Մաշտոցի այգու ակտիվիստների պայքարը վերածվում է ֆանատիզմի


Չգիտեմ էլ ինձ խոսք հասնում է, թե ոչ, բայց պիտի ասեմ :ճճճճ Նախ այն ասեմ, որ մինչև այսօր ցուցաբերել եմ միանգամայն չեզոք դիրք այս այգում կատարվող իրադարձությունների նկարմամբ, մինչ այս նույնիսկ որևէ մեկնաբանություն չեմ թողել: Այն էլ ասեմ, որ ողջունում եմ բնապահպանների այս աստիճան համառությունը, մադիկ արդեն որքան ժամանակ է, չեն հեռանում այգուց: Բայց ողջունում եմ համառությունն ու ակտիվությունը, մինչդեռ իմ սուբյեկտիվ կարծիքով սա արդեն վեր է ածվում ՖԱՆԱՏԻԶՄԻ: Հարգելի բնապահպաններ, ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ փողոց փակելու իմաստը: իսկ միգուցե ինչ-որ բան անելուց առաջ չտրվեք ֆանատիզմին ու մտածե՞ք: Մտածեք, որ այն մեքենան, որի դիմացը դուք փակել էի, տեղափոխում է մայրանալ պատրաստվող մի կնոջ, տեղափոխում է ծանր վիճակում գտնվող մի հայի, որին շատ կարևոր է վայրկյան իսկ շուտ ցուցաբերել առաջին օգնություն: Մտածու՞մ էիք, որ քաղաքի երթևեկությունը խափանելով դուք ինքներդ աղտոտում եք այն (աղմուկը նույնպես հանդիսանում է աղտոտման տեսակ), մտածու՞մ էիք, որ խափանված երթևեկության պայմաններում ավտովթարների հավանականությունը մի քանի անգամ մեծանում է: համոզված եմ, այսքանը չէիք մտածում: Հարց է ծագում. իսկ ի՞նչ էիք մտածում:
Հ.Գ. գրառումիցս հետևություններ չանեք, որ ես բուտիկամոլ եմ, ամենևին:

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=Y37wm5ZBY7E

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s