխանավոր վերցնի ու տա ազերուն: Եթե դուք դեմ չեք քարտեզի սկզբնական տարբերակին, կնշանակի դեմ չեք նաև հողերի հետ վերադարձնելուն: Իսկ դա արդեն դժվարանում եմ որակել, թե ինչպիսի դիրքորոշում է:

      3. Տվյալ դեպքում ես ընդամենը պնդում էի, որ մի քիչ սխալ է այդ տարածքները անվանել ազատագրված, դրանք հենց օկուպացված են: Ու ասում էի, որ քարտեզի վրա դրանք չնշելու մեջ ինչ-որ տրամաբանություն բայց կա: Ավելին չեմ ասի. զգացվում է, որ ածանցյալ հարցերում ունենալու ենք էապես տարբեր կարծիքներ, որոնք կմնան անփոփոխ: 🙂

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s