Քննադատություն. առաջացման պատճառները և հետևանքները


Ողջույն բլոգոման հանրություն 🙂 Վերջին շրջանում առիթ եմ ունեցել առնչվել մի երևույթի հետ, երբ մեր հասարակության մի փոքրիկ հատվածը, հիմնականում երիտասարդ օրիորդները, ատամները սրած ու գազանավարի են ընդունում հասարակական նշանակություն ունեցող, հայտնի մարդկանց ուղղված որևէ քննադատություն: Ուստի հարկ եմ համարում այսօր խոսել հենց քննադատությունից, նրա առաջացման պատճառներից, նպատակներից և դրանից բխող հետևանքներից: Նախ ասեմ, որ ըստ իս ամեն պախարակող գրվածք չէ, որ կարելի է քննադատություն համարել. քննադատողը պետք է մանրամասնորեն պարզաբանի, թե ինչու՞ է քննադատում տվյալ մարդուն կամ երևույթը, թե ի՞նչ բացասական ազդեցություն կարող է ունենալ այն ընդանուր հասարակության կայուն, օրինաչափ զարգացման գործընթացում: Եկեք դիտարկենք սոցիոլոգիայում շատ հայտնի մի տեսություն՝ Կուլիի «հայելային Ես-ի» տեսությունը: Ըստ Կուլիի հասարակությունը անձի համար հանդիսանում է հայելի, որն իր մեջ արտացոլում է հասարակության վերաբերմունքը նրա այս կան այն արարքին: Կուլին գտնում էր, որ մարդու սոցիալական «ես»-ը ձևավորվում է միջանձնային ինտեռակցիաների շնորհիվ, շփման պրոցեսում, երբ տեսնում է, թե հասարակությունն ինչպե՞ս է արձագանքում, ինչպե՞ս է վերաբերվում իր արարքներին: Նա հասարակության աչքով փորձում է գնահատել իր արարքները, և այդ գործընթացում էլ ձևավորվում է նրա եսը.
1. ինչպես են մարդիկ մեր կարծիքով ընկալում մեզ (ակնկալիքները)
2. ինչպես են մարդիկ արձագանքում նրան, ինչ տեսնում են
3. ինչպես ենք մենք արձագանքում ուրիշների տված ռեակցիային (հետևությունները):

Հաճախ այնպես է պատահում, որ տվյալ անհատի սպասելիքները և հասարակության վերաբերմունքը իրար չեն համընկնում: Այս դեպքում ստեղծվում է կոնֆլիկտային իրավիճակ: Հասարակությունը սկսում է քննադատաբար մոտենալ այս կամ այն երևույթին: Այն երևույթները, որոնք քննադատվում են, որպես կանոն հակասում են տվյալ հասարակության ներսում ընդունված մշակույթին (սովորույթներին, ավանդույթներին, օրենքներին, նորմերին և այլն): Այսպիսի իրադրության շատ հաճախ ենք հանդիպում նաև մեր երկրում: Հիմնականում քննադատության են արժանանում հասարակական գործիչները, որոնք ներկայանում են հասարակության լայն շերտերին՝ քաղաքական գործիչներ, դերասաններ, «շոու բիզնեսի» ներկայացուցիչներ և այլն: Քննադատությունը միանշանակ չի ընդունվում բոլորի կողմից. խելացիները փորձում են այդ քննադատությունից հետևություններ անել, դասեր քաղել, հիմարները սկսում են իրենց պատառոտել ու վիրավորել քննադատողին, համարելով, որ այդ մեկը նախանձում է իրենց, էությամբ չար է կամ ուղղակի բան ու գործ չունի: Վերջին տեսակը (հիմարների) հատկապես շատ է մեր ժամանակակից շոու բիզնեսում (այսպես կոչված), որն իրեն համարելով ամենազոր՝ քննադատությունը լսելու, կամ գոնե քննադատի խոսքը հասկանալու փորձ կատարելու ունակություն չունի: Թերևս նման մարդիկ լիարժեք սոցիալականացման խնդիր ունեն: Պարզաբանում. սոցիալականացումը դա գործընթաց է, որի ընթացքում մարդը յուրացնելով տվյալ հասարակությունում ընդունված մշակույթը, կենսաբանական էակից վեր է ածվում սոցիալականացված անձնավորության: Հետևություն՝ ոմանք դեռ կենսաբանական մարդու ձևավորման փուլում են 🙂
Եթե որևէ մեկը իմ երկրում սկսում է պրոպագանդել ադրբեջանական արտադրանք (լինի դա երաժշտություն ,կինո թե մուրաբա), եթե մի հայ իրեն թույլ է տալիս ոչ հայեցի արարքներ, եթե մի հայուհի առհամարում է այն հասարակության ավանդույթներն ու սովորույթները, որում նա ապրում է, նշանակում է նա դեռ սոցիալականացման կարիք ունի, նա դեռ չի ադապտացվել տվյալ հասարակության մշակույթին: Ուստի հարգելի այսպես կոչված «աստղեր», մի հիվանդագին վերաբերվեք քննադատություններին, այլ փորձեք հետևություններ անել, քանզի դուք հանդիսանում եք աճող սերնդի վրա ազդող շատ մեծ ուժ, դուք հասարակության ճաշակ եք ձևավորում: Օրինակելի եղեք:

Реклама

Քննադատություն. առաջացման պատճառները և հետևանքները: 2 комментария

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s