Ցանկացած նորություն մեծ իրարանցում է առաջացնում քաղաքում. լինի դա արձան, թե մի ժպտացող շարքային զինվորի նկար


Երբեք էլ չէի կարող պատկերացնել, որ ժպտացող զինվորների նկարները կարող են այսչափ մեծ իրարանցման  ու համատարած խառնաշփոթի պատճառ դառնալ: Գիտեմ, արդեն իսկ ծեծված թեմա է, արդեն իսկ ֆեյսբուքյան ցանկացած օգտատեր հասցրել է ստատուսներով կամ մեկնաբանություններով իր գնահատականը տալ այդ նկարներին և որակել դրանք: Եթե վերլուծենք ստացված արձագանքները՝ ավելի շատ զինվորները դրական , քան բացասական էմոցիաների պատճառ էին դարձել: Արդեն զարմանալի չէ, որ ցանկացած նորություն, ինչպիսին էլ դա լինի, մեծ իրարանցում է առաջացնում քաղաքում. լինի դա քաղաքի կենտրոնում կառուցված արձան, թե մի շարքային ժպտացող զինվորի նկար: Եկեք համեմատականներ տանենք այս երկուսի միջև: Անձամբ ինձ կասկադում տեղադրված «գեր տիկնոջ» արձանը առանձնապես դուր չեկավ: Ես դա չորակեցի անբարոյականություն կամ այլասերվածություն, պարզապես ինձ դուր չեկավ: Դուր չեկավ ոչ թե այն պատճառով , որ արձանում կինը գեր էր ու մերկ, հետն էլ ծխում էր (ինքնին քարոզ է),   այլ այն պատճառով, որ գռեհիկ էր և վուլգար: Կրկնում եմ, սա իմ անձնական կարծիքն էր: Եվ քանի որ իմ անձնական կարծիքն էր, չփորձեցի այն փաթաթել բոլորի վզին, չսկսեցի աղաղակել, որ եթե արձանն անձամբ ինձ դուր չի գալիս , պիտի վաղը գնալ և սկսել օրինակի համար խազեր քաշել արձանի վրա կամ ավելի վատ՝ պայթեցնել :ճ Միայն մեկնաբանեցի. «ես միայնակ չեմ այս երկրում, ինձ դու չի գալիս, հարևանիս միգուցե դուր գա» և վերջ, թեման համարեցի փակված: Արձանի շուրջ խոսակցությունների կրակը դեռ չէր դադարել մխալուց, երբ հայնվեց խոսակցությունների մի նոր օջախ. Ժպտացող զինվորների նկարները: Ոմանք սա որակեցին որպես շատ դրական նկարներ, մի մասը ընդհակառակը՝ բացասական, մի այլ մասը՝ «անվայելուչ» (ի դեպ, զինվորի նկարը անվայելուչ անվանողները մի զարմանալի զուգադիպությամբ կասկադում տեղադրված արձանը համարում են արվեստի գործ), մյուսները՝ արվեստի արտահայտման յուօրինակ ձև, իսկ ես՝ նկարներից ինձ ժպտացող զինվորների նկարները քաղաքում փակցնելը համարում եմ հետաքրքիր մտածված և կազմակերպված ակցիա, որոնց նայելով ինքս շատ դրական լիցքեր ստացա և առաջինը որ մտածեցի այն էր, որ որքան էլ դժվար լինի զինվորի առօրեան, որքան էլ ստոր գտնվի մեր թշնամին, միևնույնն է , հայ զինվորը շարունակելու է ժպտալով պաշտպանել իր սահմանները (կրկնում եմ՝ սա իմ անձնական տեսակետն էր): Հետո մեծ զայրույթով տեղեկացա, որ նկարները պատռել են, իսկ զայրույթս էլ ավելի մեծացավ, երբ հայտնվեցին նկարները պատռողների «պաշտպանները»: Եկեք դիտարկեն, թե ի՞նչ փաստարկներով էին պաշտպանում վերջիններս նկարները պատռողներին.

1.նկարում զինվորները սիրուն չեն- դե կներեք, որ էս անգամ նկարների տղաները ձեր ճաշակով չեն եղել, մյուս անգամ կնկարագրեք, թե ձեզ ի՞նչ կարգի զինվորներ են դուր գալիս, շիկահեր, թե սևահեր, լուսանկարչին կխնդրենք, նա հատուկ ձեզ համար նման ձինվորների կընտրի :ճճճ

2. ատամները ծուռ էին- ցավոք սրտի, ոչ բոլոր զինվորներն են, որ փայլում են ուղիղ և սպիտակափայլ ատամնաշարով 🙂

3. քաղաքապետարանի թույլատվությունը չկար- իսկ դուք ե՞ք քաղաքապետարանի հարցերը լուծում: Թող քաղաքապետարանը ինքը որոշեր թողնել այդ նկարները, թե՞ ոչ

4. ինձ դուր չէին գալիս- դա ձեր անձնական կարծիքն է, որը ձեզ իրավունք չի վերապահում գնալ և ոչնչացնել մեկ ուրիշի չարչարանքը

5. էդ զինվորներից մեկին հարցրե՞լ էր, որ իրենց նկարները փակցրել էր- հարգելիներս, միայն Շամշյանի նկարներում պատկերված մարդիկ են, որ տեղյակ չեն իրենց նկարելու մասին (կներեք ոչ տեղին համեմատության համար), բայց հերիք չի մահացած, արյունլվա մարդկանց նկարներով  պիառ է գնում, դրա հետ մեկտեղ էլ դեռ չեմ լսել, որ նկարում պատկերվածներից մեկի ընկերները կամ հարազատները իրենց զայրույթը կամ դժգոհությունը հայտնեն՝ իրենց ազգականներին առանց թույլատվության նկարելու և նկարները տարածելու համար: Ինչի՞ պիտի էդ դեպքում ժպտացող զինվորը զայրույթի պատճառ դառնար

Եվ , թերևս լսածս տարբերակներից ամենազավեշտալին հետևյալն էր.

6. նկարում պատկերված զինվորներից մեկի ընկերուհին , ով տեսել էր նկարները, զանգել էր տվյալ զինվորին և հայտնել, թե էս ի՞նչ նկարներ են, գեղեցիկ դուրս չես եկել, դուրս չես գալիս և այլն… Էս զինվորն էլ իբր թե զանգել էր իր ախպեր-ընկերությանը, թե շուտ գնացեք ու պոկեք էդ նկարները, ընկերուհուս դուրը չի գալիս :ճ Դե տղերքն էլ գնում են ու վերացնում ոչ միայն տվյալ զինվորի, այլ նաև մնացած բոլոր զինվորների նկարները («որը կպատահի» սկզբունքով գնացին, բոլորն էլ պատահեցին): իսկ թե ինչու՝ ոչ ոք չգիտի 🙂

Լուսանկարները՝ Անի Մարգարյան բլոգ

Реклама

Ցանկացած նորություն մեծ իրարանցում է առաջացնում քաղաքում. լինի դա արձան, թե մի ժպտացող շարքային զինվորի նկար: 2 комментария

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s