«Ձնծաղիկ հավաքելու» արարողությունը :)


Արդեն իսկ ձևավորված ավանդույթին հավատարիմ, այսօր՝ փետրվարի 29-ին, ձմռան վերջին օրը, մեծ ոգևորությամբ և շաաաատ ձնծաղիկներ հավաքելու ակնկալիքներով՝ ճամփա ընկանք դեպի Զանգակատուն՝՝Պարույր Սևակի հայրենիք, հյուրընկալվելու մեծն պոետին: Չնայած կանխավ չէինք զգուշացրել մեր այցի մասին, բայց Սևակի թանգարանի տնօրեն պարոն Գրիգորյանը անհամբերությամբ մեզ էր սպասում հենց Սևակի այգում. արդեն 14-րդ տարին էր, որ գնում էինք, նա համոզված էր, որ այս տարին էլ բացառություն չէր լինելու: Հանդիպմանը հաջորդող ոգևորության մի քանի րոպեանոց ալիքի ու գրկախանումների «տարափից» հետո պր. Գրիգորյանը, տիկնոջ հետ միասին մեզ ուղեկցեց նախ թանգարան: Էնտեղ ոչինչ չէր փոխվել, միայն նստարաններ էին ավելացրել, ասացին, որ ուսանողների համար դասախոսություններ են կարդում: Հետո իջանք այգի՝ խնձորենիների տակ՝ դեպի լույս մարդու շիրմաքար: Էնտեղ պիտի հնչեր Սևակյան ասմունք, ծաղիկներ պիտի դրվեին շիրմաքարին, մոմեր վառվեին և Երուսաղեմից բերված խունկը պիտի ծխար..

Հետո երգեցինք «Գինի լից»-ը՝ արդեն Սևակի թախտին նստած՝ փոքրիկ սեղանիկի մոտ))

Աննկարագրելի զգացում է, չեմ կարող նկարագրել, թե ինչ եմ զգում ամեն անգամ, երբ Սևակի բնակարանում սուրճ եմ եփում 🙂 Այս տարի որոշեցինք հենց Սևակի ավտոտնակում իրականացնել ճաշկերույթի արարողությունը: Արարողություն, որովհետև դա էլ է արդեն ձևավորված տրադիցիայի մի մասնիկը դարձել:Հենց այն ավտոտնակում, որից մի առավորտ Սևակը դժբախտություն ունեցավ մեքենան առանց վնասելու դուրս հանել. Սևակը այնքան էլ արհեստավարժ վարորդ չէր և միայն առաջ էր կարողանում գնալ, հետ քշելը չէր ստացվում: Այդ առավոտ նա պայման էր դրել իր առաջ. եթե կարողանար մեքենան առանց վնասելու դուրս բերել ավտոտնակից, ինքն էր ընտանիքին Թիֆլիս հասցնելու: Եվ.. ստացվեց: Շատ զրուցեցինք պարոն Գրիգիրյանի հետ, պատմեց բազմաթիվ դրվագներ Սևակի կյանքից :ճճճ մենք իհարկե դրանք բոլորն արդեն անգիր գիտենք և հաճախ նույնիսկ լրացնում էինք իրեն, բայց ամեն անգամ խնդրում ենք, որ նորից պատմի: Պատմեց Անդրանիկի և Սևակի մասին,  Անդրանիկի նվերի մասին 🙂 Վերջում, ստանալով մեր ավարը՝ Սևակի այգու խնձորների մի մեծ տուփ, արդեն գոհունակությամբ բռնեցինք հետդարձի ճանապարհը:

Այ, քիչ էր մնում մոռանայի: արդեն 2 տարի է, մեզ չի հաջողվում ձնծաղիկներ հավաքել, որովհետև Սևակի այգում ձյունը իմ ծնկներին էր հասնում{#emotions_dlg.cool} Չնայած դրան, միևնույնն է մեր ուխտագնացության անվանումը մնում է անփոփոխ. «Ձնծաղիկ հավաքելու ենք գնում» : 

Реклама

«Ձնծաղիկ հավաքելու» արարողությունը :): Один комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s