«Ես»-ն ինձ մեղադրում է չծուլանալու, բլոգային էջ վարելու և անձնական վիրավորանքներ հասցնելու համար


Երբեք չէի էլ կարող ենթադրել, որ սովորական ֆեյսբուքյան ստատուսս, որը գրվել էր ընդամենը մի քանի րոպեի ընթացքում (դա են ապացուցում  անփութորեն արված մի քանի տառասխալները), կարող է տարածվել համացանցով մեկ և այդպիսի աղմուկ բարձրացնել, ավելին՝  նույնիսկ դուրս գալ համացանցից և տարածվել որևէ ամսագրում:  Այսօր զարմանքս մեծ էր, երբ ընկերներիցս մեկն ասաց, որ «Մեր օրերի Սասունցի Դավիթը՝ Էռնեստ The Best» ֆեյսբուքյան գրառումս, որը տեղ էր գտել նաև բլոգնյուզում,  «պատիվ է ունեցել» տպագրվելու  «Ես» երիտասարդական ամսագրում և որակվել  որպես ոչ մարդկային, լրագրողական էթիկան խախտող գրառում.. Ստորև ձեզ եմ ներկայացնում «Ես»-ի մեղադրականը. «Այսօր ով չի ծուլանում, մի կայք է ստեղծում կամ բլոգ վարում: Համացանցի՝ անվերահսկելիությունը, որոշ կայքերի հիմնադիրների ներքին՝ գրաքննության, չափի զգացման բացակայությունը հանգեցնում է ժուռնալիստիկայի վարկաբեկմանը, թեև ամեն բլոգ վարող ժուռնալիստ չէ:Համացանցից առանձնացրել ենք 3 նյութ, որոնք միանգամից խախտում են լրագրողական մի քանի կանոն՝ մի կողմ դրած մարդկայինը:«Ես»-ին դեղին որակողները թող կարդան այս ամենը՝ հասկանալու և տարանջատելու համարձակ խոսքն ու փաստը սեփական կարծիքից և անձնական վիրավորանքներ հասցնելուց»:

Ես պատասխանատվություն եմ կրում միայն սեփական գրառումներիս համար , և բնականաբար, կխոսեմ միայն իմ գրառման մասին: Այո, ճիշտ է շեշտել հարգելի «Ես» ամսագիը. ցրանկացած բլոգային էջ վարող չէ, որ լրագրող է.. ինքս էլ լրագրող չեմ:  Բայց դա չի նշանակում , որ չեմ կարող արտահայտել իմ սեփական կարծիքը (ինչպես  նշել է ամսագիրը), վարել բլոգային էջ, որում կարող եմ գրել այն, ինչ սիրտս կցանկանա՝ եթե գրառումս որևէ անձնական բնույթի վիրավորանք չի կրում իր մեջ, կարող եմ իմ բլոգային էջում ներկայացնել անձնական և խիստ սուբյեկտիվ տեսակետ հասարակական նշանակություն ունեցող այս կամ այն երևույթի վերաբերյալ՝ նշելով դրա դրական կամ բացասական կողմերը: Կարծում եմ խոսքի ազատության իրավունքը և բլոգային էթիկան ինձ թույլ են տալիս վարվելու նման կերպ..

Ամսագիրն ինձ մեղադրում է անձնական վիրավորանքներ հասցնելու մեջ՝ չնշելով այն տողը, որում ես անձամբ վիրավորում եմ որևէ մեկին: Ինքս չեմ ճանաչում Էռնեստին, բնականաբար նրա հետ անձնական բնույթի խնդիր ունենալ չեմ կարող, ուստի չեմ էլ կարող նրան անձնական բնույթի վիրավորանք հասցնել: Գրվածքում խոսել եմ ոչ թե Էռնեստի անձի, այլ այն երևույթի մասին, որը նրա շպարվելը որակում  է որպես «համարձակ քայլ» և անվանում գլամուռ: ԻՄ ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԿԱՐԾԻՔՈՎ՝  չի կարող վերջինս, ինչպես նաև միջնամատ ցույց տալն ու միզելը համարվել համարձակ քայլ: կարծում եմ՝  էական է տարբերությունը անձնական վիրավորանքի և ԵՐևՈՒՅԹԻ նկատմամբ ունեցած իմ սուբյեկտիվ դիքորոշման միջև :

Ամսագիրը մեղադրում է նաև բլոգնյուզին՝ լրագրողական էթիկան խախտելու համար, ակնարկելով, որ նրանք իրենց կայքում տարածում են նմանատիպ 3 «գոհարներ»: Մեղադրում է և հենց նույն պահին ինքն է իր էջում տարածում նշված 3 հոդվածներն էլ՝ առանց խմբագրման և կրճատումների՝ փաստորեն ինքն էլ հանդիսանալով դրանց տարածողներից մեկը 🙂

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s