Հայաստանը խաղողագործության հայրենիք


Ուսումնասիրությունները ցույց են տվել , որ խաղողագործությունը առաջինը ծագել և այնուհետև Եվրասիայում տարածվել է Հայաստանից և Վրաստանից: Պահպանվել և մեզ են հասել ինչպես մի շարք աշխատություններ, որտեղ պատմվում է Հայաստանում խաղողագործության լայն տարածում ունենալու մասին, այնպես էլ այդ ամենն ապացուցող փաստեր: Մեզանից 2400 տարի առաջ հույն պատմիչ Քսենոֆոնը իր Հայաստան կատարած ճամփորդությունից հետո նշել է, որ Հայաստանում չկար այնպիսի տուն, որտեղ սեղանին դրված չլիներ անուշահամ գինի և չամիչ: Սա փաստում է այն մասին, որ դեռևս 2400 տարի առաջ հայերը ոչ միայն զբաղվում էին խաղողի մշակությամբ, այլ նաև դրանից ստանում էին գինի և չամիչ: Այն, որ հայերը գինեգործությամբ զբաղվել են դեռևս հազարավոր տարիներ առաջ, վկայում են նաև Արենիի քարանձավային համալիրում  2011 թվականին հայտնաբերված աշխարհի ամենահին գինեգործական հնձանը, որը թվագրվում է մթա 40000 թվին: Այն գտնվում է Վայոց Ձորի մարզում, կազմված է խաղողը ճզմելու համար նախատեսված քարե ավազանից և քամված հեղուկի պահեստավորման տարաներից: Շրջակայքում հայտնաբերվել են նաև խաղողի կորիզներ,, մնացորդներ և տասնյակ չորացած վազեր: Գտնված կորիզները պատկանում են խաղողի vitis vinifera տեսակին, որն այսօր էլ օգտագործվում է գինու արտադրության մեջ:

Թեպետ Էրեբունու քաղաք-ամրոցի տարածքում հայտնաբերված արձանագրությունները վկայում են այն մասին, որ արդեն 8-րդ դարում խաղողագործությունը Հայաստանում լավ զարգացած էր, այնուամենայնիվ գյուղատնտեսության այս ենթաճյուղը ինտենսիվ մշակության փուլ մտավ միայն 1920-ական թվականներից:

Չնայած ՀՀ ներկայիս տարածքում առկա արևային էներգիայի և նպաստավոր հողային պայմանների, խիստ չորային կլիմայի հետևանքով այս բնագավառում առաջանում են մի շարք դժվարություններ, առանց արհեստական ոռոգման հանրապետության մեծ մասում անհնար է զբաղվել խաղողագործությամբ (բացառություն է կազմում Տավուշը), ձմռան ամիսներին  կա ցրտահարության վտանգ, ուստի առաջ է գալիս խաղողի այգիները հողում թաղելու, իսկ գարնանը նորից հորերից հանելու  անհրաժեշտություն: Սա բարձրացնում է խաղողի ինքնարժեքը:

ՀՀ տարածքում առանձնացվում է խաղողագործության տարածման 4 խոշոր արեալ: Առաջատարը Արարատյան դաշտն է, ճյուղը լայն տարածում ունի նաև Զանգեզուրի հարավում, Արփա գետի հովտում և Տավուշի մարզում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հանրապետություն խաղողի հողահանդակների զբաղեցրած ընդհանուր մակերեսը տարբեր տարիներին տրաբեր մեծություններ է ունեցել: Նախ սկսած 1913 թվականից (9 հազ. Հա) արձանագրել է աճի միտում և գագաթնակետին է հասել 1988 թվականին՝ 37 հազ. Հա: Այնուհետև նկատվել է խաղողի այգիների տարածքի կրճատում՝ կապված մի շարք գյուղացիների՝ խաղողի այգիները բանջարանոցների կամ հացահատկային դաշտերի վերածելու հետ: Դա պայմանավորված էր սեփականշնորհման հետևանքով առաջացած բերքի իրացման հիմնախնդրով: Սակայն վերջին տարիների նորից նկատվում է խաղողի այգիների աճի տենդենց. 2007 թվականին խաղողի այգիների ընդհանու մակերեսը կազմել է 30 հազ. Հա, 2000 թվականի 15 հազ.հա-ի փոխարեն:

Մեր երկրում մշակում են գերազանցապես տեխնիկական նշանկություն ունեցող խաղող, որը օգտագործվում է որպես հումք գինու և կոնյակի արտադրության համար, սակայն լայն տարածում ունեն նաև սեղանի խաղողի տեղական սորտերը: ՀՀ-ում լայն տարածում գտած խաղողի սորտերից են ոսկեհատը, գառան դմակը, զվարթնոցը, տոկունը, արենին, լալվարը, մսխալին, իսկ ներկրվածներից՝ կախեթին, ռկածիթելին և այլն:

Реклама

Հայաստանը խաղողագործության հայրենիք: 2 комментария

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s