«Գոհարաքաղ» հայկական հեռուստաեթերում


Ողջույն քո կողքի հայի սուբյեկտիվ կարծիքը չհանդուրժող, դրա պատճառով նրան մտքիդ եկած ամենակծու բառերով բնութագրող, ինչպես նաև այդ կարծիքը ընդունող, ողջունող և մտահոգությունը հեղինակի հետ կիսող հայ բլոգոման հանրություն: Ինչպես երեկ խոստացել էի, այսօր պիտի ներկայացնեմ մեր հեռուստատեսության դրական կողմերը, այսպես կոչված՝  «գոհարաքաղ» պիտի անեմ: Ձեզ կփորձեմ ներկայացնել տարբեր ժանրերի հաղորդաշարեր, որոնք կարող են նպաստել ձեր և ձեր երեխաների աշխարհայացքի զարգացմանը, օգնել ձեզ հաճելի ժամանակ անցկացնել հեռուստացույցի առաջ, կամ որևէ օգուտ  չտալով՝ գոնե չվնասել:

Առավոտյան երբ միացրեցի հեռուստացույցը, Հ1-ի եթերում Ռոբերտ Սահակյանցի ճանաչողական մուլտֆիլմն էր: Հիանալի մուլտիպլիկացիոն սերիալ է, որից ձեր երեխան կարող է սովորել այն ամենը, ինչն իրեն հետաքրքրում է, ինչի համար էլ նա շատ հաճախ է ձեզ ուղղում «ինչու՞» և  «ինչպե՞ս» հարցերը: Ի դեպ, մուլտֆիլմը հաճույքով կարող են դիտել ոչ միայն փոքրիկները, այլ նաև դուք, քանի որ նույնիսկ ձեզ մուլտֆիլմը կարող է ինչ-որ բան սովորեցնել: Միայն մի խնդրանք Հանրային հեռուստաընկեությանը. մուլտֆիլմը ցուցադրվում էր առավոտյան ժամը 08:20 րոպեին, մի ժամ, երբ շատ երեխաներ դեռ չեն արթնացել: Լավ կլիներ, որ նմանատիպ հաղորդումները ցուցադրվեին այնպիսի ժամի, որ դիտումները ավելի շատ լինեին:

Քանի որ խոսեցի երեխաներից, հիմա էլ ներկայացնեմ հաղորդում, որը կարող է օգնել մայրիկներին՝ իրենց երեխաներին ճիշտ խնամելու և դաստաիրակության հարցում: Դա  «Հայ մայրիկ» հաղորդումն է, որը ցուցադրվում է «Երկիր մեդ

իա» հեռուստաալիքով:

Բլոգ նյուզում տեղ գտած վերջին գրառմանս մեկնաբանություններից մի քանիսը չափազանց դժվարությամբ ընթերցելուց հետո (դժվար է լատինատառ հայերեն կարդալը)  ինձ պարզ դարձավ, որ այնուամենայնիվ կան մարդիկ, որոնք կարծում են, որ իրոք մեր դպրոցը գտնվում է չափազանց վատ վիճակում (էլ չեմ ուզում «պայթած» բառով բնությագրել): Այդ մարդկանց, ինչպես նաև բոլորին խորհուրդ եմ տալիս դիտել «Հայ Ասպետ» հաղորդաշարը: կտեսնեք ինչ խելացի սերունդ ունենք, ինչ աշխատանք են տանում ուսուցիչները այդ աշակերտների հետ : թերևս այսօր իմ թվարկած հաղորդումներից ամենաբարձր ծափահարություններին հենց «Հայ Ասպետն » է արժանի: Հաղորդումը ինտելեկտուալ, գիտա-ճանաչողական ժանրում է, նպաստում է նոր գիտելիքներ ձեռք բերելուն, ինչպես նաև օգնում է ճանաչել հայ և համաշխարհային պատմությանը, մշակույթը ու արվեստը: Շնորհակալություն հաղորդումը պատրաստողներին, առանձնահատուկ շնորհակալություն Կարին Տոնոյանին՝ իր Նժդեհյան ոգին երեխաներին փոխանցելու, նրանց իսկական հայկական ոգի ներշնչելու և ամբողջությամբ նրանց նվիրվելու համար: Եվ ևս մի խնդրանք հանրային հեռուստաընկերությանը: Խաղը ցուցադրվում է կիրակի օրերին, ժամը 12:30 րոպեին, իսկ կրկնվում է ընդամենը մեկ անգամ՝ հաջորդ օրը վաղ առավոտյան. դարձյալ այնպիսի ժամի, երբ քչերն են հեռուստացույց դիտում: Առաջարկում եմ ևս մեկ կրկնություն ավելացնել՝ ավելի դիտվող ժամի:

Հաջորդ հաղորդաշարերը, որոնք արժանի են գովաբանման ՝ «Օտար ամայի ճամփեքի վրա» և «Հայաստանի ճամփեքով» հաղորդաշարերն են: Երկուսն էլ շատ հետաքրքիր և թեթև հաղորդումներ: Հաղորդավարը մեկնաբանում է շատ կիրթ , ունի խոսքի հաճելի տեմպ, որն էլ ավելի հաճելի է դարձնում դիտումը: Միակ հաղորդումներից է, որ արդեն քանի տարի եթերում է: Շնորհակալություն Ռաֆայել Հովհաննիսյանին՝  արդեն շատ տարիներ ամայի ճամփեքին գտնվող հայերի կյանքը  մեզ ներկայացնելու համար:

Չգիտեմ իմ սուբյեկտիվ վերաբերմունքից է Նազենիի հանդեպ, թե իրոք նրա վարած բոլոր հաղորդումներն էլ շատ լավն են: Երկու հաղորդում Արմենիայի եթերում, երկուսն էլ շատ հետաքրքիր՝ «Երկրի գանձերը» և «Հայացք ներսից»: Նազենի Հովհաննիսյանը մեր հեռուստաեթերի եզակի կիրթ դեմքերից մեկն է, որը եթերում ունի իր տակտը , չափի զգացողությունը, հագնվում է շատ գրագետ և գեղեցիկ: Նա այն եզակիներից է, որը իր ետկուլիսյան կյանքը չի բերում եթեր: Հենց դրա համար էլ սիրում եմ նրան:

Մեր եթերի գոհարները թվելուց անշուշտ առաջիններից մեկը պիտի նշվի «Երգ երգոց»-ի անունը: հաղորդում, որը նույնսիկ բնութագրի կարիք չունի: Ի դեպ, մի հետաքրքիր երևույթ եմ նկատել: Մեր այն երգիչ-երգչուհիները, որոնց հաճախ քննադատում ենք անճաշակ երգերի համար, ինչ-որ հրաշքով այս հաղորդաշարին ներկայանում են փայլուն կատարումներով: Շնորհակալություն Խորեն Լևոնյանին:

Տնային տնտեսուհիների համար նույնպես երկու հաղորդաշար եմ «քաղել» 🙂 «Արարատյան խոհանոց» և «Ի՞նչ եփել այսօր»:

Երկար մտածում էի, թե հումորային ժանրում ո՞ր հաղորդաշարը կարելի է առանձնացնել.. չգտա: Թերևս կնշեմ «Հաղթել րոպեում»-ը: Միգուցե հումորային չի, բայց շատ հետաքրքիր ժամանցային ծրագիր է: Հովոն էլ լավ է վարում, չնայած կարողէ և  քիչ բղավել :ճ

Եվ վերջում պիտի անպայման նշել «Հայոց հարց» հաղորդաշարը: Շնորհակալություն Արթուր Բախտամյանին՝ հետաքրքիր և հանրությանը ոչ այնքան հայտնի թեմաներ  քննարկելու համար:

Գրառումս ավարտելուց առաջ՝  մի ընդհանուր խնդրանք բոլոր հեռուստատեսություններին: Նշված գրեթե բոլոր հաղորդաշարերը եթեր են դուրս գալիս դիտման համար չափազանց անհարմար ժամերի, որի հետևանքով էլ չեն կարողանում ապահովել այն ռեյտինգ կոչվածը, որը ունեն տարբեր սերիալները: Առաջարկում եմ փոխարինել սերիալների  և նշված հաղորդաշարերի ցուցադրման ժամերը, ինչպես նաև կրճատել սերիալները կրկնությունները և դրանց փոխարեն ցուցադրել նշված հաղորդաշարերը: Կարծում եմ ձեր վարկանիշային սանդղակում տեղի կունենա բավականին մեծ փոփոխություն՝ ի օգուտ նշված հաղորդաշարերի:

Հ.գ. այս գրառումը միշտ անավարտ է, քանի որ միշտ էլ հույս կա, որ մեր եթերը կհամալրվի նոր գոհարներով, կամ էլ եղածները կշտկեն իրենց թերությունները և էլ ավելի գրագետ կներկայանան հանրությանը:

Реклама

«Գոհարաքաղ» հայկական հեռուստաեթերում: Один комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s