Ո՞րն է ավտովթարների, ինքնասպանութունների և դժբախտ պատահարների՝ այդ աստիճան լայնամասշտաբ լուսաբանման իմաստն ու նպատակը


Միշտ ուրախ եմ լինում՝ տեսնելով իրենց աշխատանքը շատ սիրող և մեծ նվիրումով աշխատող մարդկանց: Բայց, ինչպես ասում են, ամեն բան չափի մեջ է գեղեցիկ: Այսօր պիտի խոսեմ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի կատարած մեծածավալ աշխատանքի մասին: Թվում է թե այս մարդը ոչ հանգիստ ունի, ոչ դադար, շարունակ դժբախտ պատահարների ետևից է սլանում՝ վայրկյան իսկ շուտ մեկի մահվան բոթը հասցնելու հայությանը:  Եթե սկզբում բավարարվում էր միայն սահմռկեցուցիչ նկարներ անելով ու դրանք մեզ պարտադրելով, ապա հիմա նաև մեկնաբանում է : Ի դեպ, իմ կարծիքով դա անում է չափազանց տնավարի և ոչ պրոֆեսիոնալ (ոչ թե որպես լուսանկարիչ, այլ որպես ռեպորտաժ վարող)՝  կարծելով, որ եթե  շեշտում է  վթարի ենթարկվածի՝  ինչ-որ պատգամավորի  հետ արյունակցական, բարեկամական կամ նույնիսկ խնամիական կապեր ունենալու մասին, դրանից իր ռեպորտաժը դառնում է էլ ավելի արժեքավոր և դիտարժան: Ինչու՞ է տնավարի , որովհետև ռեպորտաժում պարտադիր պիտի լոռվա բարբառին մոտ տոնով ասի «ժողովուրդ ջան», հետո սկսի խիստ առօրեական բառապաշարով ներկայացնել որևէ «լակոտի» (ինչպես ինքն է հաճախ ասում) արած հերոսությունը (հաճախ է ավտովթարը հերոսություն կոչում՝ իհարկե ոչ ուղիղ իմաստով), կամ էլ մանրամասնորեն ներկայացնի որևէ ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ, այնքան մանրամասնորեն, որ նույնիսկ շեշտի. «եթե ՇԼՎԱՐԻՑ չբռնեին, աղջիկը արդեն կենդանի չէր լինի»:

Քանի որ խոսվել է ինքնասպանությունների լուսաբանման բացասական հետևանքների մասին, չեմ կրկնվի, պարզապես կավելացնեմ, որ ինքնասպանության փորձ կատարում են հիմնականում այն մարդիկ, ովքեր ուշադրության պակաս ունեն և այդպիսով ցանկանում են իրենց կողմը մի փոքր ուշադրություն հրավիրել, Իսկ տարբեր աղբյուրների կողմից լուսաբանվելը կարող է հենց այդ սպասված արդյունքը տալ: Մինչև վերջին պահը ինքնասպանություն գործողը հույս է փայփայում, որ ինչ-որ մեկը այնուամենայնիվ իրեն պիտի փրկի, իսկ տեսնելով, որ մեկ ուրիշին իրոք փրկել են և այդ ուրիշը արժանացել է մեծ ուշադրության՝ կարող է կրկնել նրա փորձը,  չմտածելով, որ այս անգամ միգուցե ամեն բան այլ սցենարով ընթանա և նրա «շլվարից» քաշող չլինի..

Անդրադառնամ վերջին հաղորդումներից մեկին: Հերթական ավտովթարն է լուսաբանվում. մեքենան հայտնվել է ծառի կատարին: Մեկնաբանվում և առանձնահատուկ հեգնանքով նշվում է, որ մեքենան պատկանում է այսինչ պատգամավորի քրոջ որդուն (եթե չեմ սխալվում ): Ինձ մոտ հարց է առաջանում. մի՞թե այդինչ պատգամավորը քրոջ որդուն ասել է,թե  տղա ջան գնա հարվածի ծառին ,գլուխդ կեր: Չէ, դժվար թե: Հիմա կասեք չի ասել, բայց դե հղպացել են պատգամավորի երեխեքը: Այո, ինչ-որ տեղ ճիշտ եք: Բայց արդյո՞ք մեծամասամբ պատգամավորների կամ մեծահարուստների երեխաներն են ավտովթարների պատճառ դառնում: Ինձ հետաքրքիր կլիներ վիճակագրություն տեսնել, կասկածում եմ խիստ: Ինչևէ, անդրադառնամ ևս մի դրվագի:

Վերջին հաղորդման ընթաացքում էկրանին մի պատանի է՝ «հերթական հերոսը», որին Շամշյանը վիրավորական խոսքեր է շռայլում, ընդհուպ մինչև եթերում նրան «ղզիկ» անվանելը: Չեմ ուզում քննարկել, թե ինչու այդ տղան «ղզիկ» անվանվեց, ուզում եմ հարց տալ. կապ ունի՞  Շամշյանի այս արաքը  պրոֆեսիոնալիզմի հետ, թե ոչ:

Հայտնի է, որ ավտովթարը դժբախտություն է ցանկացածի համար , և որ վթարից հետո մարդիկ դեռ երկար ժամանակ շոկային վիճակում են լինում: Հիմա ասացեք, ինչպե՞ս դուք ձեզ կզգայիք, երբ հենց այդ պահին հայտնվեր մեկը ու սկսեր անդադար լուսանկարել և ձեզ , և մեքենան: Բնական է չէ՞, որ ձեր ռեակցիան դրական չէր լինի: Դուք էլ կպահանջեիք, որ դադարեցնեն լուսանկարել:

Դեռ կարելի է երկար խոսել ավտովթարների , ինքնասպանությունների, դժբախտ պատահարների լուսաբանման դրական կամ բացասական կողմերի մասին, բայց եկեք պարզապես խոսենք ամենագլխավորից՝ լուսաբանման նպատակից  և իմաստից:  Ի՞նչ օգուտ կարող է տալ հանրությանը մի դժբախտ ինքնասպանի դին տեսնելը, ո՞րն է դրա նպատակը: Պատասխան չունեմ:

Ի՞նչ օգուտ կարող է տալ մի ծռմռված ավտոմեքենան բոլոր կողմերից 10 րոպե (միջին հաշվով) նկարելը.

-Հարուստ լակոտներին դաս տալը՞: Նրանք իրենց դասը ստացել են արդեն՝ խաղալով սեփական կյանքի հետ, հաճախ մինչև անգամ հաշմանդամության հասնելով  կամ ամբողջ կյանքում մարդասպանի պիտակը դեմքներին դրոշմելով:

-Դա կարող է կրճատե՞լ ավտովթարների քանակը: Չեմ կարծում:

Իսկ ի՞նչ է տալիս հանրությանը նման դաժան տեսարանների ցուցադրումը՝ ոչինչ..

Այս դեպքում  իմ երկու հարցերն էլ՝ լուսաբանման իմաստն ու նպատակը, մնում են չբացահայտված:

Հ.գ. Շամշյանին քննադատելու փորձ չեմ արել, երևույթն է պարզապես մտահոգիչ..

Реклама

Ո՞րն է ավտովթարների, ինքնասպանութունների և դժբախտ պատահարների՝ այդ աստիճան լայնամասշտաբ լուսաբանման իմաստն ու նպատակը: Один комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s