Զզվելի է, երբ հայը հայրենասերներին դիմում է երրորդ դեմքով


Արդեն զզվելի է դառնում: Զըզ-վե-լի: Մարդը՝ հայ մարդը, հայրենասիրության մասին խոսում է երրորդ դեմքով, հայրենասերներին դիմում է երրորդ դեմքով, բնականաբար՝  նա իրեն չի ներառում հայրենասեր մարդկանց շարքերը: Հետևաբար՝ ինձ մոտ հարց է առաջանում. եթե դու (չհայրենասերդ) ինքդ չես սիրում երկիրդ, ազգդ, ի՞նչ իրավունքով ես ինչ-որ պահանջներ դնում երկրիդ առաջ, ի՞նչ հարցեր ես հղում. բա ու՞ր եք հայրենասերներ, ինչի՞ էս չեք անում, էն չեք անում (որդնած խնձորների մասին գրառումս հիշեցի).. մենք անում ենք այն, ինչ կարողանում ենք: Կարո՞ղ ես՝ ավելին արա, չե՞ս անում՝ ի՞նչ ճառեր ես կարդում:

Վերջերս ազգայնականներից այրվածների ինչ-որ վառվածա-խանձվածա հոտ է տարածվում ամենուր: Էդ հոտից ավելի զզվելի հոտ կա՞: Կա՞ ավելի զզվելի երևույթ, քան այն, որ դու դուրս ես գալիս քո երկրի ազգայնականի դեմ: Գոնե գիտե՞ս քեզ հետ միասին մեկ էլ ով է դուրս գալիս նրա դեմ.. Նա (թշնամին) քեզանից՝ չհայրենասերիցդ ավնիվ է, գիտե՞ս: Նա իր երկրի, իր ազգի շահերն է պաշտպանում, իսկ դու՞: Դու ու՞մ շահերն ես առաջ տանում՝ սեփական ազգդ մեծարողի դեմ դուրս գալով (երբ պատասխան կունենաս՝ արձագանքիր):

Զզվելի է, զըզ-վե-լի, երբ հայը հայրենասերին դիմում է երրորդ դեմքով.. Ստացվում է նա հայրենասեր չէ՞  (լինու՞մ է նման բան, չի տեղավորվում գլխումս, որքան էլ կրկնեմ «երրորդ դեմքով», միևնույնն է, չի տեղավորվում): Իսկ որտեղից է սկսվում հայրենիքը. քո տնից: Եթե դու չհայրենասեր ես, ի՞նչ է ստացվում. դու ընտանիքիդ էլ չես սիրու՞մ: ախր դու քեզ էլ չես սիրում..

Реклама

Զզվելի է, երբ հայը հայրենասերներին դիմում է երրորդ դեմքով: Один комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s