Հայ աղջիկների, պարսիկ տղաների և «ձեռ ու ոտ» ընկած հայ տղաների մասին..


Ողջույն: Վերջերս նորաձև է դարձել քաղաքում ավելացող պարսիկների մասին զրուցելը: Ես էլ ետ չմնամ և փորձեմ վերլուծել այս երևույթի լավ և վատ կողմերը: Նախ սկսենք այն վայնասունից, որը բարձրացրել են հայ տղաները, կապված այն բանի հետ, որ որոշ հայ աղջիկներ սկսել են «սիլի-բիլի» անել որոշ պարսիկ տղաների հետ: Երևույթը վատ է, վտանգավոր, պայթունավտանգ և զըզ-վե-լի՜ վերջապես.. ԲԱՅՑ, հիմա փորձում եմ կյանքումս առաջին անգամ ինձ պատկերացնել ֆեմինիստական ամպուլայում (իրականում ֆեմինիզմ ասվածը չեմ ընդունում) և փորձել այս ամենը քննարկել ի օգուտ մեզ՝ իգական սեռի ներկայացուցիչների: Եվ այսպիսով, սիրելի հայ տղաներ, ինչու՞ եք դժգոհում: Խորթ է այո՞ հայուհուն տեսնել օտար տղամարդու կողքին.. իսկ հայուհու համար խորթ չէ՞ր դարեր  շարունակ հայ տղամարդուն տեսնել օտար կնոջ կողքին.. Հիշենք էպոսը: Դեռ էպոսում է ակնարկվում, թե որքան է օտարամոլ հայ տղամարդը: Հա-հա :ճ օտարամոլ ) Չփորձեք առարկել: Թե չէ կսկսեմ օրինակների շարանը հենց էպոսից. Մհեր, ով  լքեց կնոջը, հեռացավ օտար Մսր, ամուսնացավ  մուսուլման կնոջ հետ, նրան զավակ պարգևեց, որն էլ հետո ելավ սեփական ազգի դեմ.. Ահա և իրական վտանգը: Բայց գիտեմ, հիմա դուք կսկսեք առարկել, թե բա սա էպոս է, ի՞նչ հեքիաթներ ես պատմում: Անցնեմ իրական կյանք և ձեզ ներկայացնեմ ռուսաստանների, ուկրաինաների, բելոռուսիաների արկածները, որոնց «շնորհիվ» հիմա «Սպասիր ինձ» հաղորդումը ձեր աչքի գրողն է: Հն՞, հիշեցիք, թե՞ շարունակեմ.. Երևի կարիք չկա հա՞: Դրա համար մի գրքում  շատ տեղին տող է գրված «ինչու՞ ուրիշի աչքի փուշը տեսնում ես, իսկ քո աչքի գերանը չես տեսնում»: Միգուցե այսօրվանից սկսեք ձեզ հարց տալ, թե այդ ինչու՞ է էդպես լինում, ինչպ՞ս է լինում, որ հայ աղջիկը նախընտրում է պարսիկ տղային..

Անցնենք քննարկման ենթակա հաջորդ երևույթին: Ամենուր պարսկատյացության կոչեր են հնչում, թե բա ո՞վ են էդ կեղտոտ ցեղերը, հենց փողոցում պարսիկ եք տեսնում, մեքենան քշեք վրան: Նախ.

1. պարսիկը մեղավոր չի, որ քո երկրի աղջիկը ուզում է «սիլի-բիլի» անել իր հետ

2. բնականաբար, պարսիկին քավության նոխազ մի դարձրեք

3. պարսիկը կեղտոտ ազգ չի, արիացի է

4. բայց դա չի նշանակում, որ անձամբ խրախուսում եմ խառնամուսնությունները

5. պարսիկը մեր երկրում տուրիստ է, իսկ տուրիստի վրա մեքենա չեն քշում, էնպես են անում, որ էլի գա

6. քանզի տուրիզմի զարգացումը նպաստում է նաև տնտեսության զարգացմանը

7. ներկա դրությամբ Իրանը մեզ համար շատ կարևոր, ստրատեգիական նշանակություն ունեցող երկիր է, մեր 4 հարևաններից, ըստ իս, ամենաբարեկամականը

8. ուստի Իրանի նկատմամբ ագրեսիա հրահրելը ճիշտ չէ

Քննարկենք նաև այն, որ եկողների մի մասը ադրբեջանցիներ են: Վատ է, ես էլ չեմ ուզում, որ թշնամիս գա իմ երկիր.. Բայց մի հարց է ծագում. իսկ ինչպե՞ս է լինում, որ մեր ոխերիմ թշնամի թուրքը մեզ փշի-փշի է անում, որ գնանք և հանգստանանք Անթալիայում: Գիտե՞ք ինչու. գումար ենք տանում իր երկրին, իսկ տվյալ դեպքում թուրքի պետքն էլ չի դու հայ ես, թե ուզբեկ… Բայց դե , մենք ոչ թուրքի հոգեբանությունը ունենք, ոչ էլ քաղաքականությունը, բնականաբար չենք կարող ժպիտով ընդունել մեր երկիր ժամանող ադրբեջանցիներին: Իսկ ի՞նչ անենք: Մեքենաներով գրոհելը բացառում եմ, իսկ եթե դուք գրոհեք ոչ թե ազերու, այլ իրոք ազգությամբ պարսիկի վրա՞: տեսնում եք, դա լուծում չէ: Մտածել է պետք 🙂

Իսկ հիմա պարսիկներին մի պահ դնենք մի կողմ, և փորձենք քննարկել խառնամուսնությոնները՝ գլոբալ առումով: Ինքս դեմ եմ խառնամուսնություններին, և թող լոլոներ չկարդան, թե գենոֆոնդ է թարմանում և այլն.. Ճապոնիան աշխարհի ամենաչձուլված, միազգ պետություններից մեկն է, պակաս «թարմ» է՞ ճապոնացիների ուղեղը :ճ լավ, բացատրեմ, թե ինչու եմ դեմ խառնամուսնություններին: Որովհետև մենք տեղով էլ 10 միլիոն ենք (այնքան, որքան մի Ստամբուլ քաղաք), իսկ նման ամուսնությունները խիստ կասկածի տակ են առնում, որ հետագայում նրանց երեխաները կլինեն հայ: Ի դեպ, վտանգը ավելի մեծ է այն դեպքում, երբ ընտանիքի մայրն է լինում այլազգի, որովհետև երեխաներին դաստիարակողը մայրն է, նա է օրվա մեծ մասը անցկացնում երեխաների հետ, հենց նրա լեզուն է երեխան համարում «մայրենի», բնականաբար՝ այս դեպքում նվազում է հավանականությունը, որ տվյալ երեխան մեծանալով՝ իրեն կհամարի հայ: Իսկ սա կնշանակի, որ մենք կորցրեցինք ևս մեկ հայի..

Հ.գ. մի խոսքով, հայ տղաներ և աղջիկներ , եկեք զուր չփնովենք իրար, մի աղջկա վարքը չամբողջականացնենք բոլոր աղջիկների համար և վերնագրեր չտարածենք, թե «Հայ աղջիկները գինովցած «կայֆավատ» են լինում պարսիկների հետ. ի՞նչ միջոցներ են ձեռնարկում պետությունը, կառավարությունը, ոստիկանությունը»: Գոնե ավելացրեք «որոշ հայ աղջիկները»:

Հ.Հ.Գ. Բայց էս հարցում պետությանը մեղադրելը մի այլ կարգի զավեշտ է չէ՞ :ճ  Տեսեք ինչ է ստացվում. քանի որ հայ որոշ աղջիկներ նախընտրում են պարսիկների, մեղավոր են իշխանությունները, քանի որ իշխանություն, ապա՝ հարսնաքար, քանի որ պարսիկ, իշխանություն ու հարսնաքար՝ ապա գնացինք հարսնաքար ) ահա որոշ մարդկանց տրամաբանությունը ..

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s