Հարգելի Հայկո, եթե մեր դպրոցները կամաց-կամաց «պայթում» են, ապա «պայթեցնողներից» մեկն էլ դու՜ք եք


Քանի որ շատ են ինձ հանդիմանում ու քննադատում այն բանի համար, որ ինքս շատ եմ քննադատում մեր հեռուստաեթերն ու այսպես կոչված շոու բիզնեսը, որ մեկնաբանում եմ միայն վատը, այսօր  որոշեցի հաշվի նստել ինձ քննադատողների կարծիքի հետ և փորձել մի դրականի կաթիլ գտնել մեր հեռուստատեսության անհոսք լճում, որը կարծես թե արդեն ճահճացման է գնում:  Վահանակը վերցրի ձեռքս և նստեցի հեռուստացույցի դիմաց: Գովազդ, գովազդ, գովազդ, ռաբիզ, տաքսի նեմա, գովազդ, հեռուստառեստորան, ահա.. ոնց որ թե էստեղ գովազդ չի. Շանթ հեռուստաընկերության եթերում «Կանխիկ հումոր» հաղորդումն էր: Դե, հիշում եմ, մի օր Հայկոն հարցազրույց էր տալիս, և ասաց, որ ինքը ունի «քթի մազ» բնավորություն  (իր բառերով եմ գրում) , որ եթե ինքը որոշել է մի քայլ անել, հարյուր անգամ պիտի «քցի-բռնի», թե արդյո՞ք լավն է լինելու իր արած գործը: Ճիշտ է, էդ հարցազրույցից տարիներ են անցել, բայց չէի մոռացել Հայկոյի խոսքերը ու հենց դրա պատճառով էլ կանգ առա հենց այս հաղորդաշարի վրա՝ մտածելով , որ Հայկոն պիտի որ իր խոսքի տերը լինի: Տրամադրված եմ շա՜տ դրական, ուզում եմ  լավը գովերգել: Ահա, երեք տղաներ են գալիս, երեխաներ են: մտածում եմ ինչ լավ է, ինչ դրական է, հիմա մանկական ու հեքիաթային տրամադրություն կլինի բեմահարթակում: Հիասթափություն առաջին. տղաներից մեկի շապիկին, ով երեևի թե 11-12 տարեկան էր, գրված է «AYLANDAK»: չԷ.. բայց դեռ հույսս չեմ կորցնում, մտածում եմ երևի էս երեխեքը ինչ-որ մանրապատում են պատրաստել, որի մեջ պիտի օգտագործվի այդ «AYLANDAK»-Ը: Ինձ ստիպում եմ դրական տրամադրվել, նույնիսկ «AYLANDAK»-ի հանդեպ եմ դրական տրամադրվում:  Հիասթափություն երկրորդ. Հետո սկսվում է ուռածա-հարբածա- ծակվածա- խմածա-ցխվածային անեկդոտների շարանը.. չէ, էլ դրական տրամադրվելու ուժ չկա՜: Ֆու, վերջապես գնում են.. Չէ, երեխեքին ֆու չեմ ասում, իրենց էնտեղ թողնողներին, էդ անեկդոտները նրանց սովորեցնողներին ու եթեր տրամադրողներին եմ «ֆու» ասում: Գալիս է հաջորդ մասնակիցը, աղջնակ է, էլի դպրոցական: Աղջնակին հարց են տվել, թե ի՞նչ է ամենաշատը ցանկանում: պատասխանել է. «ուզում եմ պայթեն բոլոր դպրոցները»: Հայկոն նրա ցանկությունը կարդալուց հետո մի պահ դադար է տալիս, լու՜րջ ու թախծոտ հայացքով նայում է էս դպրոցականին ու ասում հետևյալը. «մեր դպրոցները կամաց-կամաց պայթում են: ցանկությունդ իրականանում է» (կներեք, միգուցե չկարողացա վերարտադրել Հայկոյի խոսքը նույնությամբ, բայց հավատացնում եմ, իմաստային փոփոխություն չկա) : Հարգելի Հայկո, ես որպես ուսուցիչ պարտավոր եմ և պետք է հանդես գամ հետևյալ պատաասխանով. եթե մեր դպրոցները կամաց-կամաց «պայթում» են, ապա դպրոցը «պայթեցնողներից» մեկն էլ դու՜  ես  (քո հաղորդումով ես պայթեցնում, անձնական ոչինչ չկա) , քո կոլեգաներն են, այն հեռուստաալիքն է, որը եթե է տալիս նման հաղորդումներին: Դպրոցը «պայթեցնողը» էն ծնողն է, ով թույլ է տալիս իր երեխային ոչ միայն խոսել էդպիսի ժարգոնով ու շոշափել նման «ուռած»-ային թեմաներ, այլ թույլ է տալիս, որ նա դա ցուցադրի նաև ամբողջ աշխարհին: Դպրոց «պայթեցնողը» այն զզվելի երևույթն է, որը ստիպել է մի աղջնակի, ով ապրում է իր պատանության ամենաերազկոտ շրջանը,  հեքիաթային ցանկություններ ունենալու փոխարեն ամենաշատը ցանկանալ, որ դպրոցը «պայթի»: Իսկ եթե կշահարկեք, որ դպրոցը պայթեցնելու ցանկությունը հումոր է, ես էլ կպատասխանեմ՝ այդ ձեր հումորն է «պայթած»:

Եվ այսքանից հետո, այնուամենայնիվ մի գրամանոց  դարականի կաթիլ գտնում եմ: Մի երիտասարդ էլ էր մասնակցում: Էս տղան գոնե ազնվություն ունեցավ, խոստովանեց, որ իր հումորները վերցրել է ինտերնետից: Դե դա չծիծաղեցրեց ոչ ինձ, ոչ էլ Գարիկին ու Հայկոյին, բայց ազնվությունը դրական է չէ՞: Գիտե՞ք ինչ ծիծաղեցրեց Հայկոյին ու Գարիկին, էն դպրոցի պայթելը երազող աղջնակի «ջեքսոնյան» պարը :

Բայց ես տերը կլինեմ խոստումիս:  Խոստանում եմ ևս մեկ անգամ, մոտակա օրերին կպեղեմ և ձեզ կներկայացնեմ մեր հեռուստաեթերի հատուկենտ գոհարները: Մի բլոգգեր կար, Չվհատվող: Այ ես հիմա Չվհատվողն եմ :ճ կգտնեմ դրականը, չեմ վհատվում :

Реклама

Հարգելի Հայկո, եթե մեր դպրոցները կամաց-կամաց «պայթում» են, ապա «պայթեցնողներից» մեկն էլ դու՜ք եք: 4 комментария

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s