Թե ի՞նչ է տվել մեզ Բոլոնյան համակարգը..


Արդեն 3-րդ մայիսն է, ինչ աշխատում եմ դպրոցում, և 3-րդ տարին է, ինչ մայիսն ինձ համար ասոցացվում է խաչուփաչեր դնել-ջնջելու, գնահատականներ գումարել- հանելու ու բաժանելու, հետո դրանցից էլ մի վերջնական թվաբանական միջին հաշվելու և նմանատիպ մի շարք ոչ հաճելի գրել-ջնջելային թվաբանական գործողությունների հետ: Այն աստիճան եմ հոգնել և զզվել նման իրավիճակից, որ պատրաստ եմ աշխատավարձս ամբողջությամբ տալ նրան, ով կհամաձայնվի իմ փոխարեն ստուգել բոլոր տեքստային խաչուփաչերը և գնահատել երեխաներին..

Որպես կանոն՝ բարեփոխումները միտված են լինում բարելավվել այն ոլորտը, որում դրանք իրականացվում են: Միգուցե չափազանց վատատես եմ կամ բացարձակորեն կույր, բայց մինչ այսօր չեմ տեսել ոչ մի բարեփոխում, որը մեր կրթությանը տվել է Բոլոնյան տխրահռչակ համակարգը.. Չի կարող որակյալ լինել այն կրթությունը, որում մեծ է պատահականության (արծիվ, թե գիր) կամ բախտի գործոնը: Իրավ, ի՞նչ դժվար գործ է մի շրջանակ գծելը կամ թռչնակ նկարելը, նամանավանդ այն դեպքում, երբ պատահականորեն դրածդ թռչնակը կարող է ապահովել քեզ բարձր գնահատական, որը բնականաբար երբեք չի կարող արտահայտել քո իրական գիտելիքների կշիռը: Բոլոնյան համակարգը լեզվի իմացության ի՞նչ մակարդակ պիտի ապահովի Հայոց լեզվի արտադպրոցական պարապմունքների հաճախող  ավարտական դասարանցու համար, եթե վերջինս անկեղծանում է, որ արդեն քանի ամիս է, բացի սմս հաղորդագրությունից՝ ուրիշ ոչինչ չի գրել:

Որպես կանոն՝ ինչ-որ օրենք ընդունելուց առաջ , իմ կարծիքով, հարկ է նախ և առաջ մտածել՝ ունե՞մ ես հնարավորություն և միջոցներ իրագործելու այդ օրենքը կամ որոշումը իմ երկրում: Մեզ մոտ տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Մարդիկ դրեցին ու հաստատեցին Բոլոնյան համակարգը, հետո սկսեցին մտածել, թե ինչպե՞ս իրագործեն նրա առաջադրած պահանջները: Բոլոնյան համակարգը ենթադրում է ուսուցման պրոցեսում մի շարք նորագույն , ժամանակակից մեթոդների կիրառում, որոնց համար, ցավոք մեր դպրոցները դեռևս չունեն ոչ համապատասխան սարքավորումներ, ոչ էլ կահավորված դասասենյակներ.. Միգուցե արժեր նախ հոգալ նմանատիպ տարրական խնդիրները, հետո նոր մտածել Բոլոնյան համակարգը մեր վզին փաթաթելու մասին:

Ամեն տարի կխոսեն-կխոսեն ուսուցիչները.. ո՞վ է լսում. միայն գլուխն ափերի մեջ առած կոլեգան, ով այնքան է կլանված իր «հաշվարկներում», որ չի համարձակվում պատասխանել զրուցակցին, չէ՞ որ մտավախություն ունի խառնել հաշվարկը ու ստիպված պիտի լինի կրկին անգամ սկսել իր տաժանակիր «գրոցի-ջնջոցին»..

Реклама

Թե ի՞նչ է տվել մեզ Բոլոնյան համակարգը..: 2 комментария

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s