Ինչու՞ երիտասարդությունը գիրք չի կարդում. բոլոր ժամանակների ավագ և կրտսեր սերունդների մշտնջենական հակամարտությունը


Սիրում եմ գրքի հոտը.. Սկսում եմ կարդալ, երբ կարոտում եմ :)Երբ կարոտում եմ, գրադարան եմ գնում ))) Երբ գրադարանում եմ, ինձ մոտ տարօրինակ մի ցանկություն է առաջանում. ցանկանում եմ միանգամից կարդալ գրադարակների բոլոր-բոլոր գրքերը, համտեսել ամեն մի էջը, ծանոթանալ աշխարհի բոլոր ծայրերում կերտված հերոսների հետ, նկարել նրանց երևակայությանս մեջ: Դուք էլ ե՞ք կարդալիս դառնում ռեժիսոր ու սկսում նկարահանել այն ֆիլմը, որը տեսնում եք տվյալ գրքում ))))) Նկատե՞լ եք, միշտ այնպես է պատահում, որ մենք չենք հավանում ուրիշ մի ռեժիսորի նկարահանած ֆիլմը՝ նույն գրքի մոտիվներով: Եվ ամեն անգամ ֆիլմը դիտելուց հետո փնթփնթում ենք. «հմ, իմ նկարահանածը ավելի հաջող կստացվեր».. «նա հերոսներին ճիշտ չի ընտրել».. «միթե՞ կարելի էր Մերթոյի դերում այս դերասանուհուն ընտրել, ախր Մերթոյը շատ գեղեցիկ էր»: Բանը նրանում է, որ մեզանից յուրաքանչյուրը տարբեր կերպ է ընկալում գրվածը, տարբեր դեմքեր է նկարում հերոսների համար, տարբեր մարմին է հագցնում նրանց :
Իսկ նկատե՞լ եք, գրքերը բոլոր պատճառներն ունեն խանդելու մեզ՝ համակարգչի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար :ճ նկատե՞լ եք, որ հիշում ենք նրանց միայն այն դեպքում, երբ չունենք էլեկտրականություն, կամ ինտերնետ կապը կրկին անգամ հրաժարվում է ծառայել մեզ:
Գրքերը մեզ համար նաև յուրահատուկ ժամանակացույց են ծառայում.երբ ասում ենք Անդերսեն, Թումանյան, Շառլ Պեռո, Ղ. Աղայան՝ հիշում ենք մեր մանկության ամենավաղ հասկաը, երբ հեքիաթները մեզ համար իրականություն էին և ուղեկցում էին մեզ ամենուր.. Երբ ասում ենք Ս. Զորյան, Ժյուլ Վեռն, Վ. Անանյան՝ հիշում ենք մեր վաղ պատանեկության հասակը, երբ մենք ամենուր արկածներ էինք փնտրում, հետո սկսեցինք հետաքրքրվել պատմավեպերով՝ Ռաֆֆի, Դեմիրճյան .. իսկ հետո արդեն անցանք հաստափոր վեպերին՝ Տոլստոյ, Բալզակ, Դոստոևսկի, Վ. Սարոյան.. Իսկ Սևակն ու Չարենցը ուղեկեցին մեզ ամենուր  Սա մենք էինք, մեր մանկությունը, պատանությունն ու երիտասարդությունը: Սա մեր սերունդն էր.. Իսկ հիմա.. Հիմա մի փոքր այլ է. Երեխաների մեծամասնությունը չեն հիշելու ոչ Պեռոյին, ոչ Րաֆֆիին և ոչ էլ Դաստոևսկուն: Նրանք հիշելու են համակարգիչը, համակարգչային խաղերն ու հեռուստատեսությամբ ցուցադրվող մեկը մեկից անիմաստ ու «հումորային» հաղորդումները: Ահա, տեսեք, սկսվեց ավագ և կրտսեր սերունդների մշտնջենական հակամարտությունը, որը ունի հարատև շարունակական բնույթ: Շատ ենք դժգոհում, բողոքում, որ երիտասարդությունը գիրք չի կարդում, ճիշտ եք, անհամեմատ ավելի քիչ են կարդում: Բայց փորձե՞լ եք այս ամենին մի փոքր էլ նայել «նրանց շահերի» տեսանկյունից: Իսկ հարցրե՞լ եք ինքներդ ձեզ, թե 21-րդ դարի ո՞ր հեղինակի հետ պիտի ծանոթանա երեխան, ով կապրի 22-րդ դարում: Գիտե՞ք ինչ է «Գրողների միությունը», ծանո՞թ եք այս կառույցի գործունեությանը: Արդյոք ձեզ հարց տվե՞լ եք, թե ինչպես է, որ մեր ժամանակակից, քիչ թե շատ ճանաչված և ընթերցվող գրողները այդ միության անդամ չեն, ինչու՞: Ինչու՞ է, որ մեր գրադարաններում ամենաթարմ գրքերը վերագրվում են 80-ականների վերջերին: Իսկ ի՞նչ գործառույթներ է իրականացնում «Գրողների միությոնը», որքանո՞վ է նպաստում գիրք-ընթերցող կապի հաստատմանը, ովքե՞ր են այդ միության անդամները.. Արդյո՞ք ճանաչում ենք նրանց: Ոչ:
Վերջերս երիտասարդները ի հակադրություն շատ են շահարկում, թե ճիշտ է , գրադարաններ չեն հաճախում, բայց կարդում են օնլայն տարբերակով: Չեմ հավատում )) Չեմ կարող հավատալ, սիրելի երիտասարդներ, որ հնարավոր է 4-5 հատորանոց հաստափոր վեպ կարդալ համակարգչի օգնությամբ: Կարելի է կարդալ հոդվածներ, վերլուծյություններ, բայց գիրքն ամբողջությամբ.. կներեք, ստում եք.. եվ Հետո, ախր համակարգչից գրքի հոտ չի գալիս 🙂
Բայց և այնպես, ամեն բան այնքան էլ գորշ չէ, ինչպես պատկերացնում եք: Այսօր էլ կան երիտասարդներ (ի դեպ՝ բավականին շատ), ովքեր ավելի քիչ չեն կարդում, քան ավագ սերունդը, և անընդհատ բողոքել, թե գիրք չի ընթերցվում, սխալ է: Միգուցե ժամանակն է հարցնելու. Ինչու՞ չի ընթերցվում..

Реклама

Ինչու՞ երիտասարդությունը գիրք չի կարդում. բոլոր ժամանակների ավագ և կրտսեր սերունդների մշտնջենական հակամարտությունը: Один комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s