Լեոնարդո Դա Վինչիի Հայաստան կատարած ճամփորդության մասին փաստեր «Արարատից Եվրոպա» ֆիլմում


Մայիսի 5-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացավ «Արարատից Եվրոպա» ֆիլմի դիտում –քննարկումը : Ֆիլմը բավականին հստակ փաստեր ու ապացույցներ է ներկայացնում այն սրբացված հայերի մասին, որոնք Եվրոպայում տարածել են քրիստոնեական հավատքը, ինչպես նաև պատմում է Լեոնարդո Դա Վինչիի Հայաստան կատարած ճամփորդության մասին, որի արդյունքում Եվրոպական եկեղեցաշինությունը ստացավ հայկական դիմագիծ: Ֆիլմի նկարահանումները ընթացել են մի քանի երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Բելգիայում, Հոլանդիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Իտալիայում: Ֆիլմի սցենարը Արսեն Հակոբյանինն ու Գագիկ Գինոսյանինն է, պրոդյուսերներ՝ Արսեն Հակոբյանն և Սարգիս Պետրոսյան, ռեժիսոր՝ Արտակ Ավդալյան:
Այն բախտավորներից մեկն եմ, ով ֆիլմը այսօր դիտեց: Անչափ շնորհակալ եմ  նկարահանող անձնակազմին,  հիանալի ֆիլմ էր: Քննարկման ընթացքում թույր կարծիք հնչեց, թե մենք ամաչում ենք հայ լինելու համար: Հատկապես ցավալի էր, որ դա ասում էր ոչ թե մի դպրոցական երեխա, որ ինքնաճանաչման կարիք ունի, այլ տարիքն առած մի պապիկ: Էնտեղ ինձ խոսք չհասավ, բայց այստեղ կասեմ՝. ես ու ինձ նման շատ ու շատ երիտասարդներ ոչ միայն չենք ամաչում, այլ նաև մե՜ծ հպարտությամբ ենք արտասանում. «ԵՍ ՀԱՅ ԵՄ »-ը: Նաև կարծիք հնչեց, որ ֆիլմը շատ լավ միջոց է մեզ տարբեր միջազգային ֆորումներում ճանաչել տալու համար.. Ես կավելացնեմ. ոչ միայն օտար երկրներում, այլ հենց մեր իսկ երկրում ապրող հայը ինքնաճանաչման խնդիր ունի, այլապես չի ասի, որ ամաչում է հայ լինելու համար.. Սա ֆիլմ է, որը կարող է հային մի քայլ էլ առաջ հրել դեպի ինքնաճանաչում: Ցավում եմ, հանդիսատեսի շարքերում հիմնականում մեծահասակներ էին, կցանկանայի տեսնել ավելի շատ երիտասարդներ, որովհետև հենց նրանք այսօր ունեն ինքնաճանաչման կարիք: Ֆիլմը գնել եմ, կցուցադրեմ նաև դպրոցում, որտեղ աշխատում եմ, բոլոր աշակերտները սա պիտի դիտեն: Այն մանկավարժները, ովքեր հիմա կարդում են գրածս, հուսով եմ նույնպես ֆիլմը կցուցադրեն իրենց դպրոցներում:

Ինձ հաջողվել է մի փոքրիկ հարցազրույց վերցնել ֆիլմի սցենարի հեղինակ և պրոդյուսեր Արսեն Հակոբյանից, որն էլ ներկայացնում եմ ստորև.

-Պարոն Հակոբյան նախ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեմ ֆիլմի համար: Ի՞նչ նպատակ է հետապնդում ֆիլմը: Ո՞րն է գլխավոր ասելիքը

-Նախ փորձել եմ բացահայտել հայերի կողմից քրիստոնեության՝  այսինքն սեր և խաղաղություն քարոզելու փաստերը: Այս փաստերը մեր պատմության մեջ շատ քիչ են արծածվում: Դրանով ցանկացել եմ ներկայացնել Հայաստանը և մեր ազգը:

— Ինչպես հասկացա, ֆիլմն արդեն ցուցադրվել է արտերկրում, իսկ Հայաստանում սա առաջի՞ն ցուցադրումն էր:

— Առաջին անգամ ֆիլմը ցուցադրվել է 2010 թվականին, Մոսկվա կինոթատրոնում, որից հետո ցուցադրվել է Բարսելոնայի, Վալենսիայի, Մարսելի, Լիոնի, Բրյուսելի, Հաագայի, Ֆրանկֆուրտի հայկական համայնքներում, քանի որ այդ ժամանակ ունեի միայն հայերեն տարբերակը: Այժմ ունեմ 5 լեզուներով: Ցուցադրվել է նայև Մալթայի հանրային հեռուստատեսությամբ: Մայիսի 15-ին մեկնում եմ ԱՄՆ՝ ֆիլմի ցուցադրությանը:

-Ի՞նչ արձագանքներ և կարծիքներ են հնչել ֆիլմի վերաբերյալ: Պատմեք ֆիլմի ստացած մրցանակի մասին:

-ընդհանուր առմամբ որտեղ էլ ցուցադրվել է, շատ բարձր գնահատականներ են տվել: Ֆիլմը ստացել է երկրորդ մրցանակ ուսուցողական անվանակարգում, 2011 թվականին Լեհաստանում կայացած համաշխարհային կաթոլիկ ֆիլմերի փառատոնում , որտեղ նույնիսկ Լեհաստանի կարդինալը մասնակիցների ներկայությամբ բարձր գնահատեց հայ ժողովրդի ունեցած դերը քրիստոնեության տարածման գործում:

-Պարոն Հակոբյան այսօր երևի թե անհնար է նկարահանել ֆիմ՝ առանց ֆինանսական հովանավորության: Ո՞վ է հովանավորել ֆիլմը:

— Ֆիլմը նկարահանվել է առաջին տիկին Ռիտա Սարգսյանի , Մշակույթի նախարարության և Անուր սպը»-ի աջակցությամբ: Ինձ ֆինանսական հարցերով շատ են օգնել նաև ընկերներս: Ընդհանուր առմամբ ֆիլմի նկարահանման համար ծախսել ենք 10 միլիոն դրամից ավելի գումար :

-Որտեղի՞ց կարելի կլինի ձեռք բերել ֆիլմը և ի՞նչ կարժենա:

— ֆիլմը վաճառվում է հուշանվերների և dvd խանութ- սրահներում՝ 6000-7000 դրամի սահմաններում:

-Ի՞նչ հետագա ծրագրեր ունեք.

— աշխատում եմ նոր ֆիլմի վրա: Այն կոչվում է «Նախնյաց մոռացված հայրենիք», որտեղ կներկայացվի Հայաստանը՝ սկսած ժայռապատկերներից, ինչպես նաև կպատմի եվրոպական մի քանի ազգերի հայկական ծագման մասին:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s