Ինչպիսին պետք է լինի իդեալական տղան կամ աղջիկը ըստ հակառակ սեռի


Վերջերս որոշեցի մի փոքրիկ հոգեբանական թեստ անցկացնել աշակերտներիս հետ: Նրանց բաժանեցի թղթեր և կարգադրեցի նշել 5 հատկանիշներ, որոնցով նրանք կցանկանային օժտված լիներ իրենց ապագա ընտրյալը: Արգելված էր նայել կողքինի թղթին )) ու ստացա հետևյալ պատկերը, որը ներկայացնում եմ ձեզ՝ առանց որևէ ձևափոխության: 10-րդ դասարանի տղաների ճնշող մեծամասնությունը նշել էր հետևյալ կետերը.
1. պիտի համեստ լինի
2. պիտի չաշխատի
3. ես ինչ ասեմ պիտի լսի
4. պիտի ուրիշ տղաների հետ չխոսա
5. թող սիրուն լինի, բայց շատ չէ, որ կողքից չնայեն

Գրեթե նույնատիպ համակարծություն էր նաև աղջիկների մոտ, բոլորն էլ կարևորել էին հետևյալ հատկանիշները.
1. աշխատասեր
2. լուրջ
3. երկար մազերով
4. գեղեցիկ լինի
5. ուժեղ լինի

Հիմա կասեք ինչի՞ ես սա մեզ հրամցնում: Սա ընդհամենը նախաբան էր՝ բուն թեմային անցնելուց առաջ: Քանի որ այսօր մեզ՝ աղջիկներիս, մեղմ ասած քարկոծում են կամ չափազանց պահպանողական, կամ չափազանց ազատ լինելու համար, ցանկանում եմ պարզաբանենք, թե ի՞նչ ենք ի վերջո մենք՝ 2 հակադիր սեռերս, ուզում միմյանցից: Դատելով վերը նշված թեստից (իսկ ես համոզված եմ, հայ տղաների 70 տոկոսը հենց էտպես էլ մտածում է, ուղղակի ի տարբերություն էտ պարզ էրեխեքի, ավելի ծպտված է մտածում)՝ մի բան կարելի է եզրակացնել. մեր տղաները չափից ավելի էգոիստ են, քան՝ աղջիկները: Իսկ դուք չե՞ք գտնում, որ հիմա աղջիկ ծնվելը չափազանց դժվար է: Դժվար չէ՞ արդյոք գտնել մի միջին մակարդակ, որ քեզ չհամարեն կամ չափազանց հետամնաց, կամ չափազանց ժամանակակից՝ անբարոյականության պիտակ կպցնելու աստիճանի: կարծես թե վերջին տարիներին արտաքնապես թվում է, փոխվում է տղաների մտածելակերպը, մեր տղաների երևի թե 70 տոկոսը հայտարարում է, որ իր համար կարևոր չէ, թե իր ապագա կինը կույս կլինի , թե՞ չէ.. բայց հենց այդ նույն պահին էս «ժամանակակիցների» 90 տոկոսը մտածում է. «բայց դեմ չէի լինի, եթե նրա առաջինը ես լինեի»: Ես այսօր չեմ ցանկանում խոսել իմ անձնական տեսակետի և հայացքների մասին. ուզում եմ ավելի օբյեկտիվ լինել: Դիմում եմ ձեզ, տղաներ, ինչի՞ եք մեղադրում մեզ՝ չափազանց կոմպլեքսավորված և չափազանց պահպանողական հայացքներ ունենալու մեջ, հաճախ նաև մեզ կպցնելով «ձևեր թափողի» պիտակը: Չէ՞ որ պահանջարկն է ծնում առաջարկ:
Իսկ հիմա մի փոքրիկ ակնարկ նաև մյուս ծայրահեղության մասին: Դուք՝ աղջիկներ, որ ձեզ խիստ ժամանակակից ու գլամուռ եք համարում, ինչի՞ է, որ հենց խոսք է գնում հայկական ավանդույթներից , միանգամից վրա եք տալիս. բա թե որ դու տենց ազգապաշտ ես, ինչի՞ տարազ չես հագնում: Ինչի՞ց է, որ ձեր ուղեղը միայն հագուստի ու սեքսի ուղղությամբ է աշխատում: Ինչու՞ է ձեր կյանքի նպատակը սիլիկոնե կրծքեր ունենալը, ախր ձեզ ավելի շուտ ուղեղի սիլիկոն է պետք :ճ Բավական է բղավեք գենդերային հավասարություն: Ախր մենք հենց բնությունից էլ անհավասար ենք ծնված: Կինը միշտ ցանկանում է իրեն պաշտպանված զգալ: Տղամարդը միշտ որսորդ է՝ հարձակվող..
Տղաներ, ի վերջո մենք ձեզ ինչպիսի՞ն ենք դուր գալիս. պահպանողական, թե՞ ժամանակակից: Գիտեմ, կասեք ոչ նա, ոչ էլ նա, մեզ միջին մի բան է պետք: Բայց ո՞րն է էտ միջինը: Ախր մեզ, աղջիկներիս համար չափազանց դժվար է գտնել այդ միջինը, միգուցե դու՞ք մեզ օգնեք՝ հուսահատական ճիչեր արձակելու և օտար ափերում փնտրածը գտնելու սպառնալիքների փոխարեն:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s