Հոդվածներս «թռցնելուց» գոնե տեղյակ պահեք


Սույն նյութը, որը հիմա կներկայացնեմ, գրել էի մի քանի շաբաթ առաջ, հենց ուղղակի , ֆեյսբուքիս պատին էի տեղադրել, նույնիսկ այլ  ինտերնետային կայքից էի օգտվել՝ առանց պաշտպանելու կամ վարկաբեկելու 2 կողմերից որևէ մեկին: Ճիշտ է, հետո բլոգ նյուզը տարավ իր մոտ:  Կարդացեք.

Միհրան Վարդանյանը աստղաֆիզիկոս է, Օքսֆորդի համալսարանի դոկտոր: Ծնվել է 1985թ. Երեւանում, սովորել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում, այնուհետեւ ընդունվել է Օքսֆորդ: Միհրանը զբաղվում է տիեզերքից ստացված տվյալների մեկնաբանությամբ, ինչպես նաեւ ապագա ռադիո եւ օպտիկական աստղադիտակների տվյալների մոդելավորմամբ եւ կանխատեսումներով: Նրա աշխատանքի հիմնական ուղղվածությունն է մութ մատերիայի եւ մութ էներգիայի էության բացահայտումը:
Միհրանի ստեղծած iCosmos նախագիծը, որն իրենից Կոսմոլոգիակյան հաշվիչ (Cosmology Calculator) է ներկայացնում, շահել է Օքսֆորդի համալսարանի OxTalent 2012 IT Innovation մրցանակը: 
2007թ. Միհրանը հիմնադրել է Օքսֆորդին Հայկական միություն եւ երկու տարի շարունակ նախագահել այն: Միությանը կից նա հիմնել է հայկական գրադարան: Միությունը զբաղվում է հայկական մշակույթի տարածմամբ, հանդիպումներ է կազմակերպում տարբեր բնագավառների հայտնի հայերի հետ: Կենտրոնը հաջողությամբ գործում է մինչեւ այսօր:
2010թ. սեպտեմբերին Միհրանը գիտարշավ կազմակերպեց դեպի Քարահունջ, որը մեծ ուշադրության արժանացավ Հայաստանի հասարակության եւ լրատվամիջոցների կողմից: «Օքսֆորդի համալսարանն ունի այսպես կոչված Գիտարշավների Խորհուրդ (Expedition Council), որը հնարավորություն է ընձեռում ուսանողներին գիտարշավներ կազմակերպել տարբեր երկրներ: Ես հանդես եկա դեպի Քարահունջ գիտարշավ կազմակերպելու նախաձեռնությամբ եւ ստացա համալսարանի համաձայնությունը: Դիմեցինք նաեւ հանրահայտ Թագավորական աշխարհագրական ընկերությանը (Royal Geographical Society) եւ նրանց անունը օգտագործելու թույլտվություն ստացանք: Գիտարշավը մասամբ ֆինանսավորվել է այս երկու կազմակերպությունների եւ մասամբ էլ մեր` հենց արշավախմբի անդամների կողմից:

Արշավախումբն ուներ երկու գլխավոր նպատակ՝ գրավել միջազգային գիտական հանրության ուշադրությունը Քարահունջի նկատմամբ եւ նախապատրաստական աշխատանքներ կատարել հետագայում լազերային սկանավորման եւ եռաչափ մոդել կառուցելու համար: Գիտարշավից հետո նյութեր տրամադրեցինք ամերիկյան History Channel-ին, որն իր սերիալներից մեկում անդրադառնում է Քարահունջին, ինչը մեծ գովազդ էր թե մեր երկրի, թե հուշարձանի համար». պատմում է Միհրանը: 
Սակայն կարելի կլիներ հպարտանալ և ողջունել հայ երիտասարդին, որը Օքսֆորդի համալսարանի կողմից ստացել է մրցանակ, եթե չլիներ մի հանգամանք, որը ստվեր է գցում նրա ամբողջ գործունեության վրա: Վաչագան Վահրադյանը նրան մեղադրում է գրագողության մեջ և մեկնաբանում.Միհրան Վարդանյանը աստղաֆիզիկոս է, Օքսֆորդի համալսարանի դոկտոր: Ծնվել է 1985թ. Երեւանում, սովորել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում, այնուհետեւ ընդունվել է Օքսֆորդ: Միհրանը զբաղվում է տիեզերքից ստացված տվյալների մեկնաբանությամբ, ինչպես նաեւ ապագա ռադիո եւ օպտիկական աստղադիտակների տվյալների մոդելավորմամբ եւ կանխատեսումներով: Նրա աշխատանքի հիմնական ուղղվածությունն է մութ մատերիայի եւ մութ էներգիայի էության բացահայտումը:
Միհրանի ստեղծած iCosmos նախագիծը, որն իրենից Կոսմոլոգիակյան հաշվիչ (Cosmology Calculator) է ներկայացնում, շահել է Օքսֆորդի համալսարանի OxTalent 2012 IT Innovation մրցանակը: 
2007թ. Միհրանը հիմնադրել է Օքսֆորդին Հայկական միություն եւ երկու տարի շարունակ նախագահել այն: Միությանը կից նա հիմնել է հայկական գրադարան: Միությունը զբաղվում է հայկական մշակույթի տարածմամբ, հանդիպումներ է կազմակերպում տարբեր բնագավառների հայտնի հայերի հետ: Կենտրոնը հաջողությամբ գործում է մինչեւ այսօր:
2010թ. սեպտեմբերին Միհրանը գիտարշավ կազմակերպեց դեպի Քարահունջ, որը մեծ ուշադրության արժանացավ Հայաստանի հասարակության եւ լրատվամիջոցների կողմից: «Օքսֆորդի համալսարանն ունի այսպես կոչված Գիտարշավների Խորհուրդ (Expedition Council), որը հնարավորություն է ընձեռում ուսանողներին գիտարշավներ կազմակերպել տարբեր երկրներ: Ես հանդես եկա դեպի Քարահունջ գիտարշավ կազմակերպելու նախաձեռնությամբ եւ ստացա համալսարանի համաձայնությունը: Դիմեցինք նաեւ հանրահայտ Թագավորական աշխարհագրական ընկերությանը (Royal Geographical Society) եւ նրանց անունը օգտագործելու թույլտվություն ստացանք: Գիտարշավը մասամբ ֆինանսավորվել է այս երկու կազմակերպությունների եւ մասամբ էլ մեր` հենց արշավախմբի անդամների կողմից:

Արշավախումբն ուներ երկու գլխավոր նպատակ՝ գրավել միջազգային գիտական հանրության ուշադրությունը Քարահունջի նկատմամբ եւ նախապատրաստական աշխատանքներ կատարել հետագայում լազերային սկանավորման եւ եռաչափ մոդել կառուցելու համար: Գիտարշավից հետո նյութեր տրամադրեցինք ամերիկյան History Channel-ին, որն իր սերիալներից մեկում անդրադառնում է Քարահունջին, ինչը մեծ գովազդ էր թե մեր երկրի, թե հուշարձանի համար». պատմում է Միհրանը: 
Սակայն կարելի կլիներ հպարտանալ և ողջունել հայ երիտասարդին, որը Օքսֆորդի համալսարանի կողմից ստացել է մրցանակ, եթե չլիներ մի հանգամանք, որը ստվեր է գցում նրա ամբողջ գործունեության վրա: Վաչագան Վահրադյանը նրան մեղադրում է գրագողության մեջ և մեկնաբանում. «Ընդհանրապես, գողի տեղը բանտն է… Բոլոր նրանց, ով այս սրիկայի գործունեությամբ հիանում է, ցանկանում եմ, որ նա մի օր էլ ձեզանից գողանա տարիների ձեր գիտական աշխատանքը…»: Պրն. Վահրադյանի կողմնակիցները հավելում են. « Հետաքրքիր է, իսկ էս ամբողջի կողքին ինչի՞ Միհրանը չի նշում, որ Քարահունջ հասկացության հետ ընդհանրապես ծանոթացել է Պարոն Վահրադյանի միջոցով , որի հետազոտություններն էլ ըստ էության յուրացրել է և ներկայացնում է , որպես իր հեղինակած նյութեր, որ իր թեզի ղեկավարը պրն Վահրադյանն էր, ընդ որում իր Թեզը ամենևին էլ Ասղոֆիզիկա չէր, այլ Նեյրոնային ցանցեր: Ինչի՞ չի նշում, որ ինքը Գորիսում է ծանոթացել էդ ամեն ինչի հետ, որ մնացել է Գորիսում, մեր տանը: Որ մեր միջոցով է իմացել շատ ու շատ բաներ, որոնք հետո իր հեղինակային իրավունքի անվան տակ է ներկայացնում: մարդկանց Աչքին մկասսայական թոզ փչելով, ու՞ր պիտի ինքն իրենից փախչի: Հայերը լավ խոսք ունեն, Սուտը ու… քառասունք չունեն: Էնպես, որ… հերիքա հանրության ուղեղի լվացմամբ զբաղվեք…. »:
Իսկապես որ խճճված պատմություն է, ու՞մ հավատալ.. Վաչագան Վահրադյանին աջակցողները պատրասել և համացանցում տարածել են մի ֆիլմ՝ «Կեղծիք և ճշմատրություն» անվամբ, որը երևի թե պատմում և ապացուցում է մի շարք փաստեր՝ կապված գրագողության փաստի հետ: Ինձ չհաջողվեց համացանցում դիտել ֆիլմը, որովհետև ասում են, որ Միհրանի թիմը շատ ինտենսիվ է աշխատում. ֆիլմը համացանցում հայտնվում է թե չէ, անմիջապես ջնջվում է.. Ինձ մոտ հարց է ծագում. եթե Միհրանն իրոք իր վաստակով և գլխավորապես իր շնորհքով է հասել այդ բարձրունքին, ապա ինչու՞ է ջնջում ֆիլմը: Չէ՞ որ ճշմարիտը ոչնչից չպետք է վախենա..: Պրն. Վահրադյանի կողմնակիցները հավելում են. « Հետաքրքիր է, իսկ էս ամբողջի կողքին ինչի՞ Միհրանը չի նշում, որ Քարահունջ հասկացության հետ ընդհանրապես ծանոթացել է Պարոն Վահրադյանի միջոցով , որի հետազոտություններն էլ ըստ էության յուրացրել է և ներկայացնում է , որպես իր հեղինակած նյութեր, որ իր թեզի ղեկավարը պրն Վահրադյանն էր, ընդ որում իր Թեզը ամենևին էլ Ասղոֆիզիկա չէր, այլ Նեյրոնային ցանցեր: Ինչի՞ չի նշում, որ ինքը Գորիսում է ծանոթացել էդ ամեն ինչի հետ, որ մնացել է Գորիսում, մեր տանը: Որ մեր միջոցով է իմացել շատ ու շատ բաներ, որոնք հետո իր հեղինակային իրավունքի անվան տակ է ներկայացնում: մարդկանց Աչքին մկասսայական թոզ փչելով, ու՞ր պիտի ինքն իրենից փախչի: Հայերը լավ խոսք ունեն, Սուտը ու… քառասունք չունեն: Էնպես, որ… հերիքա հանրության ուղեղի լվացմամբ զբաղվեք…. »:
Իսկապես որ խճճված պատմություն է, ու՞մ հավատալ.. Վաչագան Վահրադյանին աջակցողները պատրասել և համացանցում տարածել են մի ֆիլմ՝ «Կեղծիք և ճշմատրություն» անվամբ, որը երևի թե պատմում և ապացուցում է մի շարք փաստեր՝ կապված գրագողության փաստի հետ: Ինձ չհաջողվեց համացանցում դիտել ֆիլմը, որովհետև ասում են, որ Միհրանի թիմը շատ ինտենսիվ է աշխատում. ֆիլմը համացանցում հայտնվում է թե չէ, անմիջապես ջնջվում է.. Ինձ մոտ հարց է ծագում. եթե Միհրանն իրոք իր վաստակով և գլխավորապես իր շնորհքով է հասել այդ բարձրունքին, ապա ինչու՞ է ջնջում ֆիլմը: Չէ՞ որ ճշմարիտը ոչնչից չպետք է վախենա..

Հետո էլի մեկնաբանություններ կարդացի, որտեղ Վահրադյանը իր զայրույթն էր հայտնում: Մի քանի օր առաջ էլ մի գրառում կարդացի, որտեղ հիմա էլ բլոգերն էր բարձրաձայնում ՝ իր նյութը առանց զգուշացման «տանելու» համար: Մտածեցի, դե լավ հա, հիմա տարել- տարել են, բան չկա.. բայց հիմա հասկանում եմ, ինչու էր Վահրադյանը ասում.  «Ընդհանրապես, գողի տեղը բանտն է… Բոլոր նրանց, ով այս սրիկայի գործունեությամբ հիանում է, ցանկանում եմ, որ նա մի օր էլ ձեզանից գողանա տարիների ձեր գիտական աշխատանքը…»: Հասկանում եմ, թե  ինչու էր այդքան զայրացած բլոգերը:

Հիմա բացատրեմ, թե ինչի էի էս ամենը պատմում: Ասում են պիտի քո մաշկի վրա զգաս ինչ բան է գրագողությունը, որ դիմացինին հասկանաս (այսօր հասկացա, երբ տեսա հոդվածս :ճ) Դե հա, ճիշտ է, իմ դեպքում գող անվանելը մի քիչ կոպիտ է, բայց շատ-շատ զզվելի զգացում է, երբ քո սեփական հոդվածը , առանց որևէ կետ -ստորակետ փոխելու տանում և ներկայացնում են սեփական անվան տակ: Առաջին դեպքը չէ, բազմիցս եմ նկատել ոնց են իմ գրելաոճը, իմ արտահայտությունները, մտքերը «թռցնում», նույնիսկ տառ-տառ գողանալու դեպքեր են եղել. ենթադրենք ես ֆեյսբուքում մի 2 տող եմ գրել (նենց հավեցի համար), հետո մի 10 օր անց ինչ-որ բլոգգեր դա փեստ ա արել իր բլոգում :ճ Ժպտացել անցել եմ)))

Ու գիտեք, էլ չեմ էլ խոսելու գրագողության մասին, ուղղակի մի բան հասկացեք, բոլոր նրանք, ովքեր ինձանից տանում են, ինձ շա՜տ հաճելի կլինի, որ դուք տանելուց առաջ գոնե հարցնեք՝ կարելի՞ է: Հավատացեք, որ երբեք չեմ ասի չէ, չի կարելի: Պարզապես ինձ մի քիչ «լավ կզգամ», կմտածեմ, որ գրառումս ինչ-որ մեկին օգտակար եղավ.. իսկ էսպես….. Մի խոսքով, զգուշացրեք, նոր տարեք, տարրական կուլտուրա է: Պրծ, էլ չեմ անդրադառնալու էս երևույթին: Զզվելի զգացում է:

Հոդվածներս «թռցնելուց» գոնե տեղյակ պահեք: 2 комментария

  1. Եթե ես սեփական միտքն ու կարծիքը չունենայի, ես էլ այս բլոգից գրագողություն կանեի, քանի որ շատ լավ եք գրում, գեղեցիկ ու գրագետ: Իսկ գրագողները գոնե թող մի բան սովորեն ուրիշից պոկած հոդվածից:

    1. մերսի Սիրարփի ջան: Հա, ես միայն ուրախ կլինեմ, որ սովորեն: Թող վերցնեն, չեմ առարկում, բայց զգուշացնելը լավ բան է: Թե չէ հիմար վիճակում ես հայտնվում, մեկ էլ տեսնում ես քո հոդվածը՝ առանց մի տառի փոփոխության, բայց ուրիշի անունով:

Оставьте комментарий