Սուտ կա՞, որ ճիշտ արժե


Սուտ կա, որ ճիշտ  արժե,
Ու ես հավատում եմ մեր հնարած ստին, որ չենք կորցնի իրար…

Գաղտնիք չէ, որ բոլորն էլ ստում են կյանքում: Ոմանք ստում են հաճախ, ոմանք՝ հազվադեպ: Առաջին խմբի մարդկանց ընդունված է անվանել խաբեբաներ, սուտասաններ, երկրորդ խմբին՝ ազնիվ մարդիկ (էվրիկա :ճ դե չէ, բացահայտում չարեցի): Որպես կանոն ՝ առաջին խմբին պատկանող մարդկանցից շատերս խուսափում ենք, երկրորդներին՝ հարգում: Բայց արդյո՞ք բոլոր դեպքերում է պետք դատապարտել ստախոսին.. Եկեք դիտարկենք Կոլբերգի՝  անձի բարոյական զարգացման տեսությունը:

Կոլբերգն առանձնացնում է անձի բարոյական զարգացման 6 փուլ: Նա չի կապում բարոյական զարգացման փուլերը որոշակի տարիքային փուլերի հետ. անցումը մի փուլից մյուսին տեղի է ունենում կոգնիտիվ հմտությունների կատարելագործման արդյունքում: Մարդկանց մեծամասնությունը հասնում է առնվազն 3-րդ փուլին, մինչդեռ որոշ մարդիկ այդպես էլ մնում են բարոյապես չհասունացած: Առաջին 2 փուլերը վերաբերվում են երեխաներին, որոնք դեռ չեն սովորել լավի և վատի մասին հասկացությունները: Նրանք փորձում են խուսափել պատժից կամ խրախուսում ստանալ: Երրորդ փուլում  մարդիկ սկսում են հստակ գիտակցել մյուսների կարիծիքը և ձգտում են այնպես անել, որ ստանան նրանց դրական վերաբերմունքը: Չնայած այս փուլում սկսում են ձևավորվել լավի և վատի մասին սեփական պատկերացումները, մարդիկ հիմնականում ձգտում են հարմարվել շրջապատին՝ նրա դրական վերաբերմունքը ստանալու համար: Չորրորդ փուլում մարդիկ գիտակցում են հասարակության շահերը և նրանում վարքի կանոնները: Հենց այս փուլում է ձևավորվում մարդու բարոյական գիտակցությունը. մարդը, որին խանութում չափից շատ մանր են վերադարձրել, հետ է վերադարձնում ավելը, քանի որ «դա ճիշտ է»: Ըստ Կոլբերգի , վերջին երկու փուլերում մարդիկ կարող են բարձր բարոյական արարքներ անել: Հինգերորդ փուլում մարդիկ սկսում են հասկանալ տարբեր բարոյական դատողությունների միջև եղած հակասությունները: Այս փուլում մարդիկ կարող են ընդհանրացումներ անել, պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե բոլորը սկսեն իրենց որոշակի ձևով պահել: Այդպես ձևավորվում են սեփական պատկերացումներն այն մասին, թե ինչն է «լավ», ինչը՝ «վատ»: Օրինակ՝ ընդհանուր առմամբ չի կարելի ստել, բայց որոմ դեպքում կարելի է արդարացնել սուտը՝ «փրկության» համար: Վեցերորդ փուլում  մարդկանց մոտ ձևավորվում են  սեփական  ունիվրսալ և հետևողական բարոյական սկզբունքները: Նման մարդիկ զուրկ են եսակենտրոնությունից: Նրանք իրենց այնպիսի պահանջներ են ներկայացնում, ինչպես ցանկացած այլ մարդու:

Ինչպես տեսնում ենք՝ բարոյական զարգացման հինգերորդ փուլ հասած մարդու սուտը կարող է «արդարացված» լինել, եթե նա դա արել է ինչ-որ մեկին «փրկելու» համար: Օրինակ, ո՞վ կարող է ասել, որ երբեք չի ստել մայրիկին կամ տատիկին՝ ասելով, թե իր հետ ամեն ինչ կարգին է, կամ նա իրեն շատ լավ է զգում: Սակայն դա արել է, որպեսզի մայրիկին կամ տատիկին ավելորդ անգամ անհանգստանալու առիթ չտա: Այս դեպքում կարող ենք սուտը արդարեցված համարել, թե՞ ոչ: Նախընտրելի է քաղցր սուտը, թե՞ դառը ճշմարտությունը: 

Ընդանրապես ընդունված է սուտլիկներին 2 խմբի բաժանել. «անվնաս» սուտխոսաններ (պարծենկոտներ, զարգացած ֆանտազիա ունեցողներ) և վնասատու ու վտանգավոր սուտասաններ (խարդախներ, կեղծավորներ, շողոքորթներ):

Լավ, հիմա եկեք սուտ խոսելու ևս մի իրավիճակ պատկերացնենք: Խոստովանում եմ, սա ես երբեմն կիրառում եմ :ճճճճ Եվ այսպիսով, պատկերացրեք, ձեր ընկերը կամ ընկերուհին շատ տխուր է, իսկ դուք ամեն կերպ ջանում եք նրան ուրախացնել: Ի՞նչ անել: Գործի ենք դնում երևակայությունը. հորինում ես մի զավեշտալի պատմություն, որը իբրև թե պատահել է քեզ հետ հենց այսօր (օրինակ՝ պատմություն ես հորինում քո կոտրված կաբլուկի, չստացված պիռոգի, թարս հագած շապիկի և դրանով քեզնից գոհ փողոցում քայլելու և այլնի մասին): Այս դեպքում կարելի է չէ՞ ասել, որ քո սուտը անվնաս է, նույնիսկ՝ օգտակար, որովհետև կարողացավ բարձրացնել ընկերոջդ տրամադրությունը 🙂

Եվ վերջում մի հարց. այսքանը կարդալուց հետ դուք ի՞նչ եք կարծում, կա՞ սուտ, որը ճիշտ արժե, թե՞ սուտը սուտ է, բնականաբար՝ աններելի և ստոր արարք ձեր կարծիքով:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s